
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ արևը երազում տեսավ, որ ինչպես միշտ ծագեց՝ մարդկանց լուսավորելու: Իսկ նրանք չուրախացան: Նրանցից ոմանք անուշ-անուշ քնած էին: Մյուսները նախընտրում էին գիշերվա քողի տակ իրենց մութ գործերն անել: Իսկ երրորդներն ուղղակի ամաչեցին, որ լույսի ներքո բացահայտվեցին խավարում կատարած իրենց գործերը…
Արթնացավ արևն ու շտապեց ստուգել՝ արդյո՞ք այդպես է: Եվ եթե այո, ապա արժե՞ կրկին ծագել աշխարհի համար:
Ծագեց արևն ու շուրջբոլորը նայեց… Ոմանք, .....
Հայր Սրապիոնի մասին պատմում էին, թե հանդիպեց Ալեքսանդրիայում նրան մի մերկ մարդ, որ սաստիկ մրսած էր, և նա խորհեց և ասաց. «Ինչո՞ւ ես, որ ճգնավոր եմ համարվում, հագնված եմ, իսկ այս աղքատը, որ նույն ինքը Քրիստոս է, այսպես մերկ և սառած շրջում է, և ես մարդասպան կկոչվեմ, եթե սա մեռնի»: Եվ նույն պահին մերկանալով` իր հանդերձները տվեց աղքատին և ինքը մերկ նստեց` Ավետարանը դնելով թևատակին: Եվ ծանոթներից մեկը նրան տեսնելով` ասաց. «Հա՛յր Սրապիոն, ո՞վ .....
Աթեիստները մի տատիկի համոզում էին, որ Աստված չկա:
- Ա՛յ տատիկ, ախր ինչպե՞ս կարող ես Աստծուն հավատալ: Մենք արդեն տիեզերքում ենք եղել և Աստծուն այնտեղ չենք տեսել, գետերի հուներն ենք փոխել, իսկ Աստծուն չենք տեսել:
Իսկ տատիկը նրանց ասում է.
- Իսկ դուք գիտե՞ք, թե տղամարդկանց բեղերն ինչու են աճում, իսկ կանանցը՝ ոչ:
Աթեիստները շփոթված լռում են, հետո պատասխանում.
- Չգիտենք:
- Դե եթե չգիտեք, թե ձեր քթի տակ ինչ է կատարվում, ո՞ւր եք տիեզերք խցկվում:
Ռուսերենից .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Հա՛յր, ահա երկու այրեր կային` մեկն աշխարհական, մյուսը՝ մենակյաց: Մենակյացը երեկոյան որոշեց, որ առավոտյան մերկանալու է իր իր կրոնավորական զգեստից: Աշխարհականն էլ որոշեց, որ վաղվանից առնելու է իր վրա կրոնավորական զգեստը, և երկուսն էլ այդ գիշեր վախճանվեցին: Ի՞նչ է պատրաստված նրանց համար»: Աբբա Պիմենը նրան ասաց. «Մենակյացը վախճանվեց որպես մենակյաց, իսկ աշխարհականը որպես աշխարհական. ով ինչի մեջ .....
Մի մարդ փոս էր փորում ուրիշի համար և… ոսկի գտավ:
- Ահա՛,- հրճվեց նա,- իսկ ասում են՝ ուրիշի համար փոս մի փորիր, որպեսզի ինքդ չընկնես: Ես որոշել էի այս տեղն այսուհետ շրջանցել, բայց պարզվում է այստեղ ոսկի կա, ոսկի՛…
Եվ գնալով՝ խորացնում էր փոսը: Փորեց, փորեց ու այնքան խորացավ, որ արդեն չկարողացավ վեր բարձրանալ ու մնաց այդ փոսում: Այլ կերպ ասած՝ միևնույն է իր փորած փոսն ընկավ:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Հարցրին Հովհաննես Կարճահասակին, թե ինչպես կարող է աղտեղի մարդը, իր անձը թողած, բամբասել ուրիշներին: Եվ նա ասաց. «Լսի՛ր առակը. մի մարդ կամեցավ աղքատ կին առնել, քանզի ինքը ևս աղքատ էր: Մեկ այլ կին, նույնպես աղքատ, ևս ցանկացավ նրան, և երկուսին էլ վերցնելով` տարավ իր տունը, և երկուսն էլ մերկ էին: Երեկոյան մի կինը դուրս եկավ և սկսեց հավաքել աղբանոցներում և փողոցներում ընկած հնոտի շորեր և կարկատելով դրանք` իր ամոթույքների համար ծածկոց սարքեց: Եվ .....
Մի երաժշատական միջոցառումից հետո հանդիսատեսներից մեկն իր երեխայի հետ հիացմունքով մոտենում է անվանի դաշնակահարին և ասում.
- Խնդրում եմ իմ զավակին նույնպես սովորեցրու այդպես գեղեցիկ ու պրոֆեսիոնալ դաշնամուր նվագել, քանի որ շատ փորձառու դաշնակահար ես:
Դաշնակահարը պատասխանում է.
- Հիշո՞ւմ ես, երբ փոքր տարիքում երկուսով առաջին անգամ գնացինք ուսուցչի մոտ, նա մի գեղեցիկ երաժշտություն նվագեց, այնուհետև դրա նոտաների գրքույկը փոխանցեց և .....
Մի սուրբ մարդ շատ էր ցանկանում հասկանալ, թե Աստված Պետրոսի ուրացումն ինչու թույլ տվեց: Եվ իսկապես, մի՞թե Տերը չէր խղճում նրան՝ առաքյալներից առաջինին: Մի՞թե չէր կարող որևէ կերպ զերծ պահել նրան ուրացումից:
Եվ սուրբը ստացավ պատասխանը: Բանն այն է, որ Պետրոս առաքյալն այնքան ուժգին հավատ ուներ և այնպիսի հախուռն բնավորություն, որ եթե ժամանակին չսայթաքեր՝ Քրիստոսին ուրանալով, ապա հետագայում, նախանձախնդիր ու բռնկուն լինելով, չէր կարողանա ուրիշներին .....
Ոմն ծեր ուխտել էր հիսնօրյա պահքի շրջանին այրից դուրս չգալ: Այրը լցվեց մժեղներով ու պիծակներով, որոնք կծում էին նրան: Իսկ ծերն ասաց. «Թեկուզ մեռնելու լինեմ, այստեղից դուրս չեմ գա՝ մինչև Զատիկի օրը»: Պահքի երրորդ շաբաթվա մեջ հրաշք կատարվեց. այնտեղ եկան մրջյունների անթիվ բազմություններ և մտնելով այրը` պատերազմողների պես կոտորեցին նրանց և դուրս հանելով` մաքրեցին այն տեղը: Տեսեք, թե որքան բարի է համբերելը փորձության մեջ, որպեսզի վախճանը .....
Քաղաքում մի կին էր ապրում՝ գեղեցիկ, բայց անպատիվ: Քաղաքի կառավարիչը սիրեց նրան և իր ձեռքն ու սիրտն առաջարկեց, բայց այն պայմանով, որպեսզի նա այդուհետ անբասիր վարք դրսևորի: Կինը երդմնավոր խոստում տվեց և շուտով կառավարչի կինը դարձավ: Նրա նախկին սիրեկաններն այդ մասին իմանալով շատ տխրեցին և մի օր որոշեցին խաբեությամբ դուրս հանել նրան տանից: «Սուլոցով նշան կտանք, նա դուրս կգա մեզ մոտ, և կառավարիչը ոչինչ չի իմանա»,- ասացին նրանք: Այդպես էլ .....
Մի մենակյաց շուրջ երեք տարի շնության մեջ էր. թեև վանահայրը հոգետես էր, սակայն չէր կարողանում իմանալ այդ: Եվ մի օր հայրն իմացավ նրա չար գործը, կանչեց նրան իր մոտ և ասաց. «Ասա՛ ինձ` ո՞ւր էիր այս գիշեր և ինչո՞ւ բարկացրիր Աստծուն»: Եվ եղբայրն, ընկնելով նրա ոտքերը, ասաց. «Մեղանչեցի Աստծո առաջ: Արդեն երեք տարի է, ինչ աղտեղի գործերի մեջ եմ»: Հայրն ասաց. «Եվ ի՞նչ էիր անում, որ Աստված ինձնից ծածկում էր այն չարիքները, որոնց մեջ էիր»: Եվ նա .....
Ջեռուցման նոր մարտկոցը հին վառարանին պատմեց, թե մարդիկ ինչ հեշտ են այժմ իր շնորհիվ ապրում:
- Ո՛չ փայտ կոտրելու կարիք կա, ո՛չ վառարան, այսինքն՝ ներիր, քեզ վառելու կարիք: Եվ դա ոչ միայն շնորհիվ ինձ: Տներում այժմ բնական գազ կա, էլեկտրականություն, խոհանոցային կոմբայններ, լվացքի մեքենաներ: Եթե առաջ տնային տնտեսուհին ստիպված էր մի ամբողջ, կամ էլ երկու-երեք օր վատնել այդ գործերի վրա, ապա այժմ մի ժամում անում է:
- Ի՜նչ լավ է,- ուրախացավ վառարանը:- .....
Եղբայրներից մեկը քաղցեց առավոտյան և իր խորհուրդների դեմ պայքարեց մինչև ժամը երեքը: Երբ ժամը երեքը եղավ, բռնադատեց իրեն մինչև ժամը վեցը: Երբ ժամը վեցը եղավ, թրջեց հացը և նստեց ուտելու, բայց դարձյալ վեր կացավ և իր մտքում ասաց` համբերեմ մինչև ժամը ինը: Ժամը իննին աղոթքի կանգնեց և տեսավ, որ աղոթքի զորությունն իբրև ծուխ բարձրանում էր հացի զամբյուղից, և նրա քաղցը դադարեց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Մի մարդ գնում էր նեղ ու փշոտ ճանապարհով և լաց լինում.
- Տե՛ր Աստված, որքան ապրում եմ, այնքան մեղք եմ գործում: Նույնիսկ չգիտեմ, թե դա ինչպես է պատահում: Օգնի՛ր, խրատի՛ր…
Հանկարծ առջևում մի կամուրջ է տեսնում, իսկ դրա մոտ՝ ձկնորսի: Ողջունում է նրան ու հարցնում, թե ինչպես է ընթանում ձկնորսությունը:
- Ավելի լավ չի լինում,- պատասխանում է ձկնորսը:- Մի ձուկն անփույթն է, ինքն է նետվում դատարկ կարթի վրա: Իսկ մեկ ուրիշը զգույշ է, հատուկ մոտեցում է .....
Ծերն ասաց. «Եթե Տերը քեզ ողբ պարգևի, դու քո մտքում մի՛ կարծիր, թե մեծ բան ես դարձել, որովհետև երանելի են նրանք, որոնց սուգ պետք չէ: Եթե Աստված տեսնի, որ մարդը պարծենում է արտասուքներով, դրանք ետ կվերցնի նրանից, որից հետո նրա սիրտը կխստանա և անզեղջ կմնա: Սակայն երբ տեսնես` Տերը քեզ արտասուքներ է տալիս, այնժամ թո՛ղ քո ձեռագործը և սկսի՛ր ողբալ՝ հույսով. ո՞վ գիտե, գուցե մերձեցել է քո մահվան օրը, և դրա համար Տերը շնորհեց քեզ արտասուք, որպեսզի դրանով .....