
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հայր Պաիսիոսը կրկնում էր.
- Աստված հոգ է տանում մեր մասին: Նա գիտի, թե ինչի կարիք ունենք, ինչ ենք ցանկանում: Եվ եթե դա օգտակար է մեզ համար՝ տալիս է:
Երբ մենք հույսներս Աստծո վրա ենք դնում և մեզ Նրան վստահում, Նա հետևում է մեզ և հոգ տանում մեր մասին, և յուրաքանչյուրին տալիս այնքան, որքան անհրաժեշտ է:
Եկեք անտարբերությամբ չվերաբերվենք դրան, այլ ասենք. «Փա՜ռք քեզ, Տե՛ր»: Ամեն ինչի համար փառք տանք Աստծուն:
Եվ ծերը մի այսպիսի պատմություն .....
Մի ծեր պատմում էր, թե երեք մտերիմ ճգնասերներ կային: Երեքն էլ մենակյացներ էին, սակայն իրարից տարբեր խորհուրդներ ունեին. նրանցից մեկը կամեցավ ընտրել ճանապարհորդությունը, և որտեղ վեճ ու կռիվ էր լինում, խաղաղություն էր հաստատում` ըստ Տիրոջ խոսքի, թե` «Երանի խաղարարներին» (Մատթ. Ե 9): Երկրորդը նախընտրեց հիվանդախնամ դառնալ, իսկ երրորդը գնաց անապատ, որպեսզի այնտեղ հանգիստ գտնի: Այս բաժանումից հետո առաջինը՝ չափազանց հոգնատանջ՝ մարդկանց .....
Երազումս Աստծուն հարցրեցի.
- Տե՛ր Աստված, Քեզ ամենից շատ ի՞նչն է զարմացնում մարդկանց մեջ:
Նա պատասխանեց.
- Նրանք մանուկ հասակում ցանկանում են շուտ մեծանալ, իսկ հետո ամենից շատ ուզում են կրկին մանուկ դառնալ: Գումար վաստակելու հետևից ընկնելով՝ կորցնում են իրենց առողջությունը, իսկ հետո ծախսում այդ գումարները առողջությունը վերականգնելու համար: Ապագայի մասին տագնապելով՝ մոռանում են ներկան, այնպես որ ո՛չ ներկա ունեն, ո՛չ՝ ապագա: Նրանք այնպես .....
Հայր Նեսթերոնը դարձյալ ասաց. «Տառապանք և նեղություններ. սրանք են այն միջոցները, որ բարձրացնում են մենակյացի հոգևոր աստիճանը, քանզի գրված է, թե երեք այրեր կան` Հոբը, Դանիելը, Նոյը: Հոբը պատկերն է վշտերի, Դանիելը` իրավունքի, Նոյը՝ անընչության: Եթե այս երեք վիճակները լինեն մարդու մոտ, ապա և Աստված կբնակվի նրա մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Գայլը քրիստոնյա դարձավ: Քայլում է ու բոլորին ասում.
- Ներեցե՜ք, օրհնեցե՜ք:
Անցնում է նապաստակի կողքով ու ասում.
- Բարև, նապաստա՛կ:
- Բարև, գա՛յլ:
- Ների՛ր ինձ, նապաստա՛կ, ես իրավացի չէի:
- Աստված ների, գա՛յլ:
Շարունակում է ճամփան, իսկ նրան ընդառաջ սագն է դուրս գալիս: Ասում է.
- Ների՛ր ինձ, սա՛գ, եթե երբևէ սխալ եմ վարվել, ազգականներիդ նեղացրել եմ և այլն:
Սագը պատասխանում է.
- Ֆըշշշ:
Գայլն ասում է.
- Մի՛ բարկացիր, սա՛գ, ների՛ր ինձ, հիմա .....
Երկու հայրեր աղաչեցին Աստծուն, որ ցույց տա իրենց, թե ո՛ր չափին են հասել առաքինության մեջ: Եվ ձայն եկավ երկնքից և ասաց նրանց. «Եգիպտոսի այսինչ գյուղում Քրիստոսատուր անունով մի աշխարհական կա, կնոջ անունն էլ` Մարիամ` ձեզանից լավն են»: Լսելով այս` զարմացան հայրերը և վեր կենալով գնացին այն գյուղը և հարցնելով գտան նրանց տունը: Երբ հարցրին կնոջը, թե ուր է նրա ամուսինը, կինն ասաց. «Հովիվ է և ոչխարներ է արածեցնում»: Եվ նրանց տուն հրավիրեց, .....
Բժիշկը մոտենում է մահճակալին պառկած մի պատանու և հարցնում.
-Ինչո՞ւ ես այս ցուրտ ձմեռվա եղանակին շարունակ սառը ջուր պահանջում ու ասում, որ դրանում վատ բան չկա: Քեզ հիմա անհրաժեշտ է թեյ խմել, որպեսզի կազդուրվես: Ի՞նչ ես արել, որ այդքան բարձր ջերմություն ունես, հիվանդացել ես:
Պատանին պատասխանում է.
-Սառը ջուրն ինձ հիվանդացրեց, այդ սառը ջուրը…, բայց ես այն շատ եմ սիրում և խմում, սակայն դա ինձ սպանում է…
Բժիշկը ժպտում է և խրատում.
-Քեզ .....
Մի գյուղում մի աղջիկ էր բնակվում: Ամուսնանալուց հետո տեղափոխվեց ամուսնու տուն, սակայն ոչ մի կերպ լեզու չէր գտնում սկեսրոջ հետ: Վերջինս մշտապես խրատներ էր տալիս նրան և նախատում ամեն ինչում:
Մի անգամ, վաղ առավոտյան, երիտասարդ կինը անտառի եզրին ապրող հեքիմի մոտ գնաց:
- Ի՞նչն է քեզ ինձ մոտ բերել, գեղեցկուհի՛: Ուզում ես որևէ տղամարդու հմայե՞լ:
- Ինձ ոչ ոք պետք չէ, ես իմ ամուսնուն սիրում եմ, բայց նրա մոր հետ ապրելն ուժերիցս վեր է:
- Իսկ ինձանից .....
Սկյութիայի ծերերից մեկը գնաց Տերենութ, որտեղ նրա վանքերն էին, և ճգնավորական տքնություններից հանգստացնելու համար մի փոքր գինի բերեցին նրան: Այդ ժամանակ ոմանք, լսած լինելով նրա մասին, մի դիվահարի բերեցին նրա մոտ, իսկ դևն սկսեց անարգել ծերին և ասաց. «Այս հարբեցողի մո՞տ եք ինձ բերել»: Ծերը չէր կամենում հանել նրան, բայց լուտանքների պատճառով ասաց նրան. «Հավատում եմ Քրիստոսին, որ նախքան այս բաժակն ըմպելս, դուրս կելնես դրանից»: Եվ .....
Մի ծեր վանական, մտքերով խորասուզված, գնում էր անապատով և հանկարծ մի խորը փոսի մեջ ընկավ: Վանականները, նրան գտնելով, որոշեցին, որ մահացել է և գերեզմանոցի մատուռը տարան: Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ ծերը գիտակցության եկավ:
- Իսկ մենք կարծեցինք, թե մահացել ես, եղբա՛յր,- բացականչեցին նրանք:
- Իսկ ես, ընդհակառակը, գիտեի, որ ողջ եմ,- հանգիստ պատասխանեց ծերը:
- Որտեղի՞ց գիտեիր, որ չես մահացել, եթե կյանքի նշաններ ցույց չէիր տալիս:
- Սոված էի .....
Ոմանք պատմեցին, թե հայր Պիմենն ու նրա եղբայրները առագաստապարաններ էին գործում և չէին կարողանում վաճառել. և նեղվում էին, որովհետև փող չէին գտնում կտավ գնելու համար, իսկ նրանց մտերիմ մեկը ոմն հավատացյալ վաճառականի պատմեց իրավիճակը: Հայր Պիմենը ոչ մեկից ոչինչ չէր կամենում վերցնել` խաղաղությունը պահելու համար: Իսկ վաճառականը, կամենալով օժանդակել ծերերի գործին, պատճառաբանեց, թե իրեն պետք են առագաստապարանները և ուղտերը բերելով` .....
Շամորդինոյի մենաստանի միանձնուհիներից մեկը ակամա զանցանքի համար խիստ հանդիմանության արժանացավ մայրապետի կողմից: Միանձնուհին փորձեց իր զանցանքի պատճառը բացատրել, սակայն զայրացած մայրապետը, չցանկանալով ոչինչ լսել, բոլորի ներկայությամբ սպառնաց երկրպագության կարգ նշանակել նրան՝ որպես ապաշխարություն: Որքան էլ, որ ցավալի և վիրավորական էր քրոջ համար, նա ճնշեց իր ինքնասիրությունը, լռեց և խոնարհաբար ներողություն խնդրեց մայրապետից:
Իր խուցը .....
Խլուրդը դուրս է գալիս երփներանգ ծաղիկներով լի դաշտավայր, Աստծո հրեշտակին նկատում այնտեղ ու ասում.
- Արարչին շարունակ խնդրում եմ, որ իմ գետնափոր կացարանում այսպիսի անուշաբույր ծաղիկներ աճեն, բայց ինչքան դրանք տնկում եմ, թառամում ու չորանում են: Ինչո՞ւ Աստված ինձ չի օգնում:
Հրեշտակը պատասխանում է.
- Դու կամենում ես Աստծուց ինչ-որ բան խնդրել, սակայն շարունակել միևնույն կենցաղով ապրե՞լ... Ինչպե՞ս կարող ես ծաղիկներն այդ խավարի մեջ աճեցնել: .....
Լսեցի, որ մեկը պատմում էր հայր Մոտիի մասին, որի աշակերտն էր Իսահակը, և սրանք երկուսն էլ ընտիր հայրեր եղան: Հայր Մոտին Հերակլայում սկսեց իր առաջին վանքը կառուցել, սակայն այնտեղ դժվարին կացության մեջ ընկնելով` այլ տեղ գնաց և դարձյալ սկսեց կառուցել: Սակայն այնտեղ նույնպես բանսարկուի ազդմամբ մի թշնամի գտնվեց, որ նեղում էր նրան: Ծերը վեր կացավ գնաց իր գյուղը, իր համար վանք շինեց և այնտեղ փակվեց: Շատ Ժամանակ անց հավաքվեցին այնտեղի ծերերը, .....
Եղբայրներն աբբա Անտոնի մոտ եկան ու հարցրեցին.
- Ասա՛ մեզ, ինչպե՞ս փրկվել:
Ծերը պատասխանեց.
- Լսե՞լ եք, թե Սուրբ Գիրքն ինչ է ասում: Դա բավարար է ձեզ համար:
Իսկ նրանք ասացին.
- Մենք քեզանից ենք ուզում լսել, Հա՛յր:
Ծերն ասաց.
- Ավետարանն ասում է. «Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրու նրան»:
Նրանք պատասխանեցին.
- Չենք կարող անել այդ:
- Եթե չեք կարող մյուսն էլ դարձնել, ապա գոնե մի ապտակը հանդուրժեք:
- Այդ էլ չենք կարող,- .....