04/12/2016
Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո. «Մի՛ երկնչիր, յայսմհետէ զմարդիկ որսասցես ի կեանս»: «Մի երկնչիր, այսուհետև մարդիկ պիտի որսաս կյանքի համար»: Քրիստոսասե՛ր քույրեր և եղբայրներ, Աստծո տնտեսության մեջ Արարիչն Աստված և մարդ հարաբերության ժամանակ, երբ մարդն ուղեկից ունենալով ինքնաճանաչողության և ինքնաքննության լույսը, իջնում է իր հոգու խորքերը՝ այնտեղից առավել փառավորությամբ տեսնելով Աստծուն, առավել մեծվայելչությամբ,
03/12/2016
Դեկտեմբերի 3-ին Հայ Առաքելական Ս. եկեղեցին տոնախմբեց Հայ եկեղեցու առաջին լուսավորիչների և հիմնադիրների՝ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով առաքյալների տոնը հռչակվել է որպես Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Ուխտի օրն Արարատյան Հայրապետական թեմը, առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի
02/12/2016
«Դուք եք աշխարհի լույսը,- ասաց Քրիստոս Իր հետևորդներին,- թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:14, 16): Յուրաքանչյուր բարի գործ ինքն իրենով լույս է, ինչպես փոքրիկ մոմն է իր լույսը տարածում շատ հեռու, այդպես և բարի գործն է լուսավորում իր շուրջը: Փիլիսոփա Կոնֆուցիոսն ասել է. «Շատ ավելի հեշտ է փոքրիկ մոմ վառելը, քան խավարը անիծելը»: Աստվածային լույսը տարածելու
30/11/2016
Մարդկության լավագույն գյուտերից է կամուրջը, այն միշտ միավորում է: Աստծո կողմից արարված աշխարհում աստվածնմանության ձգտող մարդիկ միավորվում են սիրո և բարեգործության կամուրջներով: Մեծ սիրով կամրջված սիրո կամուրջներն իրենց անցորդներին պարգևում են սեր, ուրախություն և խաղաղություն: Յուրաքանչյուր սիրո կամուրջ իր կառուցողների և անցորդների համար միջոց է հասնելու և անցնելու Քրիստոսով կամրջված այն միակ Կամրջով՝ Ս. Խաչով, որ դեպի Երկինք է առաջնորդում: Իսկ
28/11/2016
Քրիստոսի վկայուհին՝ Հուլիանե կույսը, ապրել է 3-4-րդ դարերում Փոքրասիական Նիկոմեդիա քաղաքում, Մաքսիմիանոս ամբարիշտ թագավորի օրոք: Հայրը նշանավոր հեթանոս էր և քրիստոնյաների թշնամի, սակայն մայրը բարեպաշտ էր և թույլ էր տվել իր աղջկան պատանի տարիքում ծածկաբար ընդունել քրիստոնեությունը: Երբ Հուլիանեն դառնում է 18 տարեկան, հայրը՝ ազնվական Ափրիկանոսը, որոշում է նրան կնության տալ Հուլիանեի նշանածին, ում հետ Հուլիանեին նշանել էին դեռևս մանուկ տարիքում,
27/11/2016
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Փա՜ռք Տիրոջը, մեզ հերթական կիրակիին արժանացնելու և կրկին անգամ ավետարանական սքանչելի տողերից անգին դաս քաղելու հնարավորություն ընձեռելու համար: Այս կիրակի օրվա ընթերցումը Ղուկասի Ավետարանից է (Ղուկ. 12:13-31), որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս պատմում է անմիտ հարուստի առակը: Այսպիսով, մի հարուստ մարդ կար, որի արտերն առատ բերք տվեցին և նա, այդ ողջ առատությանը նայելով, մտահոգվեց, թե ինչ պետք է անի, քանի որ շտեմարաններն
25/11/2016
Եկեղեցու հայրերն ուսուցանում են, որ ողորմության ամենամաքուր աղբյուրը գթասրտությունն է: Գթասրտության յուրաքանչյուր արտահայտություն փոխում է մարդկային կյանքը: Աստվածապարգև կյանքը սկսում է լիանալ ճշմարիտ եղբայրասիրությամբ, համերաշխությամբ և փոխադարձ աջակցությամբ: «Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում, բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, որ օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը»,- ասել է Մայր Թերեզան: Նոյեմբերի
23/11/2016
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էր այցելել սոցիալապես անապահով Եղիազարյան ընտանիքը: Դեռևս ամիսներ առաջ ընտանիքը, տեղեկանալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրագործվող սոցիալական ծրագրերի մասին, օգնության խնդրանքով դիմել էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արք. Կճոյանին: Ի արձագանք խնդրանքի՝ Սրբազան հոր օրհնությամբ համայնքը փորձեց հոգևոր և նյութական իր աջակցությունը բերել դժվար կացության