
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի անգամ հայր Արսենը անցնում էր եղեգնուտի կողքով, երբ եղեգները շարժվեցին քամուց: Իր հետ գնացող եղբայրներին ծերը հարցրեց. «Այս ի՞նչ աղմուկ է»: Եղբայրները պատասխանեցին. «Եղեգներն են շարժվում քամուց»: Հայր Արսենը նրանց ասաց. «Իր խցում լռությամբ նստող մեկը, եթե լսի թեկուզ մեկ թռչունի ձայն, ուրեմն իր սրտում չունի այդ լռությունը, ինչպես դուք, որ լսում եք այդ եղեգնուտի խշշյունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Լողալ չիմացող մարդը խուճապահար թպրտում էր ջրում: Նա ցայտերի մի ամպ բարձրացրեց, և գետի վրա ալիքներ առաջացան, որոնք մարդը վախից վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Նա սկսեց գետի ալիքների դեմ պայքարել:
Խեղդվողը վերջապես գլխի ընկավ, թե ինչպես է պետք ջրի վրա մնալ և կամաց-կամաց լողաց դեպի ափը: Ջրից դուրս գալով՝ շրջվեց ու տեսավ, որ գետը լիովին խաղաղ է, իսկ ինքն ամբողջ ընթացքում կռվում էր այն ալիքների ու ցայտերի դեմ, որ հենց ինքն էր առաջացրել:
Որքան շատ .....
Հայր Դանիելն ասում էր, թե հայր Արսենը մի անգամ հիվանդացավ Սկյութիայում: Նրան ինչոր բան պետք եղավ, բայց քանի որ չէր կարող գնել, մեկ ուրիշից խնդրելով վերցրեց և ասաց. «Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր, որ արժանի արեցիր ինձ բարություն ընդունել հանուն Քո անվան»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի երիտասարդ շտապում է դեպի հեռավոր մի վանք, ճանապարհին հանդիպում է Աստծո հրեշտակին և պարծենում.
- Կարդացի Ավետարանը, ուր գրված է` վերցրու խաչդ և արի իմ հետևից և ամեն ինչ թողեցի և վանք եմ գնում, որպեսզի դառնամ հանրահայտ վանական, թեև փոքր եղբայրս ու մայրս իմ խնամքի կարիքն ունեն:
Հրեշտակը պատասխանում է.
- Աստված յուրաքանչյուրին յուրովի է ծառայության կանչում: Ամենից կարևորը ներքին խաչն է: Կարո՞ղ ես հրաժարվել վատ սովորույթներից, ինչպես օրինակ` .....
Մի ծեր ասաց. «Մարդս միշտ պետք է մի որևէ գործով զբաղված լինի. և երբ բարի գործ է անում, գալիս է նրա մոտ բանսարկուն, սակայն տեղ չգտնելով` թողնումգնում է, իսկ երբ գործերը չար են, ստեպստեպ գալիս է Աստծո Հոգին, սակայն տեղ չգտնելով` հեռանում է: Սակայն եթե մարդը դարձյալ խնդրի Նրան, իսկույն կվերադառնա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մարդ միլիոնների հասնող կարողություն կուտակեց: Նա որոշեց, որ վերջապես մեկ տարի կհանգստանա աշխատանքից ու շքեղության մեջ կվայելի իր հանգիստը: Բայց չէր հասցրել այս որոշումն ընդունել, երբ մահվան հրեշտակը նրա մոտ եկավ: Արհեստավարժ վաճառական լինելով՝ որոշեց ամեն կերպ համոզել գոնե մի քիչ ժամանակ վաճառել իրեն.
- Ինձ երեք օրվա կյանք տուր, և կարող ես ունեցվածքիս մեկ երրորդը վերցնել:
Հրեշտակը չհամաձայնեց:
- Այդ դեպքում երկու… ո՛չ… երեք .....
Ոսկեխույզը, տեսնելով նետաձիգների մրցույթը, որտեղ հաղթողին մեծ գումար են պարգևելու, ոգևորվում է և ինքն էլ է ցանկանում մասնակցել: Երկար ժամանակ փորձում է թիրախին հարվածել, բայց ամեն անգամ ձախողվում է: Հանդիսատեսները սկսում են նրան ծաղրել: Ոսկեխույզը հաջողակ մի նետաձիգի ասում է.
- Աստված այստեղ էլ ինձ չի օգնում. ինչո՞ւ չեմ կարողանում ուղիղ թիրախին հարվածել:
Նետաձիգը պատասխանում է.
- Դու պատկերացնում ես, թե նետաձիգի պես կարող ես լինել, բայց .....
Ոմն կույս իր կյանքի բոլոր օրերն ապրեց իր մոր մոտ, և նրա վարքն այսպիսին էր. ողջ օրը պահեցողություն էր անում և կտավ գործում: Եվ սա արժանի եղավ ընդունելու Աստծո շնորհները: Նեղոս գետի մոտ երկու գյուղեր կային, և ուզում էին պատերազմել միմյանց հետ ջրաբաշխության համար, և շատերն էին մեռնում այս ջրաբաշխության պատճառով: Մի գյուղն ավելի հզոր էր, քան մյուսը, և կամեցան երկու գյուղերը իրար դեմ դուրս գալ` սրանք այս կողմից, նրանք` այն՝ կոտորելու միմյանց: .....
Մի վանական իր հոգևոր հոր մոտ եկավ ու ասաց.
- Հա՛յր, այլևս Աստծո խոսքը չեմ կարդալու:
- Ինչո՞ւ,- հարցրեց ծերը:
- Որովհետև գրվածը չեմ հասկանում,- պատասխանեց վանականը:
- Որդյա՛կ,- ասաց ծերը,- երբ ոչխարները կանաչախիտ արոտավայր են գտնում, ագահորեն կուլ են տալիս խոտը, առանց այն ծամելու, ձգտելով հնարավորինս շատ վերցնել, իսկ հետո, երբ արդեն հագենում են, որոճում են: Այդպես էլ դու՝ քանի դեռ ժամանակ ու հնարավորություն ունես, առանց ծուլանալու, որքան կարող .....
Աշակերտն ասում է վանահորը.
- Ջանում են փոխվել և ձգտել Աստծուն մոտենալ, բայց որոշ ժամանակ անց նորից ընկնում եմ միևնույն մեղքի և բազմաթիվ մեղքերի մեջ:
Վանահայրը պատասխանում է.
- Մի վայրի ծիրանենի դառնահամ պտուղ է տալիս, սակայն շատ է կամենում քաղցրահամ և ախորժելի պտուղներ տալ, բայց ինչքան ջանում է, աճում, փարթամ ծառ է դառնում, նրա պտուղները շարունակում են դառնահամ լինել: Գալիս է այգեգործը, կտրում ծառի ճյուղերը և պատվաստ կատարում: Եվ այդժամ .....
Միմյանց դրացի երկու եղբայրներ կային, և նրանցից մեկը թաքցնում էր թե փողը, թե հացը և գցում էր իր դրացու ամանի մեջ: Սա չգիտեր և զարմանում էր, թե որտեղից է իրենն այդքան ավելանում: Մի օր հանկարծակի տեսավ նրան այդպես անելիս և սկսեց վիճել նրա հետ և ասել. «Քո մարմնավորի համար գողացար իմ հոգևորը»: Եվ նրանից պահանջեց խոստանալ, որ այլևս այդ բանը չի անի, և այդպես ներեց նրան:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Ճամփորդների կերպարանք առած երկու հրեշտակ գիշերելու համար մի հարուստ ընտանիքի հարկի տակ կանգ առան: Ընտանիքը հյուրասեր չէր և չցանկացավ հյուրերին հյուրասենյակում թողնել: Նրանց առաջարկեցին ցուրտ նկուղում գիշերել: Երբ նրանք անկողիններն էին բացում, ավագ հրեշտակը պատի մեջ մի անցք տեսավ ու փակեց այն: Կրտսերն այդ տեսնելով՝ հարցրեց, թե ինչու է անում: Ավագը պատասխանեց.
- Իրերն այնպիսին չեն, ինչպիսին թվում են:
Հաջորդ գիշեր նրանք կանգ առան մի շատ .....
Եգիպտոսում ոմն իշխանի մասին ասում էին, թե աշխատեցնում էր եղբայրներին և նրանց հնձի վարձը չէր տալիս, և բոլորը փախչում էին նրանից: Ոմն մեծ ծեր լսեց այդ մասին, վերցրեց իր աշակերտին և գնալով նրա մոտ՝ ասաց. «Ուզո՞ւմ ես՝ հնձենք քեզ համար»: Իսկ նա ուրախացած ասաց` այո՛: Եվ նրանց ուղարկեց դաշտ, որ հնձեն, բայց կերակուր չէր տալիս նրանց, այլ իրենց կերակուրը նրանք ուրիշներից էին փոխ վերցնում: Եվ երբ ավարտեցին հունձը, ծերը նրան ասաց. «Տո՛ւր մեզ վարձը»: .....
Ջրկիրը մի ծեր ավանակ ուներ: Ավանակը երջանիկ կյանքի մասին էր երազում, բայց ջրկիրը ստիպում էր նրան շատ աշխատել և ոչ թե վարսակով էր կերակրում, այլ ծղոտով և այն էլ շատ քիչ քանակությամբ:
- Լսի՛ր, ջրկի՛ր, խղճում եմ կենդանուդ,- մի անգամ ավանակին նայելով ասաց պալատական ձիապանը,- նայիր, թե ինչ նիհար է և ինչպես է կքել բեռի ծանրության տակ, իսկ նա քո միակ կերակրողն է:
- Դու գիտես, թե ես ինչ եկամուտներ ունեմ,- պատասխանեց ջրկիրը,- իմ աշխատածով ո՛չ վարսակ կարող .....
Աբբա Թեոդորոսի մասին ասում էին, թե սարկավագ ձեռնադրվեց Սկյութիայում և չէր կամենում ծառայել իր կոչման մեջ, դրա համար էլ բազում տեղեր էր փախուստ տալիս: Իսկ ծերերը նրան ասացին. «Մի՛ թող քո սարկավագությունը»: Եվ նա ասաց. «Կալանե՛ք ինձ՝ որպես հրաժարվածի, մինչև աղաչեմ Աստծուն, տեսնեմ՝ կընդունի՞ ինձ կանգնելու պատարագին՝ իմ տեղում»: Եվ աղաչելով Աստծուն` ասաց. «Եթե Դու կամենում ես, որ կանգնեմ իմ տեղում և մնամ իմ կոչման մեջ, ցո՛ւյց .....