Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Ողորմած մարդն իր հոգու բժիշկն է»
Ապրիլի 5-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Շահումյան 2-րդ փողոցի 25-րդ տանը բնակվող սոցիալապես անապահով ընտանիքում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է երկու փոքր և խոնավ սենյակներում: Ընտանիքի անդամներից երեքը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, նրանցից ոչ ոք չի աշխատում, իսկ ընտանիքն ապրում է հաշմանդամության կենսաթոշակներով .....
«Որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»
Ինչպես Մեծ պահքի, այնպես էլ Սբ. Զատկին հաջորդող Հինանց շրջանում, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է իր տնայցերը սոցիալապես անապահով ընտանիքներին: Այս անգամ՝ ապրիլի 3-ին, համայնքը, IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Անդրանիկի 45/28 հասցեում բնակվող հինգ հոգուց բաղկացած սոցիալապես անապահով .....
Զանազան չարիքներից փրկող ողորմությունը
Ողորմությունը դա հանդիպում է. հանդիպում մարդու և Աստծո միջև: Դա մի հնարավորություն է կյանքի սրընթաց ռիթմի մեջ կանգ առնել Աստծո պատկերը և նմանությունը կրող այն անձի կողքին, ով կարիքի մեջ է և ցուցաբերել գթասրտություն: Ողորմություն-հանդիպումն անհրաժեշտ է և՛ տվողին և՛ վերցնողին, բայց, ըստ Սբ. Գրքի և եկեղեցու հայրերի խոսքի, այն առավել անհրաժեշտ է տվողին: Ամեն անգամ երկու միմյանց մեկնող ձեռքերի հանդիպումն աշխարհը դարձնում է առավել անշահախնդիր .....
«Ողորմած լինենք, որպեսզի ինքներս էլ ողորմություն գտնենք»
Քրիստոնեությամբ նոր կյանքի սկիզբը դրվեց: Քրիստոսի շնորհիվ մարդը, իր հին ինքնությունից հրաժարվելով, վերանորոգվեց հոգով՝ կարևորելով Տիրոջը հետևելու ընթացքն ոչ թե խոսքերով, այլ գործերով: Քրիստոսի պատկերը և արտացոլումը կրող ճշմարիտ քրիստոնյայի կապն ու միությունն իր Փրկչի հետ այնպիսին է, ինչպիսին յուրաքանչյուր մարմնի անդամի կապը գլխի կամ էլ ճյուղինը որթատունկի հետ: «Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը: Ով միացած է Ինձ, և Ես՝ նրան, նա .....
Ծառայասիրության շուրջ համախմբված համայնքը
Եկեղեցու հայրերի իմաստուն կարգավորությամբ Մեծ պահքի ապաշխարության շրջանն ամեն տարի համընկնում է բնության զարթոնքի և ծաղկունքի, հողի հերկման և մշակման շրջանին, նպատակ ունենալով յուրաքանչյուրին հիշեցնել, որ հոգու գարնանային ծաղկունքին և պտղաբերությանը նույնպես պետք է նախորդի հոգու անդաստանի հերկումն ու մշակումը: Հոգու գարնանային ծաղկունքի այս շրջանին, Սբ. Հարության տոնին ընդառաջ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամները, .....
Համայնքի հերթական տնայցը մեծ ուրախություն էր պատճառել բազմազավակ ընտանիքին
Մեծ պահքի ընթացքում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շուրջ համախմբված համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է իր հոգեշահ ծառայասիրական ուղին: Համայնքի համար կարծես ուղեցույց դարձած լինի Սբ. Պաիսիոս Աթոսացու այն խոսքը, որ սիրով լի անձը չի գոհանում միայն նրանով, որ օգնի միայն իրենից ողորմություն .....
«Աշխարհիկ հարստությունը գործածելով՝ Աստծո բարեկամությունը շահենք»
Քրիստոսին միացած անձն իր օրն իմաստավորում է բարի գործերով՝ օրինակ ունենալով Քրիստոսին. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, Ես նույնպես գործում եմ» (Հովհաննես 5:17): Ճշմարիտ հավատն ամբողջանում է բարի գործով, ինչպես հավատն է մեռած առանց գործերի (Հակոբոս 2:17), այնպես էլ գործերն են մեռած առանց հավատի (Հռոմեացիներ 4:14): Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն ամեն անգամ ներքին ուրախություն է ապրում՝ պահեցողության իր օրերն իմաստավորելով ծառայասիրությամբ: Մարտի .....
«Եթե ուզում ես ապրել, կյանքդ քո համար մի՛ պահիր»
«Յուրաքանչյուր մարդու սրտի ամենախոր փափագը ապրելու փափագից էլ շատ առաջ սիրելու և սիրվելու բաղձանքն է: Այստեղ է մարդու իրական քաղցը: Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մարդը ստեղծվել է սիրուց և սիրո համար: Ոչ ոք չի կարող ապրել, եթե նախ սիրված չէ: Եթե ուզում ես ապրել, կյանքդ քո համար մի՛ պահիր: Այն պետք է տարբեր ափերի գգվի, տարբեր հողեր ոռոգի: Մեռնել չի նշանակում դադարել ապրել, այլ՝ դադարել սիրել»,- ասել է ֆրանսիացի մեծագույն գրող Միշել Քուասթը: Մեծ .....
«Ով բարիք է հատուցում, պիտի հիշվի հետագայում»
Մարտի 7-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ Դավիթ Սիրադեղյանի աջակցությամբ, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի և սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի հետ միասին, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այցելեց Ծերենցի 6-րդ փողոցի 5-րդ տանը բնակվող Ավետիսյան ընտանիքին: Կենցաղավարության տարրական պայմաններից զուրկ, փոքր և ճնշող սենյակից բաղկացած բնակարանում, ապրում են Ավետիսյան Նատալյան (65 տ.), նրա 42-ամյա դուստր Անժելան՝ իր երկու .....
«Ողորմությունները բարի պարգև են բոլորին»
Մեծ պահքի շրջանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է իր տնայցներն անապահով ընտանիքներին: Մարտի 3-ին համայնքը հերթական՝ 14-րդ այցն ունեցավ Շրջանային 2/14 հասցեում մեկ սենյականոց բնակարանում վարձակալությամբ բնակվող Աղանյան ընտանիքին: 42-ամյա Անահիտ Աղանյանը միայնակ է խնամում իր երկու .....
Իրական երջանկության ձգտման ճանապարհին
Աստծո որդեգիր դարձած անձինք կոչված են Նրա սիրո, գթության և քաղցրության արտացոլումը լինել իրենց միջավայրում: Աստծո հանդեպ իրական սերն արտահայտվում է զոհողությամբ: Աստված մարդուն արարել է երջանիկ լինելու համար: «Երջանկության ամենաստույգ ուղին երջանիկ լինելու ցանկության մեջ չէ, այլ նրա, թե ինչպես երջանկացնել ուրիշներին: Ինչի համար անհրաժեշտ է նկատել մարդկանց կարիքները, հոգ տանել, օգնել և սիրել նրանց խոսքով և գործով և որքան հաճախակի .....
«Քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին»
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, 2012թ-ին սիրիահայ համայնքի հոգևոր հովիվ նշանակվեց Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Սույն թվականից առ այսօր Տեր Հայրը սիրիահայ բազմաթիվ ընտանիքների է այցելում, տնօրհնեքներ կատարում՝ առավել ծանոթանալով նրանց հիմնախնդիրներին և կարիքներին: Փետրվարի 26-ին, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի .....
Արժանանանք Տիրոջ գովեստին և ողորմությանը՝ որպես արժանի տնտեսներ
Մեծ պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիին ընդառաջ, յուրաքանչյուր քրիստոնյա, ավետարանական «Անիրավ տնտեսի առակ»-ի հորդորի համաձայն, փորձում է լինել Աստծո հավատարիմ տնտեսը՝ իմաստուն վարելով իր տնտեսությունը՝ կյանքը, աստվածատուր պարգևները և կարողությունը: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ցավալիորեն նշեց, որ երբեմն մարդիկ անխնա կերպով են վատնում աստվածապարգև հարստությունը, քանի որ. «Նյութական .....
«Երանի՜ նրան, ով պահք է պահում աղքատին օգնելու համար»
«Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը»,- կոչ է անում Քրիստոս՝ Իր հետևորդներին զոհաբերության ուղին մատնանշելով: Առանց զոհաբերության հնարավոր չէ Աստծուն ծառայել: Յուրաքանչյուր բարի արարք ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ զոհաբերություն: Աստծուն ուղղված զոհաբերություններից են պահքը, աղոթքը և ողորմածությունը: Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Մի՛ մոռացեք բարեգործություն անել և օգնել ուրիշներին, .....
«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն»
Մարդկային բազմաթիվ դժվարություններ և հոգսեր հաղթահարվում են Աստծո ողորմածությամբ: Աստված Իր առատ ողորմածությամբ այնքան շնորհներ է պարգևում մարդուն, որ նա էլ իր հերթին ողորմած և գթասիրտ լինի իր նմանի նկատմամբ: Ողորմածությամբ մարդը շահում է Աստծո հաճությունը, քանի որ Նա է Սիրո, Բարության, Ողորմածության և Կյանքի աղբյուրը: Բացի աստվածահաճո լինելուց, ողորմած մարդը շահելու է նաև Երկնքի Արքայությունը: Մատթեոսի ավետարանում, վերջին դատաստանի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․