20/11/2016
Հայոց աշխարհի բազմադարյան սրբավայրերը մեր հավատավոր նախնիների արգասաբեր հավատքի և ստեղծագործ հանճարի խոսուն վկաներն են: Սրբավայրերով հարթված ուխտի ճանապարհները հայ ուխտավորի համար դարձել են հույսի, հավատի, նորոգության և օրհնության ճանապարհներ: Նոյեմբերի 20-ին դեպի Վայոց Ձորի մարզ տանող ուխտի օրհնաբեր ճանապարհն անցավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի գլխավորությամբ: Ուխտավորների աղոթական
18/11/2016
Հավատի ճանապարհին աստվածային սիրով շաղկապված սրտերի համար հոգու պահանջ է բարին արարելը, անկեղծ եղբայրասիրությամբ ապրելը: Հոգու այդ կոչին և պահանջին ընդառաջ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նոյեմբերի 18-ին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց 1-ին խմբի զինհաշմանդամ Դավիթ Սարգսյանին (20 տ.): Անցյալ տարի՝ օգոստոսի 15-ին, Դավիթը զինծառայության ընթացքում դժբախտ պատահարի արդյունքում ստացել է ողնուղեղի սալջարդ,
16/11/2016
Ողորմած Աստված թե՛ Հին և թե՛ Նոր կտակարաններում հորդորում է ողորմած լինել թե՛ խոսքով և թե՛ գործով: Ահա, թե ինչ է ասում Ս. Հովհան Ոսկեբերանը ողորմած լինելու մասին. «Ողորմած մարդը շատ ավելի մեծ օգուտ է բերում իրեն, քան աղքատին, նա ստանում է ավելին, քան տալիս է»: Ս. Պողոս առաքյալը կողոսացիներին ուղղված նամակում հորդորում է հրաժարվել հին մեղսալից կյանքից՝ ընդունելով նոր և նորոգված կյանքը՝ ըստ Արարչի պատկերի: Եվ նոր մարդուն՝ որպես Աստծո
15/11/2016
Հայ եկեղեցում ծիսաարարողակարգի կարևոր և պարտադիր բաղադրամասն է վարագույրը, որի գործածումը երկար պատմություն ունի՝ հասնելով հնագույն և վավերական աղբյուրին՝ Աստվածաշնչին: Սինա լեռան վրա Աստված Մովսես մարգարեին պատվիրում է, թե ինչից պատրաստի վարագույրը և որտեղ ամրացնի այն (Ելք 26:30-37): Էդուարդ Աղայանը «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում հետևյալ կերպ է բացատրում վարագույր բառը. առհասարակ՝ որևէ բան ծածկող շերտ, ծածկույթ, որևէ բան
13/11/2016
Սիրելի՛ հավատավոր քրիստոնյաներ, Օրվա ավետարանական հատվածում, որ ընթերցեցինք, Ղուկաս Ավետարանիչը պատմում է մի դեպքի մասին, երբ Քրիստոսի աշակերտները սկսեցին վիճել միմյանց հետ այն մասին, թե իրենց մեջ ով է մեծը և Տեր Հիսուս Քրիստոս, երբ իմացավ նրանց սրտի խորհուրդները, մի մանուկ կանգնեցրեց նրանց միջև և ասաց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագույնն
07/11/2016
Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ
06/11/2016
Շաբաթվա յոթ օրերից Տերունի օրը՝ կիրակին, քրիստոնյան նվիրաբերում է Տիրոջը՝ սրբացնելով այն Սբ. Պատարագի մասնակցությամբ և բարի գործերով: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի գլխավորությամբ, հերթական Տերունական օրը՝ նոյեմբերի 6-ը, սրբացրին ուխտագնացությամբ, որ նվիրել էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օծման և գահակալության տարեդարձին: «Մեր ուխտի աղոթքն է, որ Տերն Ամենայն Հայոց
06/11/2016
Մի՛ վախեցիր, այլ միայն հավատա՛ (Ղուկաս 8:50): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումը Հայրոսի աղջկա հարության և տեռատես կնոջ բժշկության մասին է: Հայրոսը ժողովրդապետ էր, որ եկել էր, Քրիստոսի ոտքերն ընկել ու աղաչում էր, որ գա իր տուն և բժշկի իր մինուճար աղջկան, որ մահամերձ է: Իսկ գնալու ընթացքում տասներկու տարի արյունահոսությամբ տառապող տեռատես կինը, որ «հնար չէր եղել նրան որևէ մեկից բժշկվել», մոտենում