
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Եղբոր հարցին, թե ինչու է ինքը ձանձրանում՝ խրճիթում նստելով, ծերը պատասխանեց. «Որովհետև դու չգիտես Արքայությունն ու տանջանքները, որ առաջիկայում սպասվում են, քանզի եթե գիտենայիր, թեկուզ աղբով և որդերով լի լիներ քո խուցը, դրանից չէիր նեղվի՝ հանուն առաջիկա հույսի, քանի որ այստեղի հազար տարվա տանջանքները չեն հավասարվի այնտեղի մեկ ժամվա տանջանքներին: Աբրահամը նույնպես, երբ տեսնի ճգնավորների փառքը, կափսոսա, որ ինքը առավել չճգնեց, որպեսզի առավելագույն .....
Արևելքի տիրակալներից մեկը մի սարսափազդու երազ տեսավ՝ հերթով թափվեցին նրա բոլոր ատամները: Չափազանց տագնապած, նա իր մոտ կանչեց երազներ մեկնողին:
Վերջինս լսեց նրան ու մտահոգված ասաց.
- Ո՜վ տիրակալ, պետք է տխուր լուր հայտնեմ քեզ: Դու մեկը մյուսի ետևից կկորցնես քո բոլոր հարազատներին:
Զայրացավ տիրակալն այս խոսքերից և հրամայեց բանտ նետել խեղճին և ուրիշ մեկնողի կանչել իր մոտ, որն էլ երազը լսելով ասաց.
- Ուրախալի լուր ունեմ քեզ հայտնելու, տիրակա՛լ: .....
Մի եղբայր և մի կույս քույր, ըստ սովորության, գնացին մի անվանի ծերի մոտ` խոստովանության: Գիշերը մնացին այնտեղ և քնեցին` մեկը` նրա աջ, մյուսը ձախ կողմում: Սատանայի ազդմամբ՝ շնացան իրար հետ, իսկ հաջորդ օրը ծերը նրանց սովորական լրջմտությամբ ճանապարհեց: Ճանապարհին ասացին. «Ով գիտե` իմացա՞վ ծերը, թե՞ ոչ»: Դարձան նրա մոտ և ընկնելով նրա առջև՝ ասացին. «Իմացա՞ր, հա՛յր, թե ինչպես սատանան խայտառակեց մեզ»: Ծերն ասաց. «Այո՛, իմացա»: Եվ նրանք .....
Մի օր երկու հին ընկեր հանդիպեցին փողոցում: Նրանցից մեկը, ով պատրաստվում էր ամուսնանալ, մյուսին հարցրեց, թե արդյոք նա ամուսնացած է: Ընկերը պատասխանեց, որ շատ տարիներ առաջ որոշեց ամուսնանալ ու սկսեց կատարյալ կին փնտրել իր համար: Առաջին թեկնածուն, որին հանդիպեց, բացառիկ գեղեցկություն ուներ, սակայն շուտով պարզ դարձավ, որ նրա ներաշխարհը բավարար չափով հոգևոր չէր:
Երկրորդ թեկնածուն և՛ գեղեցիկ էր, և՛ հարուստ ներաշխարհ ուներ, սակայն նրանց բնավորությունները .....
Ոմն եղբայր գնալով Իփիմե լեռը՝ մի մեծն ծերի մոտ, ասաց նրան. «Ի՞նչ անեմ, աբբա՛, քանզի կորչում է իմ անձը»: Եվ ծերը նրան հարցրեց. «Ինչո՞ւ, որդյա՛կ»: Եղբայրն ասաց. «Երբ աշխարհի մեջ էի, շարունակ պահքերի ու հսկումների մեջ էի, և մտքի մեծ արթնություն ու սրտի ջերմություն կար իմ մեջ, իսկ այժմ մենակյաց եմ և բարության ոչ մի նշույլ չեմ տեսնում իմ մեջ»: Ծերն ասաց. «Հավատա՛ ինձ, որդյա՛կ, բարությունը, որ անում էիր աշխարհում, սնափառությունից .....
Հայրս զոհվեց Մեծ Հայրենականի ժամանակ: Ես շատ էի տառապում այն չքավորությունից, որում հայտնվել էինք, և որոշեցի գրպանահատ դառնալ: Մի անգամ տրամվայում մի շշմածի նշանի տակ առա ու արդեն հանելու էի նրա դրամապանակը, եթե այն քահանան չլիներ: Նա նստել ու հայացքն ինձնից չէր հեռացնում: Ես սպասում էի մինչ նա կշրջվեր, բայց նա շարունակում էր ուշադիր ինձ նայել: Ի վերջո բռնեց ձեռքս ու միասին իջանք կանգառում: Երբ մենակ մնացինք, նա մի թղթադրամ դրեց ափիս մեջ, .....
Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այսինչ երկրում կռիվ գցեցի, խռովություններ և արյունահեղություններ հրահրեցի .....
Տասնամյա մի տղա սրճարան մտավ և նստեց սեղաններից մեկի մոտ: Երբ մատուցողուհին մոտեցավ՝ հարցրեց.
- Ընկույզով շոկոլադե պաղպաղակն ի՞նչ արժե:
- Հիսուն ցենտ,- պատասխանեց կինը:
Տղան գրպանից հանեց մանրադրամն ու սկսեց հաշվել:
- Իսկ հասարակ պաղպաղակն ի՞նչ արժե,- կրկին հարցրեց նա:
Այդ ընթացքում որոշ հաճախորդներ մատուցողուհուն էին սպասում իրենց սեղանների մոտ, ուստի վերջինս դժգոհությամբ կարճ պատասխանեց.
- Քսանհինգ ցենտ:
Տղան կրկին հաշվեց մանրադրամը:
- .....
Մի կրոնավոր հաց թխեց և կամեցավ հացի կանչել մի ծերի, որն իրենից հեռու էր տասը մղոն: Բայց հետո ասաց. «Նրան հոգնություն չպատճառեմ»: Եվ վերցնելով հացը՝ տարավ նրան և ճանապարհին ոտքը խփեց քարին, և շատ արյուն հոսեց: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, քանզի ամեն քայլափոխի համար քո վարձը կստանաս, և ես այս արյունը կտանեմ Աստծո առաջ որպես մեծագույն ընծա»: Եվ երբ եկավ ծերի մոտ, պատմեց նրան այս դեպքը, և դա հայտնի դարձավ: Մեկ ուրիշը, նախանձախնդրությունից .....
Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ հավաքվում են և փորձում խմորից հաց պատրաստել, որը նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Իրենց ծանոթ փորձառու հացթուխներից մեկը նկատում է, գալիս, իր օգնությունն առաջարկում, սակայն այս մարդիկ մերժում են և, ընդհակառակը, իրենց խորհուրդներն առաջարկում հաց պատրաստելու վերաբերյալ: Արդյունքում սոված են մնում, որովհետև չեն կարողանում իրապես հաց պատրաստել, իսկ հացթուխը հեռանում է, երբ տեսնում է, որ .....
Երանելի Սպիրիդոնն այնչափ հեզ ու խոնարհ էր, որ հոտի հովիվ լինելով` նրան դարձրին եպիսկոպոս Տրիմիթոն կոչված քաղաքում, սակայն իր մեծագույն խոնարհության պատճառով չթողեց խաշնարածությունը: Մի գիշեր եկան գողերը ոչխար գողանալու նրա հոտից, սակայն Աստված պահեց հովվին ու նրա հոտը, քանզի երբ գողերը մտան բակ, ուր ոչխարներն էին, Աստծո աներևույթ զորությունը կապեց նրանց: Եվ երբ դա եղավ, հովիվը մտավ բակ` հաշվելու ոչխարներին, գտավ գողերին` ձեռքերը հետևում .....
Մի զինվոր թագավորից գումար է խնդրում, որպեսզի իր բանաստեղծությունների ժողովածուն տպագրի, բայց թագավորը մերժում է: Զինվորը նեղսրտում է և ասում.
- Ինչո՞ւ չեք օգնում, այդ օգնությունը Ձեզ համար մեծ բան չէ:
Թագավորը պատասխանում է.
- Ինչպե՞ս է արդար, այդ գումարի միջոցով մարդասպան ավազակներից պատանդ երեխաներին փրկե՞լը, թե՞ քո բանաստեղծությունների գիրքը տպագրելն ու այդպիսով քո փառասիրությանն ու հպարտությանը հագուրդ տալը:
Զինվորն առարկում .....
Հարցրեց դարձյալ ոմն եղբայր ծերին և ասաց. «Ո՞րն է հոգու առաջադիմությունը»: Եվ ծերն ասաց. «Խոնարհությունը. ուրիշ առաջադիմություն չկա` սրանից բացի, որովհետև ով իջնի դեպի խոնարհություն` նա կելնի վեր` դեպի բարձրություն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Արծաթագործը յուրահատուկ իննսունինը օղ է ձեռքբերում՝ նպատակ ունենալով հարյուր օղ ունենալ և դրանցից մի գեղեցիկ առանձնահատուկ զարդ պատրաստել թագավորի համար: Երկար փնտրտուքից հետո նմանատիպ մեկ օղ չի կարողանում գտնել և այդ անհաջողությունից փակվում է իր աշխատասենյակում: Մի անծանոթ գալիս է ու հարցնում, թե այդպիսի օղեր ունե՞ս: Վհատված արծաթագործը առանց որևէ բան ասելու հինգ օղ է հանում և տալիս: Քիչ հետո նույն մարդը նորից է գալիս ու հարցնում, .....
Հարցրին ոմանք հայր Մակարիոսին. «Ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրանց ասաց. «Պետք չէ շատ խոսել, այլ պետք է ձեռքերը բարձրացնել երկինք և ասել. «Տե՛ր, ինչպես գիտես և ինչպես կամենում ես` ողորմի՛ր ինձ»: Իսկ եթե պատերազմի մեջ ես, պետք է ասել. «Օգնի՛ր ինձ»: Նա գիտե քո բարին և ողորմություն կանի քեզ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....