23 Դեկտեմբեր, Գշ
05/05/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ից առ այսօր սիրիահայ համայնքը, համախմբվելով Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում, դարձել է գործուն համայնք հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ: Հայ եկեղեցին մայիսի 5-ին տոնախմբեց մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, և տնօրինական այս օրը սիրիահայ համայնքն իմաստավորեց ուխտագնացությամբ՝ ուղղված Հայոց աշխարհի, Սիրիայի և համայն աշխարհի
01/05/2016
«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկ. 21:34-35): Մեր սուրբ վարդապետ Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդը միշտ երկրաքարշ է, ավելի արագ և հեշտ է սովորում մեղքը, քան` առաքինությունը: Եվ Աստվածաշնչում Տերն ասաց. «Մարդկանց չար արարքների
27/04/2016
Ես այնպիսի հոգիներ եմ տեսել որոնք բարի մտքերով էին համբերում անարդարությանը, և Բարեշնորհությունը ողողում էր նրանց այս կյանքում՝ չնայած որ անարդարացի վերաբերմունքի էին արժանացել ուրիշների կողմից: Շատ տարիներ առաջ մի ակնածալից քրիստոնյա՝ պարզ ու բարի մի մարդ, այցելության եկավ ինձ: Նա ինձ խնդրեց աղոթել իր զավակների համար, որպեսզի Քրիստոս լուսավորի նրանց ու երբ չափահասության հասնեն՝ չդժգոհեն իրենց ազգականներից այն մեծագույն անարդարության
26/04/2016
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով Հայաստանում է «Գրեմմի» և մի շարք այլ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախումբը: 1944 թ-ից գործող համաշխարհային համբավ ունեցող երգչախումբը ապրիլի 23-ից համերգային ելույթներով հանդես եկավ Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ
25/04/2016
1915-1923 թթ-ին Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի բնաջնջումն ուղեկցվեց նախ տեղահանությամբ: Բազմաթիվ նահանգներից, այդ թվում նաև Սասունից և Վանից տարհանվեցին մեծ թվով հայ ընտանիքներ, որոնց շարքերում էին նաև Օհանյան և Աբրահամյան ընտանիքները: Հայրենի եզերքից հեռու՝ այս ընտանիքներն ապաստան գտան նախ Սիրիայում, Բեյրությում, ապա՝ Հայաստանում: Թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված Օհանյան և Աբրահամյան ընտանիքներից
24/04/2016
Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
23/04/2016
Ապրիլի 23-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համերգային ելույթով հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Կես տարի է, ինչ «Զորավոր մանկունք» երգչախումբը համագործակցում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հետ՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը: Համատեղ նախաձեռնության արդյունքում՝ «Զորավոր
20/04/2016
Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Ժողովի աշխատանքը սկսելուց առաջ գիտնականները լռության րոպեով հարգեցին վերջին օրերին Արցախյան սահմանում նահատակված զինվորների և ի Տեր հանգչած հայ գիտնականների հիշատակը: Այնուհետև Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ փոխանցելով