Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Մուրճ և մեխեր
Մի փայտագործ ցասումով լեցուն մուրճի ուժեղ հարվածներով գերանի վրա մեծ մեխեր է ամրացնում և այդ կերպով մարդկությանն ու մի անձնավորության մեղադրում ինչ-որ արարքի համար: Մի մարդ դանդաղ մոտենում է և ասում. - Զգո՞ւմ ես չէ՞, թե մեխերն ինչպես են փայտը ճեղքում ու մխրճվում նրա մեջ: Երբ սրասույր մեխերն այդպես իմ ձեռքերի ու ոտքերի մեջ էին մխրճվում, ես ձեզ չէի մեղադրում, այլ ինչքան խորն էին թափանցում, այդքան ներում էի անհիշաչար կերպով... Արդ, մի՛ չարախոսիր .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի ընտիր մենակյաց մինչև երեկո միմիայն աղոթում էր, իսկ երեկոյան թարմ հաց էր հայտնվում նրա մոտ, և նա ճաշակում էր: Հետո եկավ մի եղբայր և նրան գործ տվեց աղաչանքով: Հանձն առավ այդ գործը կատարելու, իսկ երեկոյան հացը չհայտնվեց, և նա տրտմած քնեց: Եվ Տերը նրան ասաց. «Երբ մենակ ինձ համար էիր աշխատում, Ես էի հոգում քո մասին, իսկ երբ ուրիշի համար ես գործում, նրանից էլ սնունդդ ստացի՛ր»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Քարոզիչը
Խավարասեր բզեզները կեսգիշերին հավաքվում են, լուր ուղարկում բոլոր միջատներին, մի բացատում համախմբում և նրանցից մեկը բարձրադիր վայրից հայտարարում է. - Ճշմարտությունը լույսի մեջ է: Նայեք աշխարհին և նրա սահմաններին. ամենուր մեզ խավարն է պատել: Արդեն բավ է, պետք է պայքարենք հանուն լույսի, կյանքի, արդարության, հավասարության: Մեկ այլ բզեզ մոտենում է ճառ ասողին ու տագնապահար զգուշացնում. - Շատ մի ոգևորվիր, ավարտիր ճառդ. ժամանակն է հեռանալու, .....
Արդյո՞ք Աստծո կամքն է
Մի ուսանող նայում է պատուհանից և մտածում, թե ինչպես վարվել, քանի որ ջերմություն ունի, վատառողջ է, իսկ դրսում քամի է, ցուրտ, ամպամած եղանակ: Բայց իր թերահավատ ընկերն այդ կիրակի համաձայնվել է իր հետ գնալ եկեղեցի` մասնակցելու Սբ. Պատարագին: Ինչպե՞ս վարվել, ուղեկցել ընկերոջը եկեղեցի և բացատրել նրան Սուրբ Պատարագի խորհուրդը, թե՞ չգնալ.... Իսկ ժամանակն անցնում է և շատ հեռվից արդեն լսվում են եկեղեցու զանգերի հնչյունները: - Խնդրում եմ, Տե՛ր Աստված, .....
Խոչընդոտը
Կեսգիշերին մի քրիստոնյա լապտերների լուսավորության ուղեկցությամբ քայլում է փողոցով: Լույսի ներքո հսկա ստվեր է տեսնում: Տագնապում է և ասում. -Առաքյալի մարգարեական խոսքերի իրականացումն է: Հայտնության գրքի ահռելի գազանի ստվերն է, որ եկել է աշխարհ ու հիմա իմ առջև է կանգնած: Եթե փախչեմ, կհասնի ու ինձ կուլ կտա: Տե՛ր Աստված, հենց իմ առջև պիտի հայտնվե՞ր այս գազանը: Ինչո՞ւ է կյանքն այսքան անարդար: Բայց, Տե՛ր իմ, Դու ես իմ պահապանը: Սուրբ Խաչի զորությամբ .....
Խոնարհության մասին
Հայրերից ոմանք գնացին հայր Անտոնիոսի մոտ, և հայր Հով­սեփը նրա հետ էր: Հայր Անտոնը ուզեց փորձել նրանց. մեջբերում արեց Սուրբ Գրքից և ամենակրտսերից սկսեց հարցնել, թե որն է այդ խոսքի իմաստը, և նրանցից յուրաքանչյուրը պատասխանում էր ըստ իր կարողության: Իսկ ծերը նրանցից մեկին ասաց. «Դեռևս չգիտեք այն»: Հետո հարցնելով՝ հասավ ամենածերին: Ապա հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Դու ինչպե՞ս ես հասկանում այս խոսքի իմաս­տը»: Իսկ նա ասաց. «Ես .....
Ողորմածություն
Իսպանական քաղաքներից մեկում մի երիտասարդ արվեստագետ իր նկարները տանում է նկարիչների հրապարակ, որպեսզի բոլորին ցույց տա իր ստեղծագործությունները: Մայթին ողորմություն խնդրող մուրացկանին մանրադրամ է տալիս և ուրախանում, քանի որ մուրացկանը վերափոխվում է հրեշտակի ու ընկերակցում ճանապարհին: Նկարիչը պարծենում է. - Ինձ քրիստոնյա եմ համարում. հասկացել եմ, որ շատ մեղքեր եմ գործում, միշտ աշխատել եմ պահել պատվիրանները, զղջալ ու ապաշխարել, բարեպաշտ .....
Գործիքը
Տափաստանի մեջ մի ծերունի բահով փոս է փորում ` ջուր գտնելու ակնկալիքով և ասում. - Տեսնես Աստված ինձ ուժ կտա այս գործն արագ ավարտելու համար: Նրան է մոտենում մի էքսկավատոր, որի վարորդն ասում է. - Տեսնում եմ, որ չարչարվում եք: Կարող եմ ձեզ օգնել և իմ այս մեքենայով շատ արագ մի մեծ փոս փորել: Ծերունին գլուխը բարձրացնում է և պատասխանում. - Ո՛չ, վտանգավոր է... քանի որ այն բահի նման չէ...   Հովհաննես  Մանուկյան .....
Անցորդը
Մի արհեստավոր լեռնային արահետով ետ ու առաջ է գնում-գալիս: Նույն ճանապարհով մի անցորդ է մոտենում: Արհեստավորն ասում է. - Մոլորվել եմ այս վայրերում: Լսել եմ, որ այս կողմերում փայլփլուն խճաքարեր կան, բայց արդեն երկու ժամ է՝ չեմ կարողանում գտնել դրանց վայրը: Անցորդը պատասխանում է. - Գիտեմ, թե որտեղ են գտնվում այդ փայլուն քարերը, եկ ինձ հետ, ցույց կտամ դրանց վայրը: Երբ նրանք հասնում են երփներանգ փայլփլուն խճաքարերով լեցուն վայրը, արհեստավորը .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերն ասաց. «Երբ զինվորները մարտի են ելնում, չեն մտահոգ­վում մյուսների մասին, թե ով կխոցվի, այլ ամեն ոք իր անձի մասին է հոգ տանում. այդպես և կրոնավորը պետք է անի: Ինչպես օրինակ` չի խոցվում այն զինվորը, որը մերձ է արքային, այնպես էլ դևը չի կարող վնասել նրան, ով Աստծուն մոտ է կանգնած, քանզի ասում է. «Մերձեցե՛ք ինձ, և ես կմերձենամ ձեզ» (Հակոբ Դ 8): Սակայն քանի որ հեշտությամբ ենք մտքով ցրվում, հեշտությամբ էլ թշնամին մեզ ամեն տեսակ մեղքերի մեջ .....
Պտուղը
Մի ալեհեր այգեպան մտնում է իր այգին և փայտը կտրող սղոցի ձայն լսում: Առաջանում է դեպի այդ կողմը և տեսնում, թե ինչպես իր թոռնիկը սղոցով փորձում է կտրել ծիրանենու ծառը: Այգեպանին տեսնելուն պես զայրացած ասում է. - Այս ծառն ինձ նվիրեցիր և ասացիր, որ շուտով պտուղ է տալու և ինձ համար մեծ բարիքներ է բերելու, սակայն արդեն երկու-երեք ամիս է որևէ պտուղ չի տալիս: Ուստի, ավելի լավ է այն կտրել, քան թողնել և սրա փոխարեն նոր ծառ տնկել: Այգեպանը պատասխանում .....
Բարեգործը
Մի ֆրանսուհի աղջիկ արագ իջնում է ավտոբուսից և շտապում դեպի Սբ. Աստվածամոր տաճարը և աղոթում. - Տե՛ր իմ Աստված, գոհություն եմ հայտնում քեզ և ուրախություն ապրում, որ այսօր կարողացա ավտոբուսի տոմս գնել մի աղքատ պապիկի համար: Նայում եմ շուրջս ու տեսնում, թե ինչքան ունևոր մարդիկ կան, բայց չեն օգնում խեղճ ու չքավոր մարդկանց: Երանի հնարավորություն ընձեռեիր ինձ ունենալ կարողություն և հարստություն` ստեղծելու մի հիմնադրամ և առատաձեռն օգենելու աղքատներին .....
Ճոճանակը
Մի երիտասարդ վանական վանահոր հետ անցնում է խաղահրապարակի մոտով: Երիտասարդ վանականն անընդհատ իրեն մեղադրում է և ասում. - Հա՛յր սուրբ, իմ հոգևոր կյանքում այնքան մեծ ձեռքբերումներ էի ունեցել: Երանելի հոգևոր բարձունքների հասել, սակայն կրկին գայթակղվեցի, մեղքն ինձ ցած նետեց ու ետ նահանջեցի... Վանահայրը ոչինչ չի պատասխանում: Մոտենում է մի ճոճանակի, նստում ու մտազբաղ հայացքը դեպի երկինք հառած սկսում ճոճվել: Երիտասարդ վանականը զարմացած .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարց տրվեց հայր Եպիփանին, թե ինչո՞ւ պատվիրանները տասն են, իսկ Ավետարանի երանիները` ինը: Նա ասաց. «Որովհետև եգիպտացիներին հասցված հարվածները տասն են, իսկ հրեշտակների դասերը ինն են, իսկ երեքը եռյակի մեջ սուրբ Երրորդություն է, որը և՛ գլուխը, և՛ պսակն է երանությունների»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առաքյալը
Մի երիտասարդ վանական, որ քահանայական ձեռնադրություն էր ստացել, դուրս է գալիս վանքի ճաշարանից և քիչ հեռվում տեսնում` քարի վրա, պատկառելի տարիքով անծանոթ մի մարդ է նստած, իսկ նրա շուրջը երեք-չորս հոգի են կանգնած: Երիտասարդ վանականն ինքնագոհ ասում է. - Հավանաբար անհավատ մարդիկ են, ճաշից հետո ժամանակն է գնալ և քարոզել: Այնուհետև ճեմելով, հպարտ-հպարտ քայլերով առաջանում է դեպի այդ մարդիկ, իսկ նրա հետևից էլ ճանճերի մի բազմություն` կարծես շուրջպար .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․