
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց, թե ինչպե՞ս է բանսարկուն փորձություններ բերում սրբերի վրա: Եվ ծերը նրան ասաց. «Լսեցի Նիկոն անունով սրբի մասին, որը բնակվում էր Սինա լեռանը: Մի մարդ գնաց փարանացու վրանը և այնտեղ միայնակ գտնելով նրա դստերը՝ խառնակվեց նրա հետ և ասաց. «Եթե մեկը քեզ հարցնի, թե ո՞վ էր, ասա՛, թե անապատական հայր Նիկոնն արեց»: Եվ երբ եկավ աղջկա հայրը և իմացավ կատարվածի մասին, դստերը վերցնելով՝ գնաց ծերի մոտ, բախեց դուռը, .....
Մի գյուղացի կար, որ գեղեցիկ նժույգ ուներ, և հարուստ մարդ էր համարվում իր գյուղում: Նրան նախանձում էին: Բայց երբ նրա ձին գնաց տափաստան ու չվերադարձավ, մարդիկ դադարեցին նախանձել, իսկ ոմանք նույնիսկ խղճացին նրան: Բայց ծերունին չէր տխրում և հանգիստ էր: Նրան հարցնում էին.
- Ինչո՞ւ դեմքիդ թախիծ չկա:
- Իսկ ես չգիտեմ դա լա՞վ է, թե՞ վատ,- պատասխանում էր նա:
Բայց երբ նրա ձին վերադարձավ և իր հետ վայրի ձիերի երամակ բերեց տափաստանից, բոլորը կրկին սկսեցին .....
Պատմում են, որ մի ճգնավոր յոթը տարի անցկացրեց անապատում: Թփերի արմատներն ու ցողունները նրա կերակուրն էին, հավաքված ցողը՝ ըմպելիքը: Մի մարդ, որ լսել էր ճգնավորի խստակեցության մասին, հարցրեց նրան.
- Մի՞թե հնարավոր է այդպես ապրել:
- Եթե արմատներով սնվելիս Աստծո ներկայության մեջ ես գտնվում, ապա դրանք մեղրից էլ քաղցր են դառնում,- պատասխանեց վանականը,- Իսկ եթե Աստծո ներկայությունից դուրս ես, ապա մեղրը արմատներից էլ դառն է թվում:
Կյանքում ամեն .....
Մի անգամ Սկյութիայի երեցը գնաց Ալեքսանդրիա և այնտեղից վերադառնալով` կամեցավ հաստատել եղբայրներին և ասաց նրանց. «Ոմանցից լսում եմ, թե Ալեքսանդրիայում մարդկանց մեծ բազմություն կա. սակայն ես, արդարև, մտնելով այնտեղ՝ ոչ մի մարդկային դեմք չտեսա, բացի եպիսկոպոսապետից»: Իսկ եղբայրները, լսելով այս, տագնապեցին և հարցրին. «Մի՞թե մարդիկ ջրասույզ են եղել, հա՛յր»: Եվ նա պատասխանեց և ասաց. «Ո՛չ, այդպես չէ, պարզապես իմ խորհուրդները չկարողացան .....
«Երկնային գանձերը կարելի է հավաքել՝ երկրայինները բաժանելով» (Հովհան Ոսկեբերան)
Մի մարդ իր կյանքում շատ ոսկե ձուլակտորներ դիզեց: Նա դրանք իր տան նկուղում էր պահում: Մոտ երեսուն տարի այդպես շարունակվեց, որոնց ընթացքում մարդը ոչինչ չծախսեց: Նրան ուղղակի դուր էր գալիս հիանալ իր ոսկով: Բայց մի օր նրա ձուլակտորները գողացան: Մարդը շատ տխրեց: Ծանոթներից մեկն ասաց.
- Բայց դու երեսուն տարի պահեցիր այդ ոսկին և ոչինչ չծախսեցիր, այնպես չէ՞:
- .....
Ադամանդագործը գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Նորից մեղք եմ գործել. առևտրի ժամանակ չկարողացա պահպանել արդարությունը և այժմ տագնապում եմ ու վհատվում, որ մեղանչեցի և Աստծո կամքով չգործեցի:
Վանականը պատասխանում է.
- Ինչ էլ լինի, երբեք մի կորցրու հոգու խաղաղությունը, որովհետև այն օգնում է կանգնել և ապաշխարությամբ Աստծուն մոտենալ: Այն բխում է խոնարհությունից և Աստծու սիրուց: Խաղաղությունը հոգու առագաստն է, որ մղում է առաջ շարժվել և մեղքի .....
Ծերերից մեկն ասաց. «Մենակյացի առաջին ապաշխարությունը դարձն է սնոտի հոգսերից, իսկ ով ծաղր և համարձակություն ցուցաբերի, կկորցնի ճշմարիտ վաստակը: Ծաղրն ու հանդգնությունը աղտեղի տիղմի մեջ են գցում ոչ միայն երիտասարդ մենակյացին, այլև ծեր: Ծաղրն ու հանդգնությունը ներքև են քաշում մենակյացին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Շքեղ հագնված նախարարը գալիս է թագավորի պալատ: Անցնելով պահակախմբի մոտով պարծենում է.
- Բազմաթիվ բարեգործություններ և աշխատանքներ եմ կատարել: Եվ հիմա թագավորը կանչել է պարգևատրելու համար:
Երբ դուրս է գալիս պալատից, պահակախմբի մոտով անցնում է շփոթված և շվարած: Զինվորներից մեկը զարմացած հարցնում է.
- Թագավորը չպարգևատրե՞ց Ձեզ, որ այդքան բարի գործեր եք կատարել:
Նախարարը պատասխանում է.
- Թագավորը նշեց, որ պատասխանատվություն եմ կրում .....
Մի անգամ, երբ հայր Արսենը դեռ Կանոպոսում էր բնակվում, Հռոմից մի մեծահարուստ իշխանի կույս դուստր եկավ տեսնելու հայր Արսենին: Կույսին ընդունեց եպիսկոպոսապետ Թեոփիլոսը, և աղջիկն աղաչեց նրան համոզել ծերին` ընդունելու իրեն: Եվ հայր Թեոփիլոսը գնաց ծերի մոտ, աղաչեց նրան և ասաց. «Մի կույս է եկել, որը Հռոմի սենատորներից մեկի աղջիկն է և կամենում է Ձեզ տեսնել և օրհնվել Ձեր կողմից»: Հայր Արսենը չհամաձայնեց ընդունել նրան: Եվ երբ Թեոփիլոսը աղջկան .....
Մի անգամ երեխաները հավաքվեցին բակում և սկսեցին իրենց մանկական գործերը քննարկել:
- Ես անչափ ուրախ եմ,- ասաց մի աղջնակ,- ինձ նոր ժապավեն են նվիրել, տեսեք, թե ի՜նչ փայլուն է:
Եվ ցույց տվեց իր մազերի մեջ հյուսված ժապավենը:
- Ես էլ ուրախության առիթ ունեմ,- ասաց մեկ այլ աղջնակ,- ինձ համար մի ամբողջ տուփ գունավոր մատիտներ են գնել:
- Պա՜հ, այդ ի՞նչ ուրախություն է,- ասաց մի տղա,- ես ահա՜ կարթ ունեմ, որքան ուզեմ կարող եմ ձուկ որսալ:
- Իսկ ես կապույտ վերնաշապիկ .....
Ծերն ասաց. «Ատի՛ր քո որովայնը և աշխարհիկ կարիքներն ու պատիվը, և հանգիստ կունենաս»: Երկրորդ անգամ ասաց. «Գլխավոր ախտերը չորսն են»: Եղբորը հարցին` որո՞նք են դրանք, ծերը պատասխանեց. «Տրտմությունը` երբ երկարաձգվում է, արծաթասիրությունը, սնափառությունը և պոռնկությունը. առաջնահերթ սրանցի՛ց պետք է պաշտպանվել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Շունը կատաղորեն հաչում էր՝ պատրաստվելով հարձակման: Նրա դիմաց ցանկապատին էր սեղմվել մի փոքրիկ գզգզված կատվի ձագ ու սրտաճմլիկ մլավում էր: Ոչ հեռու երկու տղաներ էին կանգնած և սպասում էին, թե ինչ է լինելու: Մի կին տան պատուհանից դուրս նայեց, ախ քաշեց և շտապեց դուրս: Նա շանը մի կողմ քշեց և բարկացավ տղաների վրա.
- Ինչպե՞ս չեք ամաչում:
- Իսկ ինչո՞ւ պիտի ամաչենք,- զարմացան տղաները,- մենք ոչինչ չէինք անում:
- Հենց դա էլ վատ է,- պատասխանեց կինը:
Երբեմն .....
Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները հավաքվում են ծերունի վանականի շուրջն ու ասում.
- Այդքան ուսանում ենք, բայց այդպես էլ չենք կարողանում հասկանալ շատ հոգևոր հարցեր, թե ինչու է այդպես պատահում կյանքում:
Վանականը նայում է նրանց և պատասխանում.
- Երբ բարձրանում ես մառախլապատ լեռան գագաթը, այդտեղից չես կարողանում տեսնել հեռավոր հորիզոնները: Այդ խիտ մառախուղի մեջ նույնիսկ դժվարությամբ ես կողմնորոշվում: Երբ մարդու միտքը պատված է մեղքերի .....
Հայրերից մեկն ասաց. «Նստել էին մի անգամ ծերերը և օգտակար բաներ էին խոսում, և նրանց մեջ մի տեսանող կար: Մինչ խոսում էին, նա տեսավ հրեշտակների, որ շարժվում էին նրանց վրա. և երբ օտար բաներ էին խոսում, հրեշտակները հեռանում էին, և գալիս էին դևերը` տիղմի մեջ թավալվող խոզերի նման, և նրանց մեջ էին ընկնում, իսկ երբ օգտակար բաներ էին խոսում, դարձյալ գալիս էին հրեշտակները և գովում էին նրանց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ընտանիքը որոշել էր հանգստյան օրը ծովափին անցկացնել: Երեխաները լողում էին ծովում և ավազե ամրոցներ կառուցում ափին: Հանկարծ հեռվում մի փոքրամարմին ծեր կին երևաց: Նրա ճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը կեղտոտ էր ու մաշված: Նա քթի տակ մրմնջալով ինչ-որ բան էր հավաքում ավազի վրայից և իր պայուսակի մեջ դնում: Ծնողները երեխաներին իրենց մոտ կանչեցին և կարգադրեցին ծեր կնոջից հեռու մնալ: Երբ կինը նրանց հավասարվեց՝ ժպիտով ողջունեց նրանց, .....