Երեխաներն Աստծու պարգևն են, իսկ ծնողներն ու մանկավարժները՝ նրանց խնամակալներն ու դաստիարակները, կոչված են նպաստելու երեխաների հոգևոր աճին և զարգացմանը: Այս կարևորագույն նպատակին էր կոչված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի հերթական ուխտագնացությունը: Հոկտեմբերի 5-ին դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին .....
Քրիստոնյան իր ողջ կյանքի ընթացքում ջանում է ընթանալ Տիրոջ ուղենշած ճանապարհով՝ ձգտելով աստվածնմանության: Քրիստոսի հետևորդներն առաջին դարից ի վեր անձամբ չեն ճանաչել Քրիստոսին, բայց հնարավորություն են ունեցել կարդալ Նրա խոսքը Ավետարաններից, որ վկայել են Նրա ներկայությունն ու խոսքը վայելած առաքյալներն ու աշակերտները: Դարեր շարունակ յուրաքանչյուր քրիստոնյա հանդիպել է Քրիստոսին իր հոգևոր ճամփորդության ընթացքում, ճանաչել Նրան՝ ոչ .....
Սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնին ընդառաջ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խաչիկ քահանա Միսիրեանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Հովհանավանք: Ուխտավորներն աղոթքի ու խոկման ուղի անցան և հասնելով սրբավայր՝ մասնակից եղան Առավոտյան ժամերգության: Նրանց ողջունեց Արագածոտնի թեմի սպասավոր Տեր .....
Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջ հետևյալ խոսքի արձագանքն է՝ հետևիր Ինձ (Մատթ. 9:9): Տիրոջը հետևող քրիստոնյան հարատև աղոթքի՝ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ է, ինչը շատ հաճախ դրսևորվում է ուխտագնացություններով և միասնական աղոթքներով: Օգոստոսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ճանապարհին ուխտավորներն ունկնդրեցին սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հոգենորոգ աղոթքները, որ բժշկություն, .....
Քրիստոսահիմն եկեղեցին լոկ կառույց չէ, այլ Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22), հոգևոր օրգանիզմ է, որի անդամները միայն հնարավորություն ունեն հաղորդակից լինելու եկեղեցական կյանքին, որի անդամներից է կազմվում հոգևոր ընտանիքը: Այս ընտանիքում չի գործում ես-ը, այլ մենք-ը, քանի որ նրանում կյանքը կխարխլվի, եթե յուրաքանչյուր ոք ապրի ինքն իրենով: Այս ընտանիքն ամրանում ու զորանում է միասնական և միմյանց համար կատարված աղոթքներով, միմյանց հետ հաղորդակցությամբ, .....
Աշխարհում քրիստոնեական կոչումից բարձր կոչում չկա։ Այդ կոչումն ունեցողը գնահատում է հոգենորոգ այն Լույսը, որ թափանցել է իր կյանք և ջանք է թափում՝ապրելու որպես լուսո որդի. «Թեև մի ժամանակ խավար էիք, սակայն հիմա, որ միացած եք Տիրոջը, լույս եք: Հետևաբար, ապրեցե՛ք լույսի որդիներին վայել ձևով, որովհետև լույսի պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփես. 5։8-9): Այդ կոչումն ունեցողը ջանում է նմանվել իր Նախատիպին՝ Հիսուս .....
Հուլիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Սուրբ Աստվածածնի տուփի գտնվելու տոնը: «Զորավոր» երիտասարդաց միությունը տոնը նշանավորեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագին մասնակցությամբ և ուխտագնացությամբ: Աղոթքի ուղին երիտասարդներն անցան՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ:
Առաջին .....
Ժամանակակից աշխարհում բազմաթիվ խնդիրներով շրջապատված մարդը վաղ թե ուշ այս հարցումների առջև է կանգնելու՝ կա՞ արդյոք հուսալի մի աղբյուր, որ կառաջարկի իրեն ճիշտ լուծում գտնել, կսովորեցնի ճիշտ ուղի գտնել և խուսափել սխալներից, կօգնի շտկել թերությունները, կամ կա՞ արդյոք որևէ ուղեցույց, որը կօգնի իրեն ճիշտ գործել ցանկացած հանգամանքներում։ Հայ եկեղեցու համայնքային կյանքի կարևոր օղակներից կիրակնօրյա դպրոցը քրիստոնյա անձին դեռ փոքրուց ծանոթացնում .....
Հունիսի 22-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և խորհրդակատար Տեր Մովսես քահանա Սահակյանի ուղեկցությամբ, ուխտի մեկնեց Սուրբ Էջմիածին՝ իր մասնակցությունը բերելու տոնական Սուրբ Պատարագին: Համայնքի աղոթքի ուղին ուղղված էր Հայոց աշխարհի և եկեղեցու խաղաղությանն ու անսասանությանը: «Մայր եկեղեցու ծնունդը Աստծու հոգածության և ողորմության հաստատումն է .....
Ուշադիր նայելով մարդկային կյանքի առօրյա եռուզեռին՝ դժվար չէ նկատել, որ այն ուղղված է հանապազօրյա հացի, առողջության, երջանկության, իսկ հաճախ նաև հարստության և փառքի ձգտմանը: Առօրյա այս եռուզեռում քրիստոնյան ձգտում է իր կյանքն ապրել Քրիստոսով, իր քայլերն ուղղել մի վայր, որ իր համար սրբազան է և ուր նա մուտք է գործում հատուկ ակնածանքով ու երկյուղածությամբ, քանի որ այնտեղ է Բարձրյալի բնակության վայրը՝ Աստծու տունը: Ուխտի ճանապարհները Քրիստոսի .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միության համար բարի ավանդույթ է դարձել մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հարության ճրագալույցի օրերը նշանավորել դեպի Սուրբ Էջմիածին ոտքով ուխտագանցությամբ և Սուրբ Պատարագի մասնակցությամբ:
Ապրիլի 19-ին՝ Սուրբ Զատկի ճրագալույցին, «Զորավոր արանց» միությունը, մինչև ուխտի ճանապարհ անցնելը, վաղ առավոտյան Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում .....
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի նախընթաց օրը նշում է սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակությունը: Ապրիլի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը Գալստյան կիրակիի և նախորդ օրվա հիշատակության խորհուրդներին հաղորդակից եղավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցությամբ և դեպի Խոր Վիրապ ուխտագնացությամբ:
Երիտասարդները, ԱՀԹ առաջնորդական .....
Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի Ակունք գյուղի Ս. Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր: Մինչև աղոթքի ճանապարհ անցնելը երիտասարդ ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղան Սուրբ և Անմահ Պատարագին:
Պահքի .....
Երեխաների հոգևոր և բարոյական դաստիարակությունը զարգացած հասարակության կարևորագույն հիմնասյունն է։ Բարոյական դաստիարակության թերություններն ու բացթողումներն անուղղելի վնաս են հասցնում հասարակությանը։ Այդ վնասից խուսափելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր առաջ հիմնել է կիրակնօրյա դպրոցներ, որ եկեղեցու անբաժանելի մասն են և կոչված են զբաղվելու երեխաների հոգևոր և բարոյական կրթությամբ ու դաստիարակությամբ:
Հոկտեմբերի .....
Հոկտեմբերի 13-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակից եղավ Սուրբ և Անմահ Պատարագի, այնուհետև՝ Ջրօրհնեքի կարգի, որ անցկացվեց նորօրհնյալ Մյուռոնով: Արարողության ավարտին երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Հաղարծին: Տավուշի թեմում գտնվող .....