5 Սեպտեմբեր, Շբ
Սիրելի՛ բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ,
Քարոզիս թեման՝ այսօրվա ավետարանական ընթերցվածքը, քաջ հայտնի է ամենքիդ: Բոլորդ էլ բազմիցս լսել եք տերունական այս առակն իր մեկնաբանություններով, սակայն վստահեցնում եմ, որ դրա խորհուրդն ու պատգամն այնքան խորապես կարևոր են քրիստոնյաներին, որ կարիք է զգացվում տարեցտարի թարմացնելու այն մեր հիշողություններում և ըստ դրա՝ վերանայելու մեր սրտերն ու հոգիները:
Այսպիսով, խոսքս փարիսեցու և մաքսավորի առակի .....
Սիրելի հավատացյալ զավակներ,
Բնաբանիս այս խոսքերը խնդրանք է, որ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս սովորեցրեց մեզ, դիմելով մեր երկնավոր Հորը: Աստվածային արարչագործությունը զուգորդվում է սիրով եւ բարությամբ ու այս շնորհները իրենց անսպառ էությամբ մշտապես առկա են մարդու կյանքում:
Այսուհանդերձ մարդը երբեմն կամա թե ակամա, գիտությամբ թե անգիտությամբ հեռանում է Աստծո բարիքներից ու սիրուց: Աստված Սեր է, Աստծո Սերը կյանք դարձավ Քրիստոսի .....
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցն այսօր զարդարվել է ևս մեկ լուսապայծառ տոնով: Հայկական բոլոր եկեղեցիներն այսօր նշում են Սուրբ Աննայի հղությունը Սուրբ Աստվածածնով: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են, որ սա տոն է համայն մարդկության համար, քանի որ Սուրբ Աստվածածնի աշխարհ գալը նորացրեց ողջ մարդկային ցեղն ու նախամայր Եվայի տխրությունն ուրախության վերափոխեց: Երբ բանսարկուն գայթակղեց նախամարդկանց .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից է՝ «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը», որ հանդիպում է միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակը այն մասին է, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում և երբ իր ծառաներին ուղարկում է` հրավիրվածներին կանչելու, նրանք զանազան պատճառաբանություններով հրաժարվում են արքայի հրավերից, ոմանք .....
Թէ ոչ ապաշխարիցէք, ամենեքեան նոյնպէս կորնչիջիք: Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք (Ղուկաս 13:5):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօրվա ավետարանական ընթերցումը անչափ կարևորվում է մերօրյա տեսանկյունից արժևորելու համար: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս խոսում է ապաշխարության մասին: Նա պատմում է իր ժամանակի հայտնի դեպքերի մասին, թե ինչպես գալիլիացիները սպանվեցին Պիղատոսի հրամանով, և Սիլովամի աշտարակի փլուզման պատճառով .....
«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին։ Նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին՝ հետևո՛ղ եղեք նրանց հավատին։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբրայ. 13:7-8)
Սիրելի՛ հավատացյալներ,
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է մեր առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը, ովքեր քրիստոնեության առաջին սերմերը դրեցին Հայաստան աշխարհում:
Եվ այսօրվա բնաբանը, որ վերցրել .....
«Մի դատեք, որ չդատվեք» (Մտթ. 7:1)
Սիրելի հավատավոր զավակներ Աստծո.
Փրկչական այս խոսքերը մի զորեղ պատգամ է Իրեն հետևողներին, որի նպատակն է մարդկությանը քրիստոնեական բարձրագույն արժեքներին առաջնորդել:
«Մի՜ դատեք, որ Աստծուց չդատվեք», որովհետև ինչ դատաստանով որ դատեք նրանով եք դատվելու եւ ինչ չափով որ չափեք դրանով պիտի չափվի ձեր համար: Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես տեսնում, .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր նշում է մեր սիրելի Երկնավոր Մոր՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ Տաճարին ընծայման տոնը:
Եկեղեցու սրբազան ավանդությունը պատմում է, որ Սուրբ Աստվածամոր կյանքի այս կարևորագույն դրվագը որոշված էր դեռևս նրա ծննդից առաջ, քանի որ Սուրբ Կույսի աստվածավախ ու բարեշնորհ ծնողները՝ Հովակիմն ու Աննան, տարիքն արդեն առել էին, սակայն զավակ չունեին: Եվ խոստացան Աստծուն, որ եթե .....
«Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկյա՛ զմեզ ի չարեն»: (Մատթ. 6:14)
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Այսօր՝ այս ալեխռով օրերի հոլովույթում, մենք՝ իբրև հայ քրիստոնյաներ, մեր սուրբ պարտքն ենք համարում աղոթել Աստծուն մեր հավատակից եղբայրների համար: Աշխարհում միշտ էլ եղել են պատերազմներ, փորձություններ, վտանգներ, երկրաշարժեր, արհավիրքներ, երաշտ ու հիվանդություններ, մահտարաժամեր, և այսօր էլ շարունակվում են դրանք: Սակայն դրա .....
Եվ երբ մի գյուղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, բարձրացրին իրենց ձայնը և ասացին. «Հիսուս վարդապետ, ողորմիր մեզ»: Եվ երբ նրանց տեսավ, ասաց նրանց. «Գնացեք դուք ձեզ քահանաներին ցույց տվեք»: Երբ գնում էին, նույն ժամին մաքրվեցին: Նրանցից մեկը, երբ տեսավ, թէ բժշկվեց, վերադարձավ ու բարձր ձայնով փառավորում էր Աստծուն. Երեսի վրա ընկավ Հիսուսի ոտքերի առաջ և շնորհակալություն էր հայտնում նրան. և ինքը սամարացի .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօր խոսքս ցանկացա սկսել հատկապես այսպես, այս ողջույնով դիմել ձեզ, քանի որ ավետարանական ընթերցվածքը հենց դրա մասին է: Ղուկասի ավետարանում կարդում ենք. «Իմաց տվին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել են և ուզում են քեզ տեսնել»։ Եվ նրանց ասաց. «Իմ մայրը և եղբայրները սրանք են, որ Աստծու խոսքը լսում են և կատարում» (Ղուկ. 8:20, 21):
Հիսուս Քրիստոս՝ Աստծու Որդին, աշխարհ եկավ .....
«Ապա ուրեմն հավատը լսվածից է, և լսվածը Քրիստոսի խոսքից»
Սիրելի հավատացյալներ,
Առաքյալները անմիջապես Քրիստոսից լսեցին փրկարար խոսքը և այդ հրաշագործ խոսքով բոցավառվեցին և այդ աստվածային կրակը տարածեցին աշխարհով մեկ: Եվ մինչ այսօր բարենորոգ այդ հուրը միմյանց են փոխանցում քրիստոնյաները: Այո, այդպես է՝ Փրկչին չես գտնի մինչև չլսես Աստծո խոսքը՝ խոսք, որը մարդկային մտքի, փիլիսոփայության արգասիք չէ, այլ Սուրբ Հոգու ներգործություն: Յուրաքանչյուրս .....
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է չորս ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի հիշատակման տոնը:
Ավետարանիչներից առաջինը՝ Մատթեոսը, Հիսուս Քրիստոսին ամենամոտ կանգնած տասներկու առաքյալներից մեկն էր, ով մինչև Տիրոջ կողմից կանչվելը, մաքսավոր էր աշխատում Կափառնայում, այսինքն հռոմեացիներին էր ծառայում՝ ի վնաս իր հայրենակիցների: Սակայն, երբ լսեց Աստծո Խոսքը, ապաշխարեց, վաճառեց .....
Սիրելի՛ հավատացյալներ,
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Անանիա առաքյալի տոնը: Անանիա առաքյալը համարվում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից մեկը: Պետրոս առաքյալի կողմից նա ձեռնադրվել է Դամասկոսի եպիսկոպոս: Պետրոս և Անդրեաս առաքյալների գործակիցը լինելով՝ նաև համարվում է նրանց աշակերտը: Հայտնի է, որ Պողոս առաքյալը, մինչև դարձի գալը, հետապնդում և հալածում էր քրիստոնյաներին: «Գործք առաքելոցում» .....
Սիրելի´ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքներից որոշեցի անդրադառնալ Պողոս առաքյալի` կորնթացիներին ուղղված երկրորդ նամակի մի հատվածի, որում ասվում է. «Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք. փորձեցե՛ք դուք ձեզ. Քրիստոս Հիսուսի ներկայությունը զգո՞ւմ եք ձեր մեջ, թե պարզապես նրա անունն եք կրում»։ Պողոս Առաքյալն այսպիսի մտահոգությամբ է ավարտում իր նամակը, և հազարամյակներ առաջ հնչած այս կարևոր .....