Ամեն տարի Մեծ պահքի շրջանում քրիստոնյան հնարավորություն է ունենում հոգեպես նորոգվելու և նորովի խորհելու կյանքի ու իր մասին: Խորհելու՝ արդյո՞ք իր կյանքն այնպիսին է, ինչպիսին ցանկանում է տեսնել Տերը: Այս մասին կրկին անգամ խոկալու և մայր հայրենիքի ու եկեղեցու համար աղոթելու մեծ փափագը փետրվարի 18-ին՝ Մեծ պահքի Արտաքսման կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ուղին հարթեց դեպի Սուրբ Էջմիածին:
Մինչ .....
Հոգևոր կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է աստվածային շնորհի օգնությունը, բայց շնորհն, ըստ եկեղեցու հայրերի, օգնական է նրան, ով նախանձախնդիր է հավատքի մեջ: Աստվածային շնորհներն առանց նախանձախնդրության ու ջանքի չեն կարող Սուրբ Հոգու պտուղներ տալ: Հոգևոր նախանձախնդրությունն, ըստ հայրաբանության, այնպիսի առաքինություն է, առանց որի ոչ մի լավ բան չի արարվում: Այն ծնվում է սրտի ներքին փոփոխությունից:
Եկեղեցասեր և հավատքի մեջ նախանձախնդիր .....
Հոգևոր կյանքը բոլորին նոր մարդ դառնալու հնարավորություն է ընձեռում. Քրիստոսի հետևորդը ջանում է հրաժարվել հին՝ մեղքերի մեջ ապրող մարդուց՝ զգեստավորվելով նոր մարդու կերպարանքով: Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով. նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփես. .....
Երեխան վաղ տարիքից սպունգի նման կլանում է այն, ինչ տեսնում է իր ընտանիքում և միջավայրում, ուստի քրիստոնյա ծնողների և ուսուցիչների կարևորագույն պարտականություններից է երեխային աստիճանաբար ու սիրով մոտեցնել Երկնավոր Հորը և Նրա հետ հաղորդակցությունից բխող ուրախությանը: Թե՛ չափահասի և թե՛ երեխայի հոգին աղոթքի ծարավ ունի: Երբ այդ ծարավը հագեցնելու քայլեր են արվում, ապա չի ուշանում ուրախությունը. բոլորը՝ մեծ, թե փոքր, սկսում են վայելել Երկնավոր .....
Մարդկանց մեծագույն Բարերարն է Աստված, Բարերար, ինչպիսին չի եղել և չի էլ լինի երբեք: Նա մարդուն արարել է ոչնչից և Իր անտեսանելի, ամենակարող ու առատաձեռն ձեռքով ամեն օր Իր արարածներին բազում բարիքներ է շնորհում: Այդ պատճառով ճշմարիտ քրիստոնյաների շուրթերից չեն պակասում փառաբանական աղոթքները և աստվածային անհուն սիրուն ուղղված սիրո քայլերը: Արագընթաց կյանքի հորձանուտում, մի կողմ թողնելով առօրյա հոգսերն ու խնդիրները, Քրիստոսի հետևորդները .....
Աղոթքը քրիստոնյայի համար ուժի և երջանկության աղբյուր է: «Առաքինի մարդը կարող է ամենագեղեցիկ և ամենալավ բանն անել. նա կարող է անընդհատ հաղորդակցվել Աստծու հետ աղոթքի միջոցով, աղոթքն ամենից շատ նպաստում է կյանքի բարգավաճմանը»,- ասել է հույն փիլիսոփա Պլատոնը, որ հեթանոս էր: Աղոթող անձը, մի կողմ թողնելով կյանքի հոգսերն ու տագնապները, մուտք գործում է իր հոգու սրբարանը ու խորասուզվելով աղոթքի սուրբ լռության մեջ՝ նորոգում և զորացնում է .....
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին .....
Սեպտեմբերի 30-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց սբ. Գևորգ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակության օրը: Տոնի առթիվ, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի սբ. Գևորգ անունը կրող եկեղեցիներ տարվեց սբ. Գևորգի մասունքները: Սուրբ Գևորգ զորավորի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նշանավորեց ուխտագնացությամբ: Օրվա հիշատակելի սրբերի բարեխոսությամբ՝ .....
Այն մարդիկ, ովքեր ժխտում են հավիտենական կյանքն ու հոգու անմահությունը, այլ կերպ են նայում երկրային կյանքին՝ փնտրելով այնտեղ միայն զվարճանք և հաճույքների բավարարում: Նման մարդիկ, տեսնելով իրենց բաժին ընկած դժվարություններն ու փորձությունները, տեսնելով, որ կյանքում ուրախությունները հարատև չեն, հաճախ հիասթափվում են ու հուսահատվում՝ կորցնելով հոգու խաղաղությունը: Հավիտենական կյանքի հույսը չունենալով՝ նրանք քայլում են խավարի մեջ ու չգիտեն, .....
Մարդու ներքին՝ հոգևոր աշխարհից է կախված, թե ինչպիսին կլինի նրա կյանքը հավիտենության մեջ: Ինչ մարդ ցանում է, այն էլ կհնձի։ «Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց», - ասել է Պողոս առաքյալը (Գաղ. 6։8)։ Ուստի նա, ով ձգտում է ապրել աստվածային պատվիրանների համաձայն, քաղում է հոգու համար ցանկալի փրկարար պտուղը՝ Աստծու հետ միավորումը: Հոգևոր .....
Առօրյա կյանքում մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ խոսքի միջոցով: Խոսքի միջոցով տեղեկացնում են միմյանց իրենց կարիքների մասին, երախտագիտություն հայտնում, գովաբանում կամ նախատում, ուսուցանում ու խրատում։ Իսկ նա, ով հավատում ու սիրում է Աստծուն, չի կարող ապրել առանց Նրա հետ հաղորդակցության: Երբ մարդու հոգին անընդհատ զբաղված է աշխարհիկ հոգսերով ու խնդիրներով և անփություն պատճառով ընկնում է մեղքերի մեջ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, .....
Մարդն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը և կոչված է նմանվելու իր Նախատիպին: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, դարձավ նոր Ադամ, որպեսզի մարդու մեջ վերականգնի մեղքի պատճառով խաթարված՝ Աստծու պատկերն ու նմանությունը: «Մոռացե՛ք ձեր հին կյանքն ու նախկին գործերը և եղեք նոր մարդ՝ նորոգվելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպեսզի կարողանաք ճանաչել Նրան» (Կող. 3:9-11): Ս. Մակար Եգիպտացին, ներկայացնելով չարի գործունեությունը, նշել է, որ նա, ամեն .....
Մեր Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին առաջին քրիստոնյաների փոքր ընտանիքից վերածվել է մի մեծ ու հսկայական սուրբ ընտանիքի: Փրկչի՝ հոգատար Այգեպանի կողմից սերմանված փոքրիկ սերմն աճել ու վերածվել է բազմաճյուղ հսկայական մի ծառի, որ իր ճյուղերով ծածկել է ողջ աշխարհը: Գրեթե երկու հազար տարի է անցել այն օրվանից, երբ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայոց աշխարհ թափանցեց աստվածային լույսը, և Քիստոսահիմն եկեղեցու .....
Արարչության պսակի՝ մարդու համար հավատը բնական վիճակ է: Հավատը հոգու համար նույնն է, ինչ շնչառությունը մարմնի համար: Եթե կյանքը ծով է՝ խռովված փոթորիկներից, ապա հավատն այն հուսալի և ամուր նավն է, որ փոթորիկներից չվախենալով՝ մարդկանցից յուրաքանչյուրին առաջնորդում է դեպի հավիտենական կյանքի հանգիստ ափերը: «Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք: Կենդանի հավատը բացում է հոգու աչքերը, և մարդը սկսում է տեսնել հոգևոր .....
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։
Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի .....