20 Հունիս, Շբ
08/09/2017
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ: ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Այսօր
08/09/2017
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն ուղղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր
08/09/2017
Այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան (Ղուկաս 1:48): Սիրելի՛ ներկակացյալ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի ծնունդը: Սուրբ Աստվածամայրը երկար սպասված ծնունդ էր: Հայտնի է, որ նրա ծնողների երկարատև աղոթքներից հետո նոր հղիացել է նրա մայրը՝ Սուրբ Աննան: Հրեշտակը նրա ծնողներին ավետել է նրա ծնունդը: Թե ինչ նշանակություն ուներ նրա առաքելությունը մեր բոլորի կյանքում,
07/09/2017
Մարդու էության մեջ անծայրածիր է սիրո ուժը: «Սերը անհագ բարիք է, այն չունի սահման: Սիրո սահմանը անսահմանությունն է»,- ասել է Ս. Հովհան Ոսկեբերանը: Սիրո անսահման օվկիանոսում ամեն մի կաթիլն իր առաքելությունն ունի: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը» (Մայր Թերեզա): Սեպտեմբերի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր
06/09/2017
Մարդն արարչագործությունից ի վեր վայելում է արարչատուր սիրո բնական ուժը: «Աստված մեր բնության մեջ այնպիսի ուժ է սերմանել, որը դրդում է սիրել մերձավորին: «Յուրաքանչյուր կենդանի էակ,- ասված է,- իր նմանին է սիրում, և յուրաքանչյուր մարդ իր մերձավորին» (Սիրաք 13:19): Նայի՛ր, առաքինագործ լինելու համար, ինքը բնությունն է տվել սերմերը»,- ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Տիրոջ կամքն է, որ առաքինության սերմերը, պարարտ հողի մեջ ընկնելով, պտուղ տան
04/09/2017
Սեպտեմբերի 4-ին, մասնակցությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ տոնական շքերթ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահը, կառավարության անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Տոնական միջոցառումը մեկնարկեց
04/09/2017
«Գրաբարի շտեմարան» գրքի ծնունդը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կյանքի կոչած «Գրաբարյան օրեր» ծրագրի արգասիքն է, կազմակերպիչների և կրթության ոլորտի նվիրյալների ջանադրության լուսեղեն վկայությունը, չորսամյա տքնաջան աշխատանքի հանրագումարն է: Օրհնյալ առաքելություն են ստանձնել գրքի հեղինակները, քանզի այն միտված է հանրակրթական դպրոցներում կատարելագործել գրաբար լեզվի ուսուցումը, ինչն էլ հնարավորություն կտա մեր զավակներին
04/09/2017
Շնորհանդեսին ներկա էին Արարատյան Հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, հանրակրթության պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ, գրաբարի խմբակների պատանի սովորողներ և այլ հյուրեր:Սեպտեմբերի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի