
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մսակոմբինատում մի կին էր աշխատում: Մի անգամ աշխատանքային օրվա վերջում նա սառցախցիկ գնաց՝ ինչ-որ բան ստուգելու, իսկ դուռը պատահաբար փակվեց և կինը մնաց ներսում:
Նա ողջ ուժով բղավում էր ու հարվածում դռանը, բայց անօգուտ, որովհետև ոչ ոք չէր կարող նրան լսել: Աշխատողների մեծ մասն արդեն գնացել էր, իսկ սառցախցիկից դուրս անհնար էր լսել, թե ներսում ինչ է կատարվում:
Հինգ ժամ անց, երբ թվում էր, թե մահն արդեն անխուսափելի է, գործարանի պահակը բացեց դուռն .....
Աբբա Հովհաննես Կարճահասակն ասաց. «Թագավորը եթե կամենում է ընկճել քաղաքը, նախ կտրում է ջուրն ու ուտելիքը, և այդպիսով անհնազանդ թշնամիները սովից և ծարավից կորստյան են մատնվում: Նույնը և մարմնի չարչարանքի պարագային` եթե կրոնավորը պահեցողությամբ և ծարավով կենցաղավարի` թշնամիները կտկարանան նրա անձի մեջ, և ախտերը կհեռանան նրա հոգուց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Երբ մի ծերի հարցրին, թե ինչու թողեց աշխարհը, այսպես պատասխանեց.
- Քանի դեռ խոսքն արտասանված չէ, այն նրա բանտարկյալն է, ով ցանկանում էր այն ասել: Իսկ երբ խոսքն ասված է, դրա գերին է դառնում նա, ով արտասանեց այն: Ես հաճախ եմ զղջացել ասածներիս համար, բայց լռածիս համար՝ երբեք:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Չափազանց պատվական մի ծեր` այր տեսանող, բնակվում էր Հայոց աշխարհում գտնվող լեռան ստորոտում, որ կոչվում է Մասիս, այն տեղում, ուր սուրբ Հակոբի աղբյուրն է: Այնտեղ եկավ մի իշխան և աղաչում էր նրան բժշկել իրեն, քանզի բազմամեղ մարդ էր և սատանայի կամակատար: Երբ պատմեց իր գործերը, ծերը զարմացավ և վեր կենալով ծնրադրեց արտասվաթոր աչքերով ու ասաց. «Օրհնյա՛լ ես դու, Քրիստո՛ս, որ մեռար մեզ համար. անչափ է ողորմությունը Քո և անբավ է առատ մարդասիրությունը .....
Մի անգամ մի տասնհինգամյա աղջիկ եկավ ինձ մոտ ընդունարան (նախքան հոգևորական դառնալը ես բժիշկ էի) և տեսավ, որ բժշկական իրերի կողքին սեղանիս Ավետարան է դրված:
Պատանեկական ինքնավստահությամբ ասաց.
- Չեմ հասկանում, թե կիրթ մարդն ինչպես կարող է նման անհեթեթությանը հավատալ:
Ես նրան հարցրի.
- Իսկ դու կարդացե՞լ ես:
- Ոչ,- պատասխանեց նա:
- Ուրեմն հիշի՛ր,- ասացի,- միայն շատ հիմար մարդիկ են դատում այն բաների մասին, որ չգիտեն…
Միտրոպոլիտ .....
Մի առևտրական իր խանութից դուրս բազմաթիվ գնացուցակներ է փակցնում, աթոռը դնում խանութի դռան մոտ, նստում և սպասում: Աստծու հրեշտակը ծերունու տեսքով մոտենում է և հարցնում.
- Ինչո՞ւ ես չորս կողմն այսքան գնացուցակներ փակցրել, որոնց մեջ նշված են ապրանքներիդ գները, և այստեղ նստած ո՞ւմ ես սպասում:
Առևտրականը դժկամությամբ նայում է աղքատ ծերունուն և պատասխանում.
- Շատ եմ ուզում եմ, որ Աստված տեսնի մատչելի գին ունեցող ապրանքներիս գնացուցակներն .....
Ոմն եղբայր ասաց մի մեծ ծերի. «Եթե իմ կամքին հարմար մի ծեր գտնեի, հաճույքով կմեռնեի նրա հետ»: Եվ ծերը ծիծաղելով` ասաց նրան. «Լավ ես ասում, տե՛ր իմ»: Իսկ նա առավել ևս հաստատվեց իր մտքի մեջ` կարծելով, թե ճիշտ է ասում, որովհետև չհասկացավ ծերի միտքը: Եվ երբ ծերը տեսավ, որ նա կարծում է, թե լավ բան է ասում, նրան ասաց. «Եթե քո կամքին համապատասխան ծեր գտնես, կկամենա՞ս նրա հետ բնակվել»: Եվ նա ասաց` այո՛: Եվ ծերն ասաց. «Որպեսզի ոչ .....
Մի անգամ ծեր վանականին հարցրին, թե ինչ է նշանակում «աղոթքը մեղք կհամարվի» խոսքը: Այդ պահին նրա մոտ մի հավատացյալ կին եկավ՝ օրհնություն խնդրելու: Ծերը նրան ինչ-որ բան խնդրեց անել, իսկ վերջինս պատասխանեց, որ հիմա չի կարող, իսկ հետո կտեսնի ինչ կարող է անել: «Այժմ նա կգնա ու հինգ ժամ կաղոթի,- ասաց ծերը ներկաներին:- Բայց Աստված ինչպե՞ս կլսի նրա աղոթքը, չէ՞ որ նա չօգնեց խնդրողին: Եթե Աստծու պատվիրանները չեք կատարում, ապա Աստծուն մի՛ անհանգստացրեք .....
Ոմն եղբայր բնակվում էր Սկիտեում և կամենում էր հնձի գնալ: Գնաց մի ծերի մոտ և ասաց. «Ինձ խո՛սք ասա, հա՛յր, որովհետև հնձի եմ գնում»: Ծերը նրան ասաց. «Իսկ եթե քեզ խոսք ասեմ` կկատարե՞ս»: Պատասխանեց եղբայրը և ասաց. «Այո՛, կլսեմ քեզ, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Գնա՛ հրաժարվիր հնձից և ե՛կ, և ես քեզ կասեմ, թե ինչ անես»: Եղբայրը գնաց և հրաժարվեց հնձից, ապա եկավ ծերի մոտ: Ծերը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և պահի՛ր երեկոյից մինչև .....
Մի կարճահասակ վանական անփույթ կյանք է վարում և ընկնում է ջրհորը: Աշակերտներից մեկը հարցնում է վանահորը.
- Ինչո՞ւ այդ մարդը չի փոխվում և շարունակում է անփութությամբ ապրել և տասներորդ անգամ ջրհորն է ընկնում, երբ այս վանքում սրբեր է տեսել ու նրանց օրինակելի հոգևոր կյանքին ականատես եղել:
Վանահայրը պատասխանում է.
- Որովհետև ով ինչպիսի նպատակն է ունենում իր սրտում, դրան էլ ձգտում է: Իր նպատակը ոչ թե Աստծուն փնտրելն է, այլ Աստծու միջոցով բարձրահասակ .....
Ասաց ծերը. «Կան մարդիկ, ովքեր բազում բարություններ են անում, սակայն մի փոքր բանով ուրախացնում են թշնամուն և կատարած բոլոր բարի գործերի վարձը կորցնում են: Մի ժամանակ ես ապրում էի Օքսիրինտոս քահանայի մոտ, ով ողորմություն էր անում. եկավ նրա մոտ մի աղքատ և ցորեն խնդրեց նրանից: Քահանան նրան ասաց. «Բե՛ր քո պարկը, և կտամ քեզ»: Եվ երբ բերեց, սկսեց ձեռքով տնտղել պարկը, իբր թե` մեծ է, և ամաչեցրեց այն աղքատին: Իսկ ես նրան ասացի. «Ցորենը ծախեցի՞ր .....
Մի մարդ իմացավ, որ հպարտները դրախտ չեն մտնելու և աղաչեց Աստծուն.
- Տե՛ր Աստված, ինձ խոնարհություն տուր:
Չէր հասցրել խոսքն ավարտել, երբ մի մարդ նրա կողքով անցնելիս, կոպտորեն հրեց նրան:
- Մի քիչ զգույշ եղե՛ք,- հանդիմանեց նրան մարդը:
Իսկ անծանոթը ներողություն խնդրելու փոխարեն սկսեց հանդիմանել նրան ու ծաղրել: Եվ վեճը գնալով թեժացավ:
- Ախր դու ո՞վ ես, որ հրես ու վիրավորես ինձ,- չէր հանգստանում մարդը:
Եվ ի պատասխան լսեց.
- Ես նա եմ, ում քիչ .....
Մի անգամ Սկյութիայում ծերերը ճաշակում էին միասին: Հայր Հովհաննես Կարճահասակն էլ էր նրանց հետ: Երեցներից մեկը վեր կենալով կժով ջուր մատուցեց նրանց, որ խմեն, սակայն ոչ մեկը չկամեցավ նրանից ջուր վերցնել, բացի Հովհաննես Կարճահասակից: Եվ զարմացան նրա վրա և ասացին. «Ինչպե՞ս դու` ամենքից կրտսերագույնդ, համարձակվեցիր վերցնել երեցից ջուր և ըմպել»: Հայր Հովհաննեսն ասաց նրանց. «Երբ վեր եմ կենում մեկին ջուր տալու, ուրախանում եմ, որ բոլորն ըմպում .....
Ոմն եղբայր հարցրեց հայրերից մեկին և ասաց. «Ենթադրենք` մի տեղ գնամ եղբայրների հետ, և իմ առաջ կերակուր դնեն, իսկ եղբայրները պահեցողության կամ հագեցած լինելու պատճառով՝ չկամենան ճաշակել, իսկ ես քաղցած լինեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ»: Ծերը նրան ասաց. «Եթե դու քաղցած ես, նայիր` քեզ հետ նստողները քանիսն են, նաև` թե ինչ են դրել ձեր առջև: Որը կարծում ես՝ քո հասանելիք բաժինն է, կե՛ր. հանցանք գործած չես լինի, այլ քո կարիքը բավարարեցիր: Իսկ եթե .....
Մի օր հովիվը մի մարդու վիրավորեց, իսկ նա սրտում չարություն պահեց և որոշեց վրեժխնդիր լինել: Նա գիտեր, որ հովիվը հեռու մի տեղ է կենդանիներին արածեցնում, որտեղ համարյա ոչ ոք չի լինում, և որոշեց առիթից օգտվել ու մի խորը փոս փորել, որպեսզի հովիվը դրա մեջ ընկնի: Ուշ գիշեր էր, երբ սկսեց փորել: Փորում էր ու պատկերացնում, թե իրեն վիրավորողն ինչպես է դրա մեջ ընկնելու և հնարավոր է մարմնի անդամներից մեկը կոտրի կամ մեռնի դրա մեջ՝ դուրս գալու հնարավորություն .....