Մայիսի 6-ին Երևան-Վարշավա-Մադրիդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Իսպանիայի մայրաքաղաքում: Մայիսի 7-ին գնացքն արդեն մեզ տանում էր Լուգո, որտեղ տեսանք Հռոմեական կայսրության շրջանից կառուցված պարսպը, որը պահպանվում է Յունեսկոյի կողմից:
Տիգրան Քարամյանը, ով Իսպանիայի քաղաքացի է ջերմությամբ ընդունեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Երևանից ժամանած 12 ուխտավորներին: Ուխտագնացությունը նվիրված էր Հայոց .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:
Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, .....
Մայիսի 27-ին Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում երեկոյան ժամերգությունն անցկացվեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Ժամերգության ավարտին Սրբազան Հոր ձեռամբ օծվեց ջրօրհնյաց արծաթե Խաչը և Սբ. Մովսես Տաթևացի հայրապետի սրբանկարը: Ջրօրհնյաց արծաթյա Խաչը եկեղեցուն էր նվիրաբերել Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Բադեյանը:
Օծման արարողությունից հետո Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր .....
Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանում մեկնարկեց «Եկեղեցի եւ պետութիւն Կիլիկեան Հայաստանում (հայեացք ներսից եւ դրսից)» միջազգային գիտաժողովը` նուիրուած Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Գարեգին Ա Յովսէփեանցի ծննդեան 150-ամեակին:
Եռօրեայ գիտաժողովը կազմակերպուել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, .....
Մայիսի 24-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ԱՀԹ երիտասարդաց միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ամփոփիչ միջոցառումը: Հանդիպումը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով: Միջոցառմանը մասնակցում էին թեմի քահանայից դասը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր .....
Մայիսի 22-ին ԱՀԹ առաջնորդարանում գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ հանդիպում հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, նարեկաբուժ Արմեն Ներսիսյանի հետ: Քննարկան թեման նարեկաբուժությունն էր: Հանդիպումը կազմակերպվել էր «Արարատյան քննարկումներ» ծրագրի շրջանակում:
Զրույցը ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը սկսեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին .....
Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ:
Համբարձման տոնը մարգարեների ավետիսով ու առաքյալների տեսությամբ մեզ հայտնում է կատարյալ փրկության մասին և հիշեցնում Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է. «Ուր ես եմ, այնտեղ կլինի և Իմ ծառան» (Հովհաննես 12:26), «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ» (Հովհաննես 14:3):
Մայիսի .....
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մայիսի 17-ին Սբ. Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան կարգ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված:
Աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում մայիս ամսվա երրորդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը: Առաջին անգամ այս օրը նշվել է 32 տարի առաջ Սան Ֆրանցիսկոյում, երբ գրանցված էր ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից մահվան ընդամենը մի քանի հազար .....
«Թանգարաններ. հիշողության վկաներ» այսպիսին էր այս տարվա Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների կարգախոսը:
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղը մայիսի 16-ին իր հիշողությունը վկայում էր նաև երգով, պարով և ասմունքով:
Հայտնի նկարչի՝ Հակոբ Կոջոյանի նկարներով զարդարված դահլիճում հայերին երգ ու նվագ .....
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը դեռևս մեկնարկվել էր 2014թ-ի հոկտեմբերի 5-ին: Ծրագիրը նպատակ ուներ արժևորելու Սբ. Թարգմանիչների գործը և վերացնելու գրաբարի շուրջ ստեղծված կարծրատիպերը: Թեմի կողմից նախաձեռնած «Գրաբարյան օրեր» ծրագրի մտահղացման հեղինակներն էին Առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու ծիսակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Qahana.am .....
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին և մասնակցել Սուրբ Պատարագին՝ խնդրելով այդ օրը հիշատակվող Սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը:
Մինչ Սուրբ Պատարագը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի բերվեց .....
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների մասնակցելու առիթով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 9-ին սուրբ և անմահ Պատարագ մատուցեց Վաշինգտոնի Անարատ հղության մայր տաճարում:
Սրբազան արարողությանը մասնակցեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, Հայ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:
70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին` ուրախությամբ համակելով և լուսավորելով .....
Մայիսի 8–ին Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդներն Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ Հաղթանակի գոհաբանական աղոթք վեր առաքեցին Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում: Հաղթանակի աղոթք առաջին անգամ էր կազմակերպվել, սակայն երիտասարադները վստահ են, որ Հայաստանի ու Արցախի պատմության մեջ .....
«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցելով 2015թ-ի փետրվարի 15-ից առ այսօր ամեն ուրբաթ օր, ժամը 16:00-ին իր երևանյան գրասենյակում հյուրընկալում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով հարազատ կորցրած և նյութական վնաս կրած անձանց` նրանց համար կազմակերպելով սոցիալ-հոգեբանական աջակցությանն ուղղված հանդիպում:
Վեց ամիս տևողությամբ հանդիպումների շարքը .....