
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ծերն ասաց. «Եթե մեկը կամենում է հանդարտվել, պետք է կա՛մ անապատում բնակվի, կա՛մ բազում եղբայրների միաբանության մեջ, որովհետև եթե որևէ բնակավայրին մոտ բնակվի, բազում հոգսեր ու խռովքներ կպատահեն նրան: Եվ եթե մեկն այնտեղ հյուր գա, ակամա ստիպված կլինի ընդունել նրան, քանզի չկա մեկ այլ տեղ, որտեղ նա կարող է հանգստանալ: Իսկ եթե այդ տեղն ընդարձակ լինի, թեկուզ և չընդունի նրան, միտքը չի դատապարտի նրան, քանզի մեկ այլ տեղ կարող է հանգիստ գտնել նա: Այսպես .....
Ոմն եղբայր եկավ հայր Եղիա մենակյացի մոտ, որ բնակվում էր սուրբ Սաբբայի այրում, և ասաց նրան. «Կյանքի խոսք ասա՛ ինձ, ով հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Մեր հայրերի օրոք այս երեք առաքինություններն էին փայլում. անընչություն, անմեղություն և պահեցողություն: Այժմ կրոնավորներին տիրել են ագահությունը, որկրամոլությունն ու լիրբ հանդգնությունը: Արդ, սրանցից որը կկամենաս, այն էլ վերցրու քեզ համար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Հայր Պաքմեոսը մի մեռել տեսավ, որին տանում էին թաղելու, իսկ նրա կողքից երկու հրեշտակներ էին ընթանում: Սա խնդրեց Տիրոջից, որ հրեշտակներն իր մոտ գան. և եկան: Հարցրեց. «Ինչո՞ւ եք մեռելի հետ գնում»: Եվ նրանք ասացին. «Ես ուրբաթի հրեշտակն եմ, իսկ սա` չորեքշաբթիի, մեռյալը երբեք չլուծարեց այդ օրերի պահքը, մենք պատվում ենք սրան` մարմինը գերեզմանին հանձնելով, իսկ հոգին հանում ենք Աստծո մոտ` լի ուրախությամբ և աներկյուղ` դևերի պատերազմներից»:
«Սուրբ .....
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ինչո՞ւ, հա՛յր, երբ կա տարում եմ իմ աղոթքները, լինում է` երբեմն ունենում եմ և երբեմն էլ չեմ ունենում մտքիս մեջ հոժարություն և զղջում»: Ծերն ասաց. «Հապա որտեղի՞ց երևա, թե մարդն ունի Աստծո սերը, քանզի Աստծո սերը զղջում է բերում»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հայր Ովրն ու հայր Աթերիսը տարբեր երկրներից էին, սակայն համատեղ էին բնակվում և այն աստիճան հնազանդ էին միմյանց, որ մի օր Աթերիսը կամենում էր ձուկը մեջտեղից կտրել, սակայն Ովրի կանչի վրա թողեց դանակը ձկան մեջ և դուրս եկավ նրա մոտ` առանց ձուկը կտրելու կամ դանակը վերցնելու: Հետո պատրաստելիս, ձկան մի կեսը այրեց, իսկ մյուս կեսը` հաջող պատրաստեց: Խանձվածն ուտելիս հարցրեց. «Լա՞վն է, հա՛յր»: Եվ ընկերն ասաց. «Այո՛, հա՛յր, չափազանց լավն է»: .....
Մի հիվանդ մարդ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Ինչո՞ւ Աստված ինձ չի բուժում. այդքան աղոթում եմ և հոգևոր կյանքով հետաքրքրվում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Հոգևոր կյանքով հետաքրքրվում ես, բայց հոգևոր կյանքով չես ապրում… Դու նման ես այն երեխային, որ շարունակ ասում է՝ փոխե՛ք բաժակները, դառնահամ ջուր է: Ոչ թե պետք է փոխել բաժակները, այլ բաժակի պարունակությունը: Աստծուց շարունակ խնդրում ես փոփոխություն՝ բժշկություն, սակայն չես .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց նրան. «Ի՞նչ անեմ իմ հոգուն, հա՛յր, որովհետև Աստծուց չի երկնչում»: Ծերը նրան ասաց. «Գնա՛, միաբանվի՛ր Աստծո երկյուղն ունեցող մարդու հետ, և մինչ կբնակվես նրա մոտ` նա իր վարքով կսովորեցնի քեզ Աստծո երկյուղը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Ոմն եղբայր հարցրեց հայր Սիսոյին և ասաց. «Ի՞նչ անեմ, հա՛յր, որովհետև մեղքի մեջ եմ ընկել»: Ծերը նրան ասաց. «Դարձյալ բարձրացի՛ր»: Եղբայրն ասաց. «Բարձրացա և դարձյալ ընկա»: Ծերն ասաց. «Նորի՛ց բարձրացիր»: Եղբայրն ասաց. «Մինչև ե՞րբ»: Ծերը պատասխանեց. «Եթե բյուր անգամ ընկես, բյուր անգամ էլ բարձրացիր` մինչև ի մահ, քանզի ինչի մեջ որ մարդը գտնվի, նույնի մեջ էլ հոգին կավանդի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մի եղբայր սաստիկ բորոտեց, և դրա մասին դևերն ասում էին. «Կրոնավորության պատճառով այդ եղավ, ինչո՞ւ ես դու համբերում դրան, որ վերքերդ ծանրանան և որդնե՞ն»: Բայց եղբայրն իր համբերությամբ հաղթեց չար խորհուրդներին ու ազատվեց թշնամու որոգայթից, քանզի Տերը, տեսնելով նրա համբերությունը, ազատեց նրան ցավերից և բորոտությունից, քանզի ովքեր համբերում են հույսով, օգնում է նրանց, քանզի Տերը մոտ է իրենից երկյուղածներին:
«Սուրբ հայրերի .....
Մովսեսը մեծահարուստ հնդիկ էր, ով բաղձաց մենակեցության և իր ողջ ունեցվածքը տվեց վանքերին, իսկ ինքը գնաց հայր Մակարիոսի և հայր Իսիդորոսի մոտ: Երեք տարի անց նրան սկսեցին նեղել պոռնկության խորհուրդները, և նա գալով Երանելի Մակարիոսի մոտ` պատմեց իրողությունը: Երանելին նրան ասաց. «Չգիտե՞ս, որ եթե ծառի արմատը դալար և կենդանի է` պտուղը չի չորանա, և շունը, որ սովոր է դառնում խոհանոցին, առանց ծեծի չի հեռանա: Ուրեմն, դու քեզ դի՛ր պահքերի և աղոթքների .....
Հայր Զենոնի մասին ասում էին, թե նա մի անգամ շրջում էր Պաղեստինում և հոգնելով՝ նստեց մի թզենու տակ, որ հաց ուտի: Խորհուրդները նրան ասացին. «Այդ թզից վերցրո՛ւ և կե՛ր»: Իսկ ինքն իր խորհուրդներին պատասխանեց. «Բայց ինչպե՞ս անեմ, քանզի գողերը տանջանքների են մատնվում. ահա դու փորձի՛ր քեզ, թե կարո՞ղ ես դիմանալ տանջանքներին»: Եվ փութկոտ վեր կենալով՝ հինգ օր մնաց արևի կիզիչ տոթի տակ, և ողջ մարմինն արևահարվեց: Եվ ինքն իրեն ասաց. «Եթե հրի .....
Լեռան ծերերը մի անգամ խնդրանք հղեցին Սկիտե` հայր Մակարիոսին և ասացին. «Որպեսզի այսքան եղբայրները նեղություն չքաշեն, աղաչում ենք քեզ` դո՛ւ արի մեզ մոտ, որ նախքան քո` առ Տեր գնալը՝ արժանի լինենք քո տեսությանը»: Ելավ հայր Մակարիոսը և գնաց լեռը` նրանց մոտ: Ողջ բազմությունը հավաքվեց նրա մոտ, և աղաչեց նրան կենաց խոսք ասել: Իսկ նա, երբ տեսավ նրանց և լսեց այս, ասաց. «Լացե՛ք, եղբայրնե՛ր, և թո՛ղ ձեր աչքերից արտասուքների վտակներ հոսեն՝ նախքան .....
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որը նստում էր Ալեքսանդրիայի Տասներկու կոչվող վանքում: Նրա հետ էր նաև մի աշխարհիկ եղբայր, ով ծերին ասաց. «Մեզ խո՛սք ասա, հա՛յր, թե ինչպե՞ս ապրենք իրար հետ, որովհետև իմ այս եղբայրն աշխարհական է և կամենում է կրոնավոր դառնալ»: Ծերն ասաց. «Բարի գործ է անում, որդյա՛կ, նա, ով թողնում է աշխարհը և հնազանդվում Աստծուն: Նստեցե՛ք ձեր սենյակում, որտեղ կամենաք, և ստանձնե՛ք հանդարտություն, տքնություն և անդադար աղոթք, .....
Հայր Եսայիասը պատմեց մեզ Հայր Մակարիոսի մասին և ասաց. «Մի անգամ նստած էինք հայր Մակարիոսի հետ՝ երկուսով, և այդ ժամանակ Ալեքսանդրիայից յոթ եղբայրներ եկան և փորձելով հայր Մա կարիոսին՝ ասացին նրան. «Խրատական խոսք ասա մեզ, հա՛յր, որ դրանով ապրենք»: Իսկ ես տախտակ վերցրի և սկսեցի գրել նրա խոսքերը, որ ասում էր նրանց: Իսկ ծերը հառաչելով ի խորոց սրտի` լուսավոր խոսքերով բացեց իր բերանն ու ասաց նրանց. «Ո ՜վ եղբայրներ, մեզանից յուրաքանչյուրը .....
Սուրբ լեռանը հավաքվեցին թվով տասներկու սուրբ, իմաստուն և հոգևոր մենակյացներ, և միմյանց հետ խոսեցին առաքինությունների մասին, որոնք ի սկզբանե կային սրբերի մեջ, և թե իրենցից ով ո՛րն էր դրանցից ստացել ճգնությամբ, և թե ինչպես են անցկացնում իրենց օրը խցում: Նրանցից առաջինը և ավագն ասաց. «Ես, եղբայրնե՛ր, երբվանից սկսեցի հանդարտությամբ նստել խցում, ամբողջովին խաչեցի իմ մարմինը` կտրելով ամեն տեսակ արտաքին գործերից և միշտ մտքումս ունեմ Սուրբ .....