Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավը չլինի ապագայից կամ ներկայից»
Յուրաքանչյուր օրը Աստծո պարգևն է մարդուն շնորհված: Եկեղեցու հայրերից աբբա Եսային հորդորել է՝ ապրիր այնպես, կարծես թե ապրածդ օրը վերջինն է, ու Աստծո առջև մեղք չես գործի: Մահվան մասին հիշողությունը նպաստում է, որ մարդն արժևորի և իմաստավորի իր ներկան: Անհատույց և անանձնական սիրով հարստացած օրը կարող է միայն երջանկություն և բարօրություն տարածել: «Պետք է ապրեք այնպես, որ անցյալը երբեք ավելի լավը չլինի ապագայից կամ ներկայից»,- ասել է Ս. .....
Ճշմարիտ պահեցողության ընթացքը
Փետրվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրահայ համայնքից Լենա Քեշիշյանին ( 50 տ.) հանձնեց դրամական օգնություն (6 000 ռուբլի), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր հայրենակիցը, ով չցանկացավ իր անունը նշել: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Լենան իր մայրիկի՝ Անժել Նազարյանի (84 տ.) և 1-ին խմբի հաշմանդամ եղբոր՝ Հովհաննես Քեշիշյանի (57տ.) հետ երկու տարուց ավել է, ինչ եկել է Հայաստան՝ .....
«Ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհին արժանացնել, բացի սիրուց»
Աստվածային անսահման սիրո արտահայտությունն է աշխարհի և մարդու արարումը: Արարչագործության պսակը հանդիսացող մարդը, սիրելով Աստծուն և իր մերձավորին, վայելում է սիրո երանությունը, որով նա ապրում է և շնչում: Բարսեղ վարդապետ Մաշկևորցին ասում է, որ ոչ մի բան չի կարող մեզ Աստծո շնորհին արժանացնել, բացի սիրուց, երբ Նրան և միմյանց սիրենք: Այս բոլորի համար վարձք պիտի ստանանք, ինչպես որ ասված է. «Աղոթիր և վարձքդ առ, բարին խնդրիր և վարձքդ ստացիր»: Փետրվարի .....
Հնարավորինս աջակցելով՝ հնարավոր դարձնենք մերձավորի երջանկությունը
Փետրվարի 6-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադյան Կարինեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո) որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Կարինեն, իր ամուսինը և երկու դուստրերը բնակվում են Վարշավյան 2 բն.6 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, որ իր կրտսեր դուստրը՝ Պարոնյան Մարիամը (8 տ.), մանկական ուղեղային կաթված է ստացել և հենաշարժողական խնդիր ունի: .....
«Աստծո հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, եթե մենք սիրենք միմյանց»
Փետրվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խաչատրյան Թամարային (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Թամարան իր ամուսնու՝ Սարգսյան Ադամի (48 տ.), դստեր և տղայի հետ վարձակալությամբ բնակվում է Դավթաշեն 1-ին փ. 1/7 հասցեում: «Ամուսինս շաքարային դիաբետ ունի, երկու ամիս առաջ երկրորդ ինֆարկտը տարավ և անկողնային .....
«Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, Ի՛նձ արած եղաք»
Փետրվարի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ջիվանի 23 հասցեում վարձակալությամբ բնակվող Վարդանյան ընտանիքին: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է հայտնվել, քանի որ ընտանիքի հայրը՝ Վարդանյան Դավիթը (31 տ.), շինարար լինելով, մշտական աշխատանք չունի, իսկ աշխատելու դեպքում էլ վարձատրվում է աշխատավարձի նվազագույն չափով: Ընտանիքի մայրը՝ Մելքոնյան Մարինեն (30 տ.), նշեց, որ .....
«Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում»
Քրիստոնյայի մեծ ուժը կայանում է բարության մեջ, որը որպես գանձ նա պահպանում է իր սրտում՝առատորեն բաշխելով իր մերձավորներին: «Բարի մարդը իր սրտի բարի գանձից բարիք է հանում, իսկ չար մարդը իր սրտի չար գանձից՝ չարիք» (Մատթ. 12:35): Եկեղեցու հայրերի հորդորներում կարդում ենք, թե առանց սիրո չկա բարություն և ինչ դնես քո գաձարանում, այն էլ կվերցնես: «Երբ Քրիստոս ասում է գանձարան, ապա ցույց է տալիս այն մեծ հարստությունը, որ գտնվում է մարդու սրտում: .....
Լուսավորիր քո շուրջը բարությամբ
Քրիստոնյան կոչված է լինելու այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Դո՛ւք եք աշխարհի լույսը: Մի քաղաք, որ լեռան վրա է կառուցված, չի կարող թաքնվել: Ոչ ոք ճրագը վառելով կաթսայի տակ չի պահում, այլ այն դնում է աշտանակի վրա, որպեսզի լույս տա տան մեջ գտնվողներին: Այդպես էլ թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-17): Քրիստոսով, այսինքն՝ ճշմարտությամբ և հավիտենական լույսով .....
«Մեծ իմաստուն է նա, որ սեր է գոյացնում»
Առաքինությունների մայրը հանդիսացող սերը Տիրոջ հետևորդների գործողությունների հիմքն է կազմում, այն ճշմարիտ քրիստոնյաների բնորոշող գիծն է: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք»,- ասում է Քրիստոս (Հովհ. 13:35): Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող յուրաքանչյուր սոցիալական ծրագիր ճշմարիտ սիրո արտահայտությունն է: Հունվարի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա .....
«Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում»
Հունվարի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Օհանես Նվարդին (67 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Նվարդը նշեց, որ Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների պատճառով իրենց տունը երեք անգամ վնասվել էր, վերանորոգել էին, բայց չորրորդ պայթյունից հետո, այլևս հնարավոր չէր եղել վերանորոգել: Եվ նա մեկ տարի առաջ .....
«Սերը անվախճան է»
Հունվարի 23-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ստեփանյան Մարիին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Մարին իր ամուսնու՝ Նազարյան Լեոի (59 տ.) հետ երկու տարի առաջ տեղափոխվել է Հայաստան՝ վարձակալությամբ բնակվելով .....
«Դուք ձեզ Աստծուն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք»
Հունվարի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ներսիսյան Վազգենին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով մեկ տարի առաջ Վազգենն իր կնոջ՝ Արոյան Սոսեի (44 տ.) և երկու որդիների՝ Մկրտչի (21 տ.) և Վրեժի (19 տ.) հետ միասին տեղափոխվել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քաջազնունու 9/5 հասցեում: .....
Երանի՜ նրան, ում սրտում միշտ վառ է սիրո ճրագը
Հունվարի 20-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Սիրանուշին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու, երկու որդիների և քրոջ հետ բնակվում է Գավառ քաղաքի Զորավոր Անդրանիկի 74 հասցեում: «Դեկտեմբերի 30-ին քրոջս՝ Տատյանայի (65 տ.) առողջական վիճակն անսպասելի վատացավ: Աղիների հետ կապված բարդ վիրահատությունից հետո նրա .....
«Հետևիր քեզ, որ սիրո պակաս չունենաս»
Հունվարի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Ջիկերսիսյան էլիզավետային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արևիկ Չալիկյանը: «Ես, ամուսինս և երկու որդիներս արդեն երեք տարի է, ինչ վարձակալությամբ բնակվում ենք Էրեբունի Ռոստովյան 34 հասցեում: Ամուսինս մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, բայց ձմռանը, աշխատանք չլինելու պատճառով, .....
«Մաքուր է այն սիրտը, որ լի է բոլորի հանդեպ ողորմածությամբ»
Քրիստոնյայի կյանքի ուղին կատարելագործվում է ողորմածությամբ: Այս առաքինությամբ է քրիստոնյան սնվում և ապրում: Ինչպես նշում է Ս. Եփրեմ Ասորին՝ հիանալի է պահքը և աղոթքը, բայց նրանք ամրացվում են ողորմածությամբ, քանի որ ասված է՝ ողորմություն եմ ցանկանում և ոչ թե զոհաբերում (Օսէէ 6:6): Ի՞նչ է մաքրությունը, այս հարցին Ս. Իսահակ Ասորին պատասխանում է և ասում՝ մաքուր է այն սիրտը, որ լի է բոլորի հանդեպ ողորմածությամբ: Հունվարի 18-ին, Զորավոր Ս. Աստվածածին .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․