17/10/2017
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ.
17/10/2017
«Եւ էր Անանիա փառաց մարմնով, այլ յոյժ հեզ և հանդարտ սրտիւ, լի հոգւով Աստուծոյ, առատ ի բանս և զուարթ ի գործս» Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից՝ Անանիայի, Մատաթիա, Փիլիպպոս առաքյալների և օրվա մյուս սրբերի հիշատակության օրը, իսկ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, սուրբ Պատարագով, տոնում է մասնավորապես Անանիա առաքյալի հիշատակը, քանի որ,
16/10/2017
Դավթի իմաստությունը Նույն միտքն է արտահայտում նաև մեղանչելուց հետո ասված այս սաղմոսը, ինչի պատճառով էլ իմաստություն է կոչվում, որովհետև զգուշություն է առանց գայթակղվելու ընթանալը և իմաստություն է գլորումից վեր բարձրանալը: Դարձյալ ունի նաև ավազանի մկրտության խորհուրդն ու շնորհը, ինչպես նաև Ադամի, Եզեկիայի և Ահարոնի մասին է: 1. Երանի՛, ում թողութիւն եղեւ մեղաց. և ծածկեցան ամենայն յանցանք նորա: Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց
15/10/2017
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ (Առակներ 1:2): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. Ամեն տարի՝ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպ Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու տոնը: Հինգերորդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, անչափ կարևորելով Աստծո խոսքը հասարակ ժողովրդին հասու
12/10/2017
Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում: Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն
12/10/2017
- Հա՛յր, զգում եմ, որ դատելու կարողությունս, դատողականությունս և մարդկային ճշմարտությունը խոչնդոտում են իմ հոգևոր զարգացմանը: - Այո՛, իհարկե: Դրանք խոչնդոտում են հոգևոր զարգացմանը, որովհետև [դրանց պատճառով] Աստծո շնորհը հեռանում է: Իսկ դրանից հետո մարդն առանց աստվածային օգնության է մնում, անկում է ապրում և լիակատար անհաջողության է մատնվում: Սովորաբար մարդկային դատաստանն ու ճշմարտությունը անիրավ են: Աստծո ճշմարտությունը սերն է, համբերատարությունը,
11/10/2017
Հոկտեմբերի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սուվարյան Շողակաթին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի երիտասարդ անդամներից մի կին, ով չցանկացավ իր անունը նշել: Տիկին Շողակաթն իր տարեց սկեսուրի (91 տ.), երկու չափահաս տղաների և դպրոցահասակ դստեր հետ, սոցիալական պայմաններից ելնելով, Թալինից տեղափոխվել է Երևան և վարձակալությամբ է բնակվում Վշտունի 5-րդ փ. 14 տ. հասցեում: Ընտանիքի
09/10/2017
Առ Աստված ուղղված խնդրանքը և գոհունակությունը չէ միայն, որ Քրիստոսի հետևորդի քայլերն ուղղում է դեպի սրբավայր, այլ հոգու ծարավը հագեցնելու փափագը, որով Աստծո պատկերն ու նմանությունը կրող անձը ձգտում է դեպի կյանքի Սկզբնաղբյուրը, դեպի Իր Արարիչը: Ուխտի ճանապարհները՝ որպես կյանքի շավիղներ, ամրացնում և զորացնում են իրենց ճամփորդներին՝ հեռու պահելով չարիքներից: Ըստ առակագրի՝ արդարության ճանապարհների վրա է գտնվում կյանքի երկարությունը (Առակներ