21 Սեպտեմբեր, Բշ, պահք
- Հա՛յր, երեխաների դաստիարակության համար միայն ծնողնե՞րն են պատասխանատու:
- Հիմնականում ծնողները: Քանի որ նրանց դաստիարակությունից է կախված, թե երեխաները կդառնա՞ն արդյոք լավ հոգևորականներ, մանկավարժներ և այլն: Այնուհետև, իրենց հերթին, նրանք նույնպես կօգնեն թե՛ իրենց և թե՛ մնացած այլ երեխաներին: Պետք է նաև նշել, որ երեխաների դաստիարակության հարցում մեծ պատասխանատվությունը մայրն է կրում, այլ ոչ թե՝ հայրը:
Եթե այն ժամանակահատվածում, երբ .....
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Աստված մեծագույն օրհնություն տվեց նախամարդկանց՝ Ադամին ու Եվային՝ Իրեն համահեղինակ արարիչներ լինելու: Ծնողները, պապերը, նախապապերն իրենց հերթին, նույնպես Աստծո համահեղինակ արարիչներ են, քանի որ իրենց երեխաներին մարմին են տալիս:
Եթե կարելի է այդպես արտահայտվել, ապա Աստված պարտավոր է հոգ տանել երեխաների մասին: Երբ երեխան Սուրբ Մկրտության Խորհուրդն է ընդունում՝ Աստված մի հրեշտակ է տալիս, որպեսզի պահպանի նրան: Այսպիսով երեխան պահպանվում .....
- Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև:
- Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ .....
Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ այր ու կին այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիքը կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է տածել ծնողների հանդեպ: Ես չեմ ասում, թե ամուսինն .....
- Հա՛յր, եթե կինն աշխատում է, արդյո՞ք դա ճիշտ լուծում է:
- Իսկ ամուսինն ի՞նչ է ասում դրա մասին:
- Նա թողնում է դա կնոջ հայեցողությանը:
- Կնոջ համար հեշտ չէ թողնել իր աշխատանքն ուիրեն երեխաներին նվիրել, եթե նա կրթություն է ստացել մինչ ամուսնությունը: Իսկ ահա այն կինը, որ կրթություն չի ստացել և ինչ-որ հասարակգործով է զբաղված, ապա առանց դժվարանալու կարող է թողնել այն:
- Հա՛յր, ես կարծում եմ, որ եթե կինը երեխաներ չունի՝ աշխատանքն օգտակար .....
- Հա՛յր, երբ մենք որևէ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ պետք է անել նման դեպքերում:
- Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս ենք խնդրում, որ հաշիվ .....
Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին:
Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվել, հետևապես .....
Ըստ ՀՀ Կառավարության կայքում զետեղված տեղեկատվության՝ մեր սիրելի և թանկագին հայրենիքում՝ Հայաստանում, գրանցված է շուրջ 65 կրոնական կազմակերպություն: Երբ կարդում ենք այդ կազմակերպությունների անվանացանկը, մեր մտքում առաջանում են հարցեր, օրինակ՝ ո՞րն է ճիշտը այդ կրոնական կազմակերպություններից, ինչո՞ւ դրանց թիվը հասել է 65-ի, որո՞նք են դրանց հիմնադրման գլխավոր պատճառները, որո՞նք են գործնական քայլերը, որոնց միջոցով կարելի է հայ ազգի զավակներին .....
Ցավոք սրտի մարդիկ այժմ նույնիսկ աննշան գործերի համար են աղմկոտ տեխնիկա գործածում: Այդ պատճառով էլ, եթե որևէ մեկն աղմուկի մեջ է հայտնվում, պետք է իր մեջ բարի մտքեր մշակի: Չես կարող մարդկանց ստիպել, որ այս կամ այն աղմկոտ սարքը չմիացնեն: Դրա փոխարեն միանգամից բարի միտքդ աշխատեցրու: Օրինակ՝ լսում ես, թե ինչպես է սրսկիչ գործիքն աշխատում և այն քեզ թռչող ուղղաթիռի աղմուկն է հիշեցնում: Այսպես մտածիր. «Քույրերից մեկը կարող էր ծանր հիվանդանալ .....
Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե, կարևոր է, որ նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաները կարողանան վաստակել իրենց ապրուստի գումարը: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը Կապադովկիայի .....
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով:
- Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի, որպեսզի ինքնուրույն քայլի: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե, այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն չափազանց հոգատարությամբ վնասում .....
Երեխայի դաստիարակությունը սկսվում է հղիությունից: Եթե, իր կրծքի տակ երեխա կրող, մայրը հուզվում է և վշտանում՝ ապա նրա որովայնում գտնվող պտուղը նույնպես անհանգստանում է: Իսկ եթե մայրն աղոթում է և ապրում հոգևոր կյանքով՝ ապա մանուկը նրա որովայնում օրհնվում է: Այդ պատճառով էլ հղի կինը պետք է Հիսուսի աղոթքը և Ավետարան կարդա, եկեղեցական շարականներ երգի, հոգեպես չանհանգստանա: Բայց և նրա հարազատներն էլ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չվշտացնեն նրան: .....
- Հա՛յր, սրբազան Նեկտարիոս Էգինացին, միանձնուհիներին ուղղված նամակներից մեկում, նրանց կոչ է անում չմոռանալ, որ իրենք կին են, և հետևել սուրբ կանանց, այլ ոչ թե սուրբ այրերին*: Ինչո՞ւ է Սրբազանն այդպես ասում: Միգուցե, որովհետև կանայք բավականաչափ դիմացկուն չե՞ն:
- Ովքե՞ր: Կանա՞յք դիմացկուն չեն: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչ տոկունություն նրանք ունեն: Նրանք շա՜տ ուժեղ են: Միգուցե կնոջ մարմինը ավելի թույլ է, քան՝ տղամարդունը, բայց նա ուժեղ սիրտ ունի .....
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային՝ նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ստանալով ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը»: Այսինքն՝ նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծու գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: Արդարությունն ավագին տրվում է հարգանքի .....