09/10/2017
Ի կատարած. սաղմոս Դավթի հերոսության գովքի մասին: Այլ բան չի գտնում ասելու, քան այս. «Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից», և սա ասել է Աբիսողոմից փախչելու ժամանակ, հիշում է նաև այն նենգությունները, որ կրել էր Սավուղից, և մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին, որ պիտի կրեր՝ արդարացնելով մեր բնությունը և մեր մեղքերն իրենը համարելով, նաև Հորն աղոթելը, երեսուն տարեկան լինելը և մկրտությամբ մեր մեղքերը մաքրելը,
08/10/2017
«Բարև Ձեզ, ցանկանո՞ւմ եք դառնալ Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների պահապանը։ Եթե այո, ապա մասնակցեք «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը, տեղադրեք փազլի Ձեր կտորը ու աջակցեք ևս մեկ թաքստոցի կառուցման աշխատանքներին», - Երևանի մի շարք եկեղեցիների բակերում առաջարկում էին երիտասարդները։ Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի 8 եկեղեցիների
06/10/2017
Մերձավորի հանդեպ սիրո ուղին մեկ է, այն ուղենշվում է Աստծո հանդեպ սիրո միջոցով: Ողջ հոգով, սրտով և մտքով Աստծուն սիրողը, սիրում է նաև իր մերձավորին: «Եթե մերձավորիդ հանդեպ քրիստոնեական սեր ունենաս, ապա ողջ Երկինքը կսիրի քեզ, եթե մերձավորիդ հետ միության ոգի ունենաս, ապա միություն կունենաս Աստծո և երկնային բնակիչների հետ, եթե ողորմած լինես մերձավորիդ հանդեպ, ապա Աստված, նաև հրեշտակներն ու սրբերը ողորմած կլինեն քո հանդեպ, եթե աղոթես մերձավորիդ
02/10/2017
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը: Խորհրդանշում է գերությունից վերադարձը, բնության նորոգումը: Նաև հարություն է նշանակում, որը թեև ընդհանրական հարությունն է, սակայն համընդհանուր չէ փառքը և արքայությունը: 1. Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. և ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս: Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս: Խոսքով վկայելով բարձրությանդ մասին, քանզի դու իսկապես ընդունեցիր
01/10/2017
Հայ քրիստոնյայի հավատի զորացման աղբյուրներից են ուխտի ճանապարհները, որոնք ուխտի օրերին հարստանում և իմաստավորվում են ուխտավորների աղոթական շնչով: Այս տարի, ի ուրախություն հայ ուխտավորների, ուխտի օրերը համալրվեցին ևս մեկով՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օրով: Վարագա Սուրբ խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվեց որպես Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ
01/10/2017
Սիրելի՛ հավատացյալ համայնք, ուխտավոր եղբայրներ և քույրեր, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում կրկին տոն է այսօր, Սուրբ Խաչին նվիրված տոներից վերջին՝ Վարագա խաչի տոնը, որն անմիջական առնչություն ունի Հայոց աշխարհի և հայ ժողովրդի պատմության հետ: Վարագա Սուրբ Խաչի տոնը Հայ եկեղեցում հաստատվեց 7-րդ դարում Ներսես Գ Տայեցի հայրապետի կողմից, այն նշանակալի իրադարձությունից հետո, երբ մի քանի դարյա անհայտությունից հետո, Աստծո մեծ ողորմածությամբ, Վարագա
28/09/2017
- Հա՛յր, առողջ դատողությունն ի՞նչ տեղ է գրավում հոգևոր կյանքում: - Ո՞ր առողջ դատողությունը: Աշխարհի՞կը: Նման առողջ դատողությունը ոչ մի տեղ էլ չի գրավում հոգևոր կյանքում*: Հոգևոր կյանքում հրեշտակներն ու սրբերը պատուհանից քեզ մոտ են գալիս, դու նրանց տեսնում ես, խոսում նրանց հետ, հետո նրանք հեռանում են: Եվ եթե ցանկանաս նման իրադարձությունները առողջ դատողության միջոցով հետազոտել, ապա ոչինչ չի ստացվի: Ցավոք, բազմապատկված գիտելիքների մեր դարաշրջանում
25/09/2017
Սեպտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավագյան Կարինեին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Տաթևիկ Պետրոսյանը՝ թոռնիկի մկրտության առթիվ: Կարինեն իր տարեց մոր և որդու՝ Բաբիկյան Գոռի (11տ.) հետ բնակվում է Սարի թաղի 4-րդ շարքի 1/1 հասցեում: «Ութ տարի առաջ ամուսինս մահացավ գլխուղեղում ուռուցք ունենալու պատճառով: Առողջական մի շարք խնդիրների պատճառով