
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սրբիչը գլխին փաթաթած մի գործարար և բարեպաշտ մարդ ասում է.
- Աստվա՛ծ իմ, ինչքան աղոթում եմ, դեղ եմ խմում, գլխացավս չի անցնում: Արդեն չգիտեմ, թե ինչպես անել...
Նկատում է, որ իրեն ծանոթ մի երգիչ մի սայլ է քարշ տալիս, իսկ սայլը ծանրաբեռնված է մեծ ու փոքր ապրանքներով, իրերով: Եվ սայլի վրա ինչ-որ արարածներ են թռչկոտում ու նրանցից մեկն էլ, իբրև սայլապան, մտրակով հարվածում է երգչին ու դժգոհում.
- Արա՛գ, արա՛գ շարժվիր, մի ձիու չափ էլ չկաս, քանի անգամ .....
Մի կրիա ուրախությամբ նայում է հայելու մեջ: Մի ընձուղտ է մոտենում ու հարցնում.
- Ինչո՞ւ ես ուրախացել:
Կրիան պատասխանում է.
- Միշտ ուզում էի հասկանալ, թե ինչո՞ւ եմ ծնվել այս աշխարհում և թե ո՞վ եմ ես: Այստեղով անցնելիս նկատեցի այս հայելին ու վերջապես կարողացա ինքս ինձ տեսնել ու հասկանալ, թե ինչու եմ աշխարհ եկել: Երբ ինձ մոտենում էին, իրապես չէի ընկալում, թե ով եմ և միշտ թաքնվում էի իմ պատյանում, կաշկանդվում, ամաչում...
Ընձուղտն ասում է.
- Այս .....
Ոմն ծեր` մոտ վաթսուն տարեկան, որի անունն էր Վիտալիոս, Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս Հովհանի մասին լսեց, թե, ասեկոսների հետևելով, բամբասում և դատապարտում է մենակյացներին, ովքեր մտնում և շրջում են քաղաքում: Կամեցավ ստուգել, թե իրո՞ք դատապարտում է մեկնումեկին, ինչպես իրեն է հասել: Թողեց իր վանքը սուրբ Սերիդոնում, ուր բնակվում էր, և եկավ Ալեքսանդրիա ու այնպիսի վարք հանձն առավ, որը մարդկանց գայթակղեցուցիչ էր թվում, սակայն Աստծուն ընդունելի .....
Մի բանաստեղծ անտառի միջով վազեվազ և շնչակտուր հասնում է գեղեցիկ դղյակի և ոգևորված փորձում բացել դղյակի դուռը: Ջանադրաբար չարչարվում է, բայց չի ստացվում և հոգնած շրջվում է ու հուսահատ նստում դռան մոտ ու ասում.
- Տե՛ր Աստված, վերջապես եկա, հասա այստեղ, որ երկար ժամանակ սպասում էի քեզանից ստանալու խոստացված պարգևները: Եվ մտածում էի, թե արդեն իմ առջև բաց են բոլոր դռներն ու ճանապարհները:
Հիսուս հայտնվում է և ձեռքը մեկնելով դեպի դուռը, բացում .....
Մի մեծահոգի թագավոր իր ծառային ուղարկում է հեռավոր արևելքի հայտնի դերձակի մոտ` մետաքսյա թիկնոց բերելու համար և ասում ծառային, որ նրան լավ կվարձատրի այդ ծառայության համար:
Ծառան մեկնում է, վերցնում թիկնոցն ու ետ դառնում: Թիկնոցն այնքան գեղեցիկ ու շքեղ է լինում, որ գցում է իր ուսերին ու պարծենում: Մի հյուրատան մոտ մի մեծահարուստ մարդ ասում է.
- Վաճառիր այդ թիկնոցը, քեզ շատ մեծ գումար կտամ, որով կյանքը կվայելես: Իսկ այսպես ծառա ես ու ծառա էլ .....
Սատանան հպարտ քայլում է մի անջուր և հյուծված տափաստանով և ինքնագոհ ասում.
- Հիանալի է, համարյա կյանքի նշույլ չկա, լավ աշխատեցի...
Քիչ անց ճաքճքած հողի շերտերի մեջ նկատում է դեպի արեգակի լույսը ձգվող մի հրաշագեղ ծաղկի կոկոն:
Խավարի հրեշտակը կանգնում է ու զմայլված ասում.
- Իրապես գեղեցիկ է..., նույնիսկ ինձանի՞ց էլ...
Ապա մռայլվում է և արագ անհետանում: Բեռնատար մեքենաներ են գալիս, խիճ ու ասֆալտ բերում, լցնում այդ վայրը, ծածկում նաև նրբագեղ .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պալատիոնին և ասաց. «Ի՞նչ անեմ, ասա՛, հա՛յր, քանզի արդեն երեք տարի է՝ երկուական օրով պահեցողություն եմ անում և չեմ կարողանում ազատվել պոռնկության դևից»: Ծերը նրան ասաց. «Որդյա՛կ, երբ Տերը Եսայի մարգարեին ուղարկում էր Իսրայելի ժողովրդի մոտ, նրան ասաց. «Գոչի՛ր ողջ զորությամբ և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ և պատմի՛ր ժողովրդին իր՝ Հակոբի տան մեղքերն ու անօրենությունները … որովհետև ինձ .....
Մի ձկնորս գալիս և տեսնում է, որ մի մարդ ծովի ափի մոտ, կիզիչ արևի ներքո, նստած է նավակի մեջ և հարցնում է.
- Ինչո՞ւ ես այս շոգ եղանակին նստել այստեղ:
Մարդը պատասխանում է.
- Աստված ինձ ասաց, որ եթե նստեմ նավակը, շուտով կհասնեմ այն կղզին, որտեղ պտուղներ կան, որոնք իմ հիվանդությունը կբուժեն, սակայն մեկ ժամ է արդեն նստած եմ այս նավակում, բայց ոչ Աստծո զորությունն եմ տեսնում, ոչ էլ ուժը:
Ձկնորսն ասում է.
-Նավակը ոտքեր չունի, որ ինքնիրեն ջուրը մտնի: .....
Մի երիտասարդ, փափուկ ու գեղեցիկ բազկաթոռին նստած, կարդում է Ավետարանի այն հատվածը, ուր Հիսուս Պետրոս առաքյալին ասում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»:
Այնուհետև երիտասարդն ամբողջությամբ հենվում է բազկաթոռին ու ասում.
- Տե՛ր Հիսուս, դու գիտես, թե ինչքան եմ սիրում քեզ, նույնիսկ կյանքս կտամ քեզ համար, սակայն ինչո՞ւ է ամեն ինչ այսքան անարդար ինձ համար: Իմ շրջապատում մարդիկ գոհ ու լավ ապրում են, իսկ ես, ինչ դարձել եմ քրիստոնյա և .....
Մի աշխատասեր շինական մեծ ոգևորությամբ ճամփա է ընկնում դեպի մի հեռավոր
երկիր, ուր պատմում են, թե Աստծո արքայությունն է գտնվում և որտեղ բազում մեծ ու վեհ նպատակների ու երազանքների իրականացումն է կայանում: Մեծ հույսով լցված շինականը գնում-գնում է, բայց ոչ ճանապարհն է վերջանում, ոչ էլ արքայությանն է հասնում:
Ուժասպառ եղած պառկում է ճամփեզրի խոտերին ու ասում.
- Տե՛ր Աստված, այլևս ուժ չունեմ շարունակելու...
Միևնույն ժամանակ տարօրինակ զգացում .....
Ոմն եղբայր եկավ ծերի մոտ և ասաց նրան. «Ինչո՞ւ է իմ սիրտը խիստ, հա՛յր, և Աստծուց չեմ երկնչում»: Ծերը նրան ասաց. «Եթե մարդ կարողանա իր մտքում արհամարհանք ունենալ իր անձի հանդեպ, ապա կստանա Աստծո երկյուղը»: Եղբայրն ասաց. «Ի՞նչ է արհամարհանքը»: Ծերն ասաց. «Այն է, երբ մարդն ամեն գործի մեջ նախատում է իրեն և ասում. «Քաջալերվի՛ր, եղկելի՛, որովհետև կանգնելու ես Քրիստոսի աթոռի առջև, և ի՞նչ ունես մարդու հետ ընդհանուր»: Եթե .....
Մի մարդ՝ հուսահատ երկնքին է նայում ու ասում.
- Տե՛ր Աստված, մի՞թե այսքան անարժան մարդ եմ: Ամեն անգամ խոստանում եմ, որ այլևս նույն մեղքը չեմ գործի, բայց հաջորդ պահին կրկին նույն մեղքն եմ գործում: Ինչքա՞ն պիտի համբերես ու ներես ինձ...
Հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը, մոտենում մարդուն ու նրա գոտկատեղից մի երկար պարանով պինդ-պինդ կապում, իսկ պարանի մյուս հատվածն իր ձեռքում պահում:
Այդ ամենից զարմացած մարդը հարցնում է.
- Այս պարանով ինձ կապում .....
Մի աֆրիկացի սևամորթ քրիստոնյա եկեղեցուց վերադառնում է իրենց գյուղ: Մեծ հոգևոր ուրախության ու խաղաղության ապրումներ է ունենում, քանի որ այդ օրը եկեղեցուց վերադառնալիս զգում է Քրիստոսի ամբողջական ներկայությունն ու լիությունը: Ճանապարհով քայլելիս մռնչյուն է լսում: Քարացած կանգնում է. ճանապարհի կենտրոնում հայտնվում է մի ամեհի առյուծ ու քայլ կատարում դեպի քրիստոնյան: Այս մարդու սիրտը սկսում է արագ բաբախել, սառը քրտինքը պատում է նրան: Իր .....
Ինչպես վկայում է հռոմեացի պատմագիր Սվետոնիոսը. ՙԿալիգուլա կայսրը իր դեմքը, արդեն ի բնե այլանդակ ու վանող, ջանում էր ավելի կատաղի դարձնել, հայելու առջև վախեցնող ու սարսափեցնող արտահայտություն տալով դրան՚: Եվ ահա կայսրը կանգնում է հայելու առջև և իր դիմագծերին կատաղություն հաղորդում, նախքան իր մոտ շղթայակապ մի քրիստոնյայի բերելը: Երբ զինվորները քրիստոնյային բերում են, հարցնում է.
- Ինչո՞ւ ես այդքան հանդարտ ու հանգիստ, չես տեսնում, թե ի՞նչ .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Հիերաքսոսին և ասաց. «Հա՛յր, ինձ խոսք ասա՛, որով ապրեմ»: Եվ ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո խցում, քո մեղքերը ողբա՛ և ոչ մեկին մի՛ դատիր: Եթե քաղցես՝ կե՛ր, եթե ծարավես՝ խմի՛ր, ոչ մեկի մասին չար բան մի՛ խորհիր և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....