Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Եկեղեցու համայնքի հերթական աջակցությունը Հայոց բանակին
Հոկտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը և համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հերթական աջակցությունը ցուցաբերեցին Հայոց բանակին: Այս անգամ սահմանին քաջաբար մարտնչող մեր զինվորների համար Արցախ ուղարկվեց 2400 հատ հաստ գուլպա, 2400 հատ բարակ գուլպա, 145 հատ ռետինե ճտքավոր կոշիկ (ՌԴ արտադրության) , 420 հատ անդրավարտիք և կարճաթև շապիկ (աջակցության ընդհանուր արժողությունը կազմել .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի աջակցությունը Հայոց բանակին
Աստծու կողմից արարված աշխարհում աստվածապարգև ազատության չարաշահումներից բազմաթիվ չարիքներ են ծնվում, «քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյանքներ» (Մատթ. 15:19): Այդ չարիքներից է պատերազմը, որ ուղեկցել է մարդկության պատմությանը մեր նախածնողների անկումից ի վեր: Խաղաղության ձգտող և խաղաղություն ավետող քրիստոնյան (Հռոմ. 10:15), շատ հաճախ .....
Անթիվ են ճշմարիտ սիրո արտահայտությունները
Ճշմարիտ սեր ունեցողը մերձավորին համարում է Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մեկը, որը նաև Աստծու տաճար է համարվում: Նա, ով սիրում է իր մերձավորին, դրախտային երանելի վիճակ է ապրում՝ ի տարբերություն նրա, ում սրտից բացակայում է այդ սերը: Ճշմարիտ սեր ունեցողը մշտապես ուրախ է, իսկ եթե մերձավորի կողմից որևէ անախորժության է հանդիպում, ապա մեծահոգաբար և համբերությամբ տանում է այն, քանի որ սերն, ըստ Պողոս առաքյալի, համբերատար է (Ա Կորնթ. .....
Ներկան իմաստավորել հավատքի գործերով
Կենդանի և գործուն սերն իր ճանապարհին կառուցում ու ամրացնում է ամեն ինչ: Սերն, ըստ Սուրբ Գրքի, ամբողջացնող շաղախն է ամեն ինչի (Կող. 3:14), Սուրբ Գրքի արքայական օրենքն է (Հակ. 2:8), Աստծու օրենքի կատարումը (Հռոմ. 13:8) և անկասկած իր մեջ կրում է ներկա և ապագա երանելի կյանքի խոստումը: Մարդկային կյանքն արագահոս գետի նման անցնում է ու գնում, անցյալը հնարավոր չէ վերադարձնել, ապագան անորոշ է, իսկ կյանքի ավարտն էլ հայտնի չէ, ուստի Քրիստոսի հետևորդը ջանում է .....
«Քրիստոնեությունը մարդուն կոչում է սրբության»
Քրիստոնյա լինել, չի նշանակում միայն Աստծուն հավատալ, Նրա պատվիրաններն ու պատգամներն իմանալ, այլ ապրել ու գործել այդ հավատի համաձայն: Գուցե քրիստոնյան բոլոր եկեղեցական տոներին նախանձախնդրորեն մասնակցի, «կարողանա թափանցել բոլոր խորհուրդների խորքը ու հասնել ամբողջական գիտության» (Ա Կորնթ. 13:2), բայց եթե այդ ամենին չմիավորի ճշմարիտ քրիստոնեական կյանքը, ապա զուր է նրա հավատը: Քրիստոսի հետևորդ լինել, նշանակում է Քրիստոսով նոր կյանք .....
Իրական երջանկության և հարստության աղբյուրը
Տերը, բախելով յուրաքանչյուրի սիրտը, առատորեն Իր խոսքն է սերմանում: Ամենատես Աստված սերմանում է ու սպասում ցանկալի պտուղների, թե երբ մարդն իր կամքով ընդառաջ կգնա Իր խոսքին, նրանով կապրի ու կհարստանա: Իսկ կենսատու սերմերն աճում ու պտղաբերում են միայն այն սրտերում, ովքեր Աստծո խոսքին ունկնդիր լինելուց զատ, թույլ են տալիս, որ այն արմատավորվի, աճի, այսինքն՝ կյանքի վերածվի՝ պտղաբերելով մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր: Աստվածահաճո պտուղներով .....
Աստծուն փառաբանելու լավագույն ուղին
Աստծու կողմից արարված յուրաքանչյուր անձ անկրկնելի է և այս աշխարհում որևէ առաքելություն ունի կատարելու: Կյանքի պարգևի դիմաց մարդը նախ և առաջ կոչված է փառաբանելու Աստծուն և փառաբանելու ոչ միայն խոսքով, այլ նաև զոհողությամբ՝ բարի գործերով: Մարդը կոչված է իր հնարավորության չափով իր ծառայությունը բերելու իր մերձավորին: «Մենք՝ հավատի մեջ ուժեղ եղողներս, պետք է համբերությամբ տանենք թույլերի տկարությունները և միայն մեր մասին չմտածենք: Մեզնից .....
Խոսքից առավել ազդեցիկ կյանքի օրինակը
Քրիստոսի հետևորդն իր հավատի մասին առավելաբար վկայում է կյանքով, քան թե խոսքերով, քանի որ օրինակներն առավել ազդեցիկ են, քան խոսքերը: Խոսքերը հուզում են և ոգևորում, իսկ օրինակները՝ համոզում: Տիրոջ պատվիրաններին ընդառաջ գնացող անձն սկսում է իր շուրջը լուսավորել՝ շատ շատերի համար դառնալով առաքինի կյանքի կենդանի օրինակ: Առաքինի կյանքից բխող լույսը շատերին կարող է առաջնորդել դեպի լուսավոր կյանք, ուր հնարավոր է ուրախություն և մխիթարություն .....
Հետևելով Սուրբ Գրքի արքայական օրենքին
«Հայր Աստծո համար անկեղծ և իսկական բարեպաշտությունը կարոտության մեջ եղող որբերին և այրիներին այցելելն ու նրանց օգնելն է և աշխարհի մեջ ապրելով հանդերձ՝ ինքն իրեն անարատ պահելը» (Հակոբ. 1:27): Քրիստոնեական կրոնը ճանաչում է այն հավատը, որի հիմքում մարդասիրությունն է, քանի որ հավատը, որը չի արտահայտվում մարդասիրությամբ, ոչ միայն ապտուղ է և անօգուտ, այլև անմաքուր է Տիրոջ առաջ: Քրիստոնեական կրոնը չի ճանաչում այլ օրենք, քան մարդասիրության .....
«Սիրելը միայն մտքում կամ խոսքով չի սահմանափակվում»
Աստծո՝ որպես իմաստուն Ճարտարապետի, կողմից արարված աշխարհում ոչինչ պառակտված չէ, այլ ամեն ինչի մեջ զարմանալի մի կապ կա: Եթե նայենք այն ամենին, ինչը հնարավոր է դիտել մարմնական աչքերով, երկրին՝ իր բազմազան արարածներով, լուսատուներով զարդարված երկնքին, ապա հնարավոր չէ չնկատել այն սերը և փոխադարձ կապը, որ գոյություն ունի արարչության մեջ: Իսկ արարչագործության պսակին՝ մարդուն, Աստված այնպես է արարել, որ մարդիկ փոխադարձ ծառայություններով .....
Քրիստոնյայի իրական առաքելությունը
Ապագայի անորոշության մեջ կարևոր է, որ յուրաքանչյուր ոք հավատարիմ մնա աստվածատուր իր կոչմանը, սիրո և մարդասիրության ուղին ընտրելով, բարին գործի, սիրտը մաքուր պահի՝ իր հոգսերը վստահելով Երկնավոր Հորը: Յուրաքանչյուր անձ Երկնավոր Հոր հանդեպ սիրո միջոցով իր որդիական մաքուր ու անարատ զգացմունքն է արտահայտում: Այդ սիրո միջոցով աստվածային ընտանիքի անդամները միմյանց հանդեպ իրենց իրական առաքելությունն են վերագտնում: Մեծ ընտանիքի անդամներից .....
«Ուրախությունը բխում է սիրուց»
Յուրաքանչյուր ոք ձգտում է երջանկության, և աստվածապարգև երջանկությունը շնորհված է բոլորին: Այն կարող են վայելել նրանք, ովքեր հետամուտ են Աստծո կամքի իրագործմանը: Շատ հաճախ մարդն իր ուժն ու էներգիան վատնում է այնպիսի բաների վրա, որ այսօր կան, իսկ վաղը կարող է չլինեն, ինչի արդյունքում մարդն սկսում է արագընթաց կյանքն իր մութ կողմերով ընդունել որպես իրական կյանք՝ հեռանալով իրական կյանքի աղբյուրից՝ Աստծուց: Յուրաքանչյուրի մեջ բարին առավել .....
Բարու մեջ հարատևողը ժամանակին կքաղի Սուրբ Հոգու պտուղները
Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող անձը կյանքի է կոչում Սուրբ Հոգու պտուղները, որոնք են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն (Գաղ. 5:22): Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս, աշխարհ եկավ, մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա (Ս. Աթանաս Ալեքսանդրացի) և աստվածային սիրո արտացոլանքը դառնա: Ամեն բարիք, որ ունի մարդ իր սրտում, աստվածային պարգև է, ինչի շնորհիվ կառուցում .....
Նա, ով բարին է գործում, Աստծուց է ծնված
Առաքինի անձը բարի գործերով հաղորդակից է լինում Լույսին: Ինչպես լույսը ոչ մի առնչություն չունի խավարի հետ, այնպես էլ առաքինության ուղին ընտրած անձը, որ իր սրտում կրում է Քրիստոսին՝ ճշմարիտ Լույսին, ջանում է հեռու մնալ մեղքի խավարից, ինչը, կյանքը խամրեցնելով, մարդուն թույլ չի տալիս տեսնել Աստծուն և այն առաքելությունը, որին կոչված է Բարձրյալից: Մեղքի խավարը նպաստում է, որ անգործածելի մնան աստվածատուր պարգևները, այնինչ յուրաքանչյուր անձ .....
Եկեղեցու հերթական աջակցությունն արև երեխաների ընտանիքներին
Աստվածային սիրո միջոցով կյանքի կոչվեց մարդկանց միավորող առաքինությունը՝ եղբայրասիրությունը: Ճշմարիտ կրոնի տարբերակիչ նշանն այն է, որ մարդ-Աստված ներդաշնակ հարաբերությամբ ներդաշնակվում է նաև մարդ-մարդ հարաբերությունը: Ինչպես մագնիսը ոչ միայն դեպի իրեն է ձգում երկաթը, այլև մետաղին հաղորդում է զորություն դեպի իրեն ձգելու մերձակա երկաթե մասնիկները, այնպես էլ սերը, որ առաջնորդում է մարդուն առ Աստված, վերականգնում է կապը մարդկանց միջև: «Կրոնի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․