21 Սեպտեմբեր, Բշ, պահք
Հաճախ կարող ենք լսել մարդկանցից, թե հավատում են Աստծուն, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ հավատքը պարզապես համաձայնություն և կարծիք չէ, թե Աստված գոյություն ունի, այլ ձգտում և ջանք փոխվելու` հրաժարվելով հին կյանքից և քայլելով նոր կյանքով (Հռոմ. 6.4)` իբրև օրինակ ունենալով Քրիստոսի կյանքը, թե ինչպես էր ապրում և գործում: Այս ամենը էական նշանակություն ունի Աստծուն մոտենալու և Նրա հետ հաղորդակցության մեջ լինելու համար:
Հոգևոր կյանքում .....
Ընդհանուր առմամբ նշվում է, որ հիվանդություններն առաջանում են մեղքերի հետևանքով, հատկապես, երբ անձը համակված է այս կամ այն մեղավոր կրքով: Այդ կրքերը մեղքերի ներքին արտահայտություններն են, որոնք անհատի արտաքին կյանքում արտահայտվում են արարքներով: Սրբակյաց սերբ վարդապետ Թադեոս Վիտովնիցկին նշում է, որ հիվանդությունը մտքի անկման մեջ է: Սբ. Գրիգոր Տաթևացին գրում է, որ նախ ամեն մեղքի սերմը սրտի խորհուրդի մեջ է տնկվում, ապա ծլում է, աճում, դառնում .....
«Երեխաները երկրի բնական ծաղիկներն են, իսկ այդ ծաղիկներն, առաջին հերթին, աճեցնում են ընտանիքում ծնողները»,- այդպես է արտահայտել իր միտքը Ա. Մ. Գորկին:
Ընտանիքում է դրվում երեխայի զարգացման հիմքը: Ներկայումս ծնող-երեխա փոխհարաբերությունների հիմնախնդիրը կրում է երկակի դրսեւորում: Մի կողմից` դեռահասության տարիքում ծնողների հետ հուզական շփման պահանջմունքը գնալով ավելի ուժեղանում է. դեռահասը ծնողների հետ հաղորդակցվելու մեծ անհրաժեշտություն .....
Ծննդոց Գիրքը փաստում է, որ ցավն ու տառապանքը, հիվանդությունն ու մահը ուղղակի հետևանք են արարչադիր պատվիրանի նկատմամբ մարդու ոտնձգության`մեղքի, որովհետև առաջին մարդկանց պատվիրանազանցության արդյունքում մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով. զրկվելով դրախտային երանավետ կյանքից` մարդը ժառանգեց տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը: Խաթարվեց նաև Աստծո և մարդու միջև, ապա` բնության և մարդու միջև ներդաշնակ հարաբերությունը: .....
Երեխան Աստծո պարգևն է ծնողներին և նրանց հիմնական նպատակը քրիստոնեական դաստիարակությամբ երեխային մոտեցնելն է Քրիստոսին: Ծնողը պատասխանատու է Աստծո առջև երեխայի հոգու համար, թե որքանով է ջանք թափել հավատի սերմեր սերմանելու և բարի պտուղներ ստանալու համար: Իսկ երբ ջանքերը բարի արդյունք են տալիս, Աստծո ողորմության ուրախությունը պատում է ծնողի սիրտը: Անհնար է հաջողությամբ պայքարել երեխայի սխալների դեմ, եթե այդ նույն սխալների մեջ ինքը ծնողն .....
Մարդուն հատուկ է նոր ու դրական փոփոխություններին սպասելը: Եվ նոր տարվա մաղթանքների մեջ հնչում են նոր սպասումներն ու փոփոխությունները: Այդուհանդերձ, եթե ունենք այդ դրական սպասումները, որոնք մշտավառ լույսով զարդարում են մեր հույսերն ու բաղձանքները, այդ փոփոխություններն առաջին հերթին պիտի փնտրենք ոչ թե մեր շրջապատում, արտաքին հանգամանքներում, երկրում, այլ ինքներս մեր ներսում՝ ունենալով սրտի ու մտքի փոփոխություն: Այս առնչությամբ առաքյալը .....
- Հա՛յր, ինչո՞ւ է տոների ժամանակ սովորաբար ինչ-որ գայթակղություն լինում:
- Իսկ դու չգիտե՞ս: Տոների ժամանակ Քրիստոս, Աստվածամայրը, սրբերը ուրախանում են և (հոգևոր կերպով) հյուրասիրում են ուրիշներին: Նրանք օրհնություն են տալիս մարդկանց, հոգևոր նվերներ են անում: Չէ՞ որ ծնողներն էլ հյուրասիրություն են կազմակերպում իրենց զավակների տարեդարձի կապակցությամբ, թագավորները համաներում են կազմակերպում, երբ թագաժառանգ է ծնվում: Այդ դեպքում սրբերն .....
Աստուած պատուիրում է ձեզ խուսափել աղմուկից եւ ունայնութիւնից, որպէսզի աղօթէք տան լռութեան մէջ, քանի որ առանձնացած ու չար մարդկանց հասարակութիւնից հեռու մնալը մեծ օգուտ է բերում: Նաւը, որի վրայ փոթորիկը չի ազդում, լողում է ապահով, այդպէս էլ հոգին, երբ հանրային գործերով չի զբաղուած, գտնւում է նաւահանգստում: Այնպէս որ, կանայք պէտք է լինել աւելի իմաստուն, քան ամուսինները, քանի որ նրանք մեծ մասամբ զբաղուած են տնային ներքին գործերով: Ահա թէ ինչո՛ւ .....
Սուրբ Գիրքը սովորեցնում է, թէ բազմազաւակութիւնը ծնողների համար Աստծու օրհնութիւնն է: «Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի: Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս էլ որդիներն են անկեալների: Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից, երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ» (Սաղմ. 126, 4-5): Երանելի Դաւիթն ասում է. «Երանի՜ բոլոր նրանց, ովքեր վախենում են Տիրոջից եւ ընթանում .....
Երեխայ ունենալն իսկական երջանկութիւն է: Բայց ցաւօք շատ ընտանիքներ զրկուած են դրանից, ու միշտ չէ, որ անզաւակութիւնն իրենց անձնական մեղքով է, քանի որ գոյութիւն ունեն այլազան երկարատեւ հիւանդութիւններ, բնածին արատներ, վթարներ, եւ այլն: Ամլութիւնը (անպտղութիւնը, անբերրիութիւնը կամ չբերութիւնը) կանանց անկարողութիւնն է պտղաբերելու, ինչպէս նաեւ բեղմնաւորելու տղամարդկանց անկարողութիւնը: Անպտղութիւնն անկախ հիւանդութիւն չէ. աւելի շուտ այն մարմնի .....
Ցաւօք միշտ չէ, որ յղիութիւնն ընթանում է հարթ: Հնարաւոր են այլազան բարդութիւններ, որոնք առաջացնում են ակամայ կամ բնական վիժում: Պատճառները տարբեր են՝ արգանդի խախտումներ, յաւելումների բորբոքում, ուռուցք, պտղի թերզարգացում, որովայնի վնասուածք, թունաւորում, ֆիզիկական ուժեղ ցաւեր, հոգեկան ապրումներ եւ այլն։ Շատերը մտահոգուած հարցնում են, թէ ո՞րն է յետագայ վիճակն այն մահածինների, որոնք մնացին չմկրտուած: Այն նորածիններին, ովքեր մահացան չմկրտուած, .....
Հղիության արհեստական ընդհատումն օրենքով արգելված չէ Հայաստանում: Ինչպիսի՞ն է Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը:
Դեռևս քրիստոնեության վաղ շրջանում հաստատված եկեղեցական կանոններն արգելում են արհեստական վիժեցումը: Բարսեղ Կեսարացու կանոններով արհեստական վիժեցումը կապվում է երկու մեղքի հետ` ինքնասպանության և մարդասպանության: Արհեստական վիժեցման գնացող կինը վտանգում է իր կյանքը, իսկ կյանքն Աստծո կողմից տրված պարգև է յուրաքանչյուր .....
Քրիստոնէական Ընդհանրական Եկեղեցին իր ողջ գոյութեան ընթացքում մշտապէս դատապարտել է յղիութեան արհեստական ընդհատումը (վիժեցումը կամ աբորտը[1])՝ սովորեցնելով, թէ դա սպանութիւն է, աւելի ճիշդ՝ մանկասպանութիւն է, քանի որ յղիութիւնն Աստծու պարգեւն է, իսկ վիժեցումն «անցանկալի յղիությունից» խուսափելու կամ ազատուելու միջոց չէ, ու մայրը պարտաւոր է փայփայել եւ սիրել իր արգանդում ձեւաւորուող մանկանը, ինչպէս որ Աստուած սիրեց մեզ ու իր կեանքը .....
- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում:
- Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են բերել իրենց հետ: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր: .....
Ֆէմինիստուհիներին այս խօսքը շատ է զայրացնում, իսկ որոշ տղամարդիկ, հեղինակութիւն ձեռք բերելու համար եւ անկարողութիւնից տառապելով, այս խօսքի իրենց սխալ ընկալումով հակադրւում են ընտանիքում ինքնահաստատութիւն ձեռք բերելու համար: Յաճախ են այս խօսքերն ընկալւում որպէս ամուսնու բռնատիրութեան հաւանութիւն կամ պատժամիջոց ընտանիքում: Բայց շատերը մոռանում են, թէ այս արտայայտութիւնը կտրուած է ընդհանուր իր համատեքստից, եւ միայն այդ պատճառով անհասկանալի .....