23 Դեկտեմբեր, Գշ
14/05/2016
Տիրոջ ողորմածությամբ 14-րդ դարից առ այսօր Հայոց ազգը հաղորդակից է լինում իր զորությամբ և հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանին, որ նախկինում «Վիշապկենց» է կոչվել: Այս դարերի ընթացքում Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Սբ. Թադեի վանքում, ապա՝ Սբ. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն չորրորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա
11/05/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իրենց ավանդույթին հավատարիմ, մուտք գործեց մայիսյան ժամերգությունների շրջան: Յուրաքանչյուր սիրիահայի համար մայիս ամիսը սիրելի է և սպասելի՝ որպես մայիսյան ժամերգությունների մի ընթացք, որ նվիրված է Սբ. Մարիամ Աստվածածնին: Մայիս ամսվա յուրաքանչյուր չորեքշաբթի
11/05/2016
Իմացեք, որ ծնողի անեծքը կամ նույնիսկ (ուղղակի) վրդովմունքն ուժեղ ազդեցություն ունի: Եվ եթե նույնիսկ ծնողները չեն անիծել իրենց զավակներին, այլ ուղղակի զայրացել են նրանց պատճառով, ապա վերջիններս մի լուսավոր օր չեն ունենում այլևս, նրանց ողջ կյանքը տառապանք է դառնում: Հետագայում այդպիսի երեխաները շատ են տառապում իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում: Մյուս կայնքում, իհարկե, ավելի հեշտ է լինում նրանց համար, քանի որ իրենց տառապանքներով վճարում
10/05/2016
Յուրաքանչյուր Ավետարան, իր սուրբգրային արժեքից զատ, պատմամշակութային ինքնատիպ հուշարձան է: Մեզ է հասել ձեռագիր ավետարանների մի ամբողջ շտեմարան, որը մեր միջնադարյան ձեռագրական ժառանգության զգալի մասն է կազմում: Դրանք աչքի են ընկնում հատկապես գրչարվեստի ու մանրանկարչության կատարման վարպետությամբ, ինչես նաև կաշեպատ ու մետաղյա ճոխ կազմերով: Տարբեր ավետարանների վերագրվում է որևէ զորություն՝ զանազան հրաշագործություններ, հիվանդությունների
10/05/2016
Մայիսի 10-ին ԱՀԹ-ի առաջնորդարանում Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրության շնորհանդեսը՝ նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի 4060 համարը կրող բժշկարար զորությամբ հռչակված «Զորավոր» Ավետարանին: Այս Ավետարանն արդեն երեք տարի է, ինչ մայիսի 14-ին՝ Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրը, Մատենադարանից բերվում է Զորավոր Սբ. Աստվածածին
10/05/2016
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքից թվով 50 անդամներ, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապրիլի 24-ից մայիսի 5-ը տասնօրյա ուխտագնացությամբ եղան մարդկության հավատքի և պատմության գլխավոր առանցքն ու կիզակետը համարվող Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում: Ուխտավորների ուղին դեպի խաղաղության քաղաք ուղղված էր Հայոց աշխարհի խաղաղությանը: Ուխտավորներից
09/05/2016
Մայիսի 9-ին` հավարտ երեկոյան ժամերգության, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կատարվեց «Հաղթանակի աղոթք»: Այն նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների անդամները: Եկեղեցում հավախմբված երիտասարդներն ու զինվորները Սրբազան հոր առաջնորդությամբ աղոթք վերառաքեցին առ Աստված՝ հայցելով խաղաղություն
09/05/2016
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով: Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում,