02/11/2016
Քրիստոսի Մարմնի անդամները՝ աստվածային բազմազան շնորհներով օժտված, ջանում են իրենց կյանքում իրականություն դարձնել պարզ մի օրենք՝ սիրո օրենքը. «Վերցրեք միմյանց բեռը և այդպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը» (Գաղատացիներ 6:2): Սբ. Պողոս առաքյալը սերն անվանել է Քրիստոսի օրենքը: Ինչպես շենքի կառուցման մեջ ոչ բոլոր քարերն են, որ նույն նշանակությունն ունեն, մեկն անկյունաքար է, մյուսը հիմքի համար է, նույն կերպ է նաև Քրիստոսի Մարմնում՝ եկեղեցում:
01/11/2016
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝
30/10/2016
«Նրա մոտ եկան իր մայրն ու եղբայրները և չէին կարողանում նրան մոտենալ բազմության պատճառով։ Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:19-21)։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Հենց այս ողջույնով եմ կամենում այսօր խոսքս սկսել, որովհետև, ինչպես լսեցինք, օրվա ավետարանական ընթերցվածքում
28/10/2016
Հոկտեմբերի 28-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարադ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Հույսի ավանի 2-րդ թաղամասի 4/99 հասցեում բնակվող Չիլինգարյան ընտանքին: 52-ամյա Ագապի Չիլինգարյանը միայնակ է խնամում իր երեք զավակներին: Տասնհինգ տարի առաջ նրա ամուսինը մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի և անհետ կորել: Այդ ընթացքում Չիլինգարյան
27/10/2016
Օրերս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ, թարգմանաբար հրատարակվել է Եկատերինա Սավինայի «Ապաքինման այբուբեն» գրքույկը: Գարիկ Գևորգյանի մեկենասությամբ հրատարկված գրքույկը ռուսերենից թարգմանել է ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող Էմիլիա Ապիցարյանը: Նշենք,
26/10/2016
Իր պատմության առաջին իսկ օրերից քրիստոնեությունը գործում է իբրև համախոհ և միահոգի համայնք, որից կազմված եկեղեցին, որպես մայր, խնամում և հոգ է տանում իր զավակներին: «Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»,- ասել է Սբ. Կիպրիանոս Կարթագենացին: Եկեղեցու մարմինը կազմող համայնքը՝ աստվածային սիրով միավորված, իրականացնում է ոչ այլ ինչ, եթե ոչ աստվածադիր սիրո առաքելությունը: Եվ սիրո առկայությամբ և ընդհանուր սիրո հաղորդությամբ է օր-օրի աճում
25/10/2016
Չե՞ս հասկանում, թե ուրիշներն ինչու են լալիս: Ի՞նչը ստիպեց այդ կնոջն արտասվել, նախքան նրան որևէ բան ասելը: Նա արտասվում է, որովհետև զգում է, որ Տիրոջ առջև է կանգնած, սուրբ խորհրդի՝ խոստովանության, Սուրբ Պատարագի, Սուրբ Հաղորդության առջև, կանգնած է Եկեղեցու խորհրդի առջև և հաղորդակից է լինում դրան: Քրիստոսն է: Քրիստոսը պետք է սիրտդ մտնի, հասկանո՞ւմ ես, որպեսզի յուրաքանչյուր բջիջդ արթնացնի, որպեսզի փոփոխի քեզ, որպեսզի կյանքի բոլոր դժվարությունները
24/10/2016
Հոկտեմբերի 23-ին՝ Գյուտ խաչի տոնին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Գևորգ սարկավագ Համբարձումյանի գլխավորությամբ, ուխտի մեկնեց Հայոց Սրբություն Սրբոց Սբ. Էջմիածին: Աղոթքների և շարականների երգեցողության ներքո անցավ երիտասարդ ուխտավորների ճանապարհը: Դարեր շարունակ և այսօր էլ նվիրական զգացումով է հայ ուխտավորը ոտք դնում Հայոց հոգևոր կենտրոն՝ հագեցնելու համար հոգևոր իր ծարավը: Սբ. Էջմիածնի դարավոր