.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հաճախ մարդը, խորհելով իր կյանքի նպատակի և իմաստի մասին, փորձում է փնտրել ու գտնել իր գոյության իմաստը, բայց դժվարանում է, քանի որ իր հարցի պատասխանը փնտրում է միայն արտաքին կյանքում: Այնինչ քրիստոնյան, ով կրում է Քրիստոսի անունը, Տիրոջ Հարությամբ լուսավորված բացահայտում է իր կյանքի նպատակը՝ որպես ուղենիշ ունենալով Քրիստոսի ի լուր աշխարհին հնչեցրած խոսքերը՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ» .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբված յուրաքանչյուր համայնք սոցիալական ծրագրերի իրագործումով իրագործում է տիրավանդ սիրո պատվիրանը՝ քայլ առ քայլ ընթանալով դեպի կատարելություն, դեպի Աստված: Այդ ուղին է, որ քրիստոնյանին շնորհում է Աստվածորդի կոչվել, աստվածային անասելի բարիքների կրողը և խոստացված հավիտենական փառքի ժառանգորդը դառնալ: Այդ գործուն սերն է, որ Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ չի փնտրում իրենը (Ա Կորնթ. 13:5), այդպիսի սերն .....
Ամեն մարդ՝ որպես աստվածաստեղծ արարած, կոչված է իր միջավայրում սեր, ուրախություն և բարություն սերմանելու: Այս կոչումն այն ուղենիշն է, որով քրիստոնյան ընթանում է դեպի Տերը և Նրա ամենակարող զորությամբ զորանալով՝ ամեն օր ուրախություն ապրում՝ նշելով բարու հաղթանակը: Բարին գործելու և սերմանելու նախանձախնդրությունն է շատերին համախմբել այն սոցիալական ծրագրերի շուրջ, որ իրագործում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և «Արև-երեխաներ» ՀԿ-ն:
Ապրիլի .....
Լուսավոր հավատքն չի կարող արտահայտվել այլ կերպ, քան կյանքով ու գործով: Լուսավոր ու գործուն հավատք ունեցողը գործում է ի փառս Աստծո և հօգուտ մերձավորի՝ դառնալով այն լույսը, որի մասին Տերն ասաց. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:16): Լուսավոր հավատք ունեցողը մեծ պատասխանատվությամբ է մոտենում այն առաքելությանը, որին կոչվել է ի վերուստ: Զորավոր Ս. Աստվածածին .....
Ապրիլի 3-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Նալբանդյան Կարինեին (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարինեն միայնակ է խնամում իր չորսամյա որդուն՝ Արսենին (4տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Երեխայի ծնունդից հետո ամուսինը լքել է ընտանիքը, և Կարինեն իր որդու հետ տեղափոխվել է իր մայրիկի .....
Ապրիլի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ներսիսյան Սիրանուշին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Ներսիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի գ. Դարբնիկի փակ. 2 հասցեում: Ընտանիքի երկու զավակներից կրտսերը՝ Շավարշը (7 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Շավարշը սովորում է առաջին դասարանում, .....
Յուրաքանչյուր քրիստոնյա վայելում է Աստծո կողմից իրեն շնորհված պարգևներն ու կարողությունները: Յուրաքանչյուր անձ՝ որպես Աստծո մշակ և տնտես, Աստծո տվածը պետք է Աստծուն վերադարձնի, այսինքն՝ Պետրոս առաքյալի խոսքով. «Յուրաքանչյուրը՝ որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին: Խոսելո՞ւ շնորհ ունի. թող մատակարարի Աստծո պատգամները: Ծառայելո՞ւ շնորհ ունի. թող ծառայի, ինչքան Աստված կարողություն .....
Մարտի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մնացականյան Նունեին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Նունեն միայնակ է խնամում իր երկամյա դստերը՝ Հասմիկին, ով Դաունի համախտանիշ ունի: Նրա ամուսինը երեխայի ծնունդից հետո առաջարկել է կնոջը երեխային մանկատուն հանձնել և նրա մերժումը ստանալով՝ .....
Մարտի 21-ին Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապացկությամբ կայացած «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգին ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իր աջակցությունն ունեցավ՝ ի նպաստ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների: Ոմանք էլ, սիմվոլիկ տոմսեր գնելով, իրենց սիրո լուման ներդրեցին այն սիրո առաքելության մեջ, որ ջանում է արև երեխայի դեմքին միշտ արև ժպիտ տեսնել: «Զոհաբերության մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերության .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Մարտի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Բարսեղյան ընտանիքին, ուր մեծանում է արև Սեյրանը (10 տ.): Սեյրանն իր քրոջ, ծնողների և տատիկի հետ բնակվում է Եղվարդ քաղաքի Շիրակի 4/28 հասցեում: Նա սովորում է Երևանի թիվ 12 հատուկ .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Փետրվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Փանոսյան ընտանիքին, ուր մեծանում է արև Զորիկը (2 տ.): Փանոսյան ընտանիքը բնակվում է Օտյան 12 հասցեում: Ընտանիքի մայրը՝ Լիաննա Պետրոսյանը (33 տ.), ասաց, որ Զորիկը տարբեր բուժումներ .....
Փետրվարի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Մարգարյան բազմանդամ ընտանիքին, որ վարձակալությամբ բնակվում է Մալաթիա-Սեբաստիա թաղամասի 92/12 հասցեում: Յոթ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը ֆինանսական դժվարին կացության մեջ է հայտնվել. միայն ընտանիքի դուստրը՝ Աննա Մարգարյանն (38 տ.) է աշխատում: Նա ասաց, որ իր երկու եղբայրներից մեկն ընտանիք է կազմել և նրանցից ոչ ոք մշտական աշխատանք չունի, իսկ .....
«Ոչ թե դուք Ինձ ընտրեցիք, այլ Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը լինի մնայուն, և ինչ էլ որ Իմ անունով Հորիցս խնդրեք, ձեզ տա: Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց»,- առ այսօր Իր սիրո պատգամն է հնչեցնում Տերն ի լուր աշխարհի (Հովհ. 15:16-17): Եվ առ այսօր եկեղեցին՝ որպես Քրիստոսի Մարմինը երկրի վրա, շարունակում է Տիրոջ ուղենշած ճանապարհով ընթանալ՝ հավատարիմ մնալով Տիրավանդ պատգամին:
Փետրվարի 6-ին Զորավոր Ս. .....
Յուրաքաչյուր պարգև՝ լինի նյութական, թե հոգևոր, Աստծո պարգևն է մարդուն: Աստված բազմաթիվ պարգևների է արժանացրել մարդուն, որպեսզի ստացածը ի բարին գործածելով՝ բաժնեկից դարձնի իր մերձավորներին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերին աջակից յուրաքանչյուր անձ ջանում է Աստծո տվածը Աստծուն վերադարձնել՝ բարի գործերով հարստանալու մեծ ձգտումն ունենալով: Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն .....
Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիքյան կարիքավոր ընտանիքին: Չորս հոգուց բաղկացած ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Հաղթանակ թաղ. 5-րդ փ., 34 տ. հասցեում: Տունը զուրկ է տարրական կենցաղային պայմաններից. տանիքը և պատուհաններն անմխիթար վիճակում են: Ջեռուցող սարքեր չունենալու պատճառով՝ ընտանիքը փորձում է գազօջախով տունը ջեռուցել: Ընտանիքի մայրը՝ Գայանե Ներսիսյանն (34 տ.) .....