.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Տերը շնորհել է մարդուն մեծագույն պարգև՝ կյանքը, որի դիմաց Տիրոջն ուղղված երախտագիտությունն ու փառաբանությունը բավարար չեն, հարկավոր է ավելի մեծ զոհողություն՝ բարի գործերի զոհողություն, առանց որի հաճելի չէ Աստծուն ուղղված փառաբանությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի՝ օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին (Սիրաք 15:9): Մարդն արարվել է բարին արարելու համար, այսինքն՝ սրբության, հավատարմության, ճշմարտության, սիրո, ողորմածության, անձնազոհության, .....
Ավետարանը քրիստոնյայի առջև բացահայտում է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի զարմանալի կերպարը, Ում միջոցով ծանոթանում է մարդկային այն բոլոր առաքինություններին, որոնք վառ գույներով արտահայտվել ու արտահայտվում են աստվածահաճո անձանց կյանքում: Եկեղեցու հայրերից սբ. Հովհան Ոսկեբերանը հաճախ էր հիշեցնում, որ Քրիստոս Իր հետևորդներից չի պահանջում մեծ սխրանքներ և հրաշքներ, այլ նախ և առաջ սեր, գթասրտություն և ներողամտություն մերձավորի հանդեպ: Քանի .....
«Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ոչ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթ. 6:19-20): Քրիստոս հորդորում է չանհանգստանալ երկրային գանձեր կուտակելու համար, քանի որ դրանք կարող են այսօր լինել, իսկ վաղը՝ ոչ, այլ առավել ջանք գործադրել այն գանձերի համար, որ անկորնչելի են և անփոփոխելի: .....
Արարիչ Աստված մարդուն արարեց Իր պատկերով և նմանությամբ (Ծննդ. 1.26): Մարդն, ի տարբերություն կենդանիների, օժտվեց Աստծու պատկերն ու նմանությունը կրելու մեծ պատվով: Պատկերն այն կարողություններն են, շնորհները, որ Աստված դրել է մարդու բնության մեջ, խղճի ձայնն է, բարու մեջ հարատևելու և հոգևոր կյանքում աճելու անհրաժեշտությունը: Նմանությունն Աստծուն նմանվելն է և կատարելության ձգտելը: Աստված անսահման բարի է և արդար: Նա ցանկանում է, որ Իր զավակները .....
Ո՛չ հարստությունը, ո՛չ փառքը, ո՛չ ուժը և ո՛չ գեղեցկությունը չեն կարող մարդուն իրական երջանկություն ու խաղաղություն պարգևել, եթե այդ ամենն ի փառս Աստծու և ի բարօրության մարդկանց ուղղված չեն, այլ ընդհակառակը կարող են բազմապատկել մարդու վշտերը և զրկել հավիտենական կյանքից: Վերը նշվածը մարդը կարող է կորցնել ժամանակի ընթացքում, որոշ հանգամանքների կամ հիվանդության պատճառով, որովհետև «բոլոր մարդիկ նման են խոտի, նրանց ամբողջ փառքն էլ նման .....
Աստծու ողորմությունն անսահման է. Արարիչ Աստված մարդուն շնորհել է ամենամեծ պարգևը՝ կյանքը, բանականություն, որով մարդ տարբերվում է անբան կենդանիներից, սիրտ, որով վայելում է Աստծու տված բարիքներն ու երջանկություն ապրում, ազատ կամք, ինչը նրան ազատ ընտրության հնարավորություն է տալիս: Նրա ողորմածությամբ արևը ծագում է բոլորի համար՝ լուսավորելով և ջերմացնելով ողջ աշխարհը, Իր բարերարությամբ երկնքից անձրևներ է տալիս ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով .....
Մերձավորի հանդեպ սերը աստվածճանաչողության լավագույն միջոցն է: Աստծու մասին գիտելիքներն, առանց գործնականի կիրառման, անկենդան են, ինչպես հավատն առանց գործերի (Հակոբ. 2:26): Աստծուն չենք կարող սիրել այլ կերպ, եթե ոչ սիրելով մարդուն, որ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը: Ճշմարիտ կյանքի առաջին նշանը սերն է մերձավորի հանդեպ, որի հակադիր մեղքը՝ եսասիրությունը, իր շուրջն է տարածում նախանձ, հպարտություն, ատելություն, բաժանում և այլ մեղքեր, որոնց .....
«Ես չգիտեմ գերազանցության այլ նշան, քան բարությունն է»,- ասել է գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը: Եսասիրության և անհոգության մեջ պարփակվելով՝ մարդը մոռանում է, որ անհրաժեշտ է սիրտը սնել բարությամբ, որ անհրաժեշտ է գթասիրտ լինել, ինչի մասին Տերը բազմիցս հիշեցնում է. «Գթասիրտ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկ. 6:36), «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» .....
Փետրվարի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, այցելեց Արցախի Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքի, որ բնակվում է Դավթաշեն 4 փ․, տ․ 8 հասցեում: Ծայրահեղ կարիքի մեջ հայտնված ընտանիքը բաղկացած է երեք հոգուց. հաշմանդամություն ունեցող Օֆելյա Մարտիրոսյանը միայնակ է խնամում իր երկու անչափահաս թոռնիկներին: Երեխաների ծնողները լքել են ընտանիքը՝ ողջ հոգսը թողնելով .....
Քրիստոնյայի համար երկրային կյանքը նախադուռն է հավիտենության, այն դեպի Երկնային Արքայություն տանող նեղ ուղի է, որը ոչ այլ ինչ է, քան սիրո և զոհողության ուղի: Այդ ուղով ընթացող քրիստոնյան ջանում է աճել սիրո մեջ՝ նմանվելով Աստծուն՝ որպես Նրա սիրելի զավակ: Զոհաբերվող սիրո մեծագույն օրինակը հանդիսացավ Քրիստոս. Նա սիրեց մեզ և մեզ փրկելու համար Ինքն Իրեն ընծայեց Աստծուն՝ որպես անուշահոտ ընծա և զոհ (Եփես. 5:2): Աստծուց հեռու կյանքը պատուհասել է մարդկանց .....
Մշտապես փոփոխվող աշխարհում մարդու կյանքի օրերն ու ժամերն էլ միանման չեն: Փոփոխական այս աշխարհում քրիստոնյան ջանում է հաստատուն մնալ Աստծու և մերձավորի հանդեպ սիրո մեջ, ջանում է իր սիրտը, միտքն ու կամքն ուղղել դեպի իր Արարիչը, իր Փրկիչը՝ հիշելով Տիրոջ այն խոսքերը, որ ասել է Պողոս առաքյալի շուրթերով. «Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, և եթե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում», «Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղությո՞ւնը, .....
Մարդը չի արարվել, որպեսզի միայն իր համար ապրի ու գործի: Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք. «Որևէ մեկը, որ միայն իր անձի համար է ապրում, բնավ չի ապրում»: Հանուն Աստծու փառքի գործողը անկորնչելի գանձ է կուտակում երկնքում և Աստծով հարստանում, այսինքն՝ հոգ է տանում երկնային և հավիտենական հարստության՝ առաքինությունների ձեռքբերման մասին, որ հնարավոր է ձեռք բերել երկրային հարստությունն՝ ի բարին գործածելով: Մարդն իրապես ապրում է, .....
«Ոչինչ ավելի պատվական չէ, քան ժամանակը, այդ պատճառով կյանքի ժամանակը պետք է բարիքով լցնել, որովհետև անցնող ժամանակը ոչ ոք չի կարող վերստին ստանալ»,- ասել է եռամեծար վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին: Այսօրվա ժամանակաշրջանին բնորոշ շտապողականության մեջ շատ հաճախ մարդիկ կանգ չեն առնում, որպեսզի ժամանակավորից բացի խորհեն նաև հավիտենության մասին: Առավել կառչելով երկրային արժեքներին՝ մոռացության են մատնում երկնայինը: Թեև մարդը գործում է, .....
Աստծու մոտ բոլորը կենդանի են Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Ե՛ս եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը: Նշանակում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի» (Մատթ. 22:32), ուստի տիրավանդ սիրո պատվիրանը վերաբերում է նաև ննջեցյալներին: Յուրաքանչյուր քրիստոնյա, կորցնելով իր մտերիմ և հարազատ մարդկանց, անհրաժեշտություն ունի հոգևոր սփոփանքի: Ննջած հարազատի հանդեպ սերը և նրանից բաժանվելու վիշտը նա արտահայտում ու ամոքում .....
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, շնորհել է բանականություն և ազատություն, զարդարել նրան Իր պատկերով ու նմանությամբ՝ այդ կերպ ցույց տալով նրան այն բարձր կոչումը, որին նա կոչված է ի սկզբանե: Մարդու առաջին կոչումն Արարչին փառաբանելն է, հոգով Նրան ձգտելը և Նրա հետ միավորյալ կյանքից ուրախություն ապրելը: Ողջ արարչագործությանն Արարչին փառաբանելու տիեզերական կոչ է ուղղում սաղմոսերգուն (Սաղմ. 148): Աստծուն ճշմարտապես փառաբանելու .....