
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ուշ երեկոյան մի օտարական թակում է այգեգործի տան դուռը, ով այդ օրն իր այգում գանձեր էր գտել: Օտարականն ասում է.
- Եղբա՛յր, հեռավոր երկրից եմ գալիս և գիշերելու վայր եմ փնտրում, գիտեմ նաև, որ այդ երկրից այս գիշեր գողեր են ժամանելու: Ամուր փակիր տանդ պատուհանները և դռները, որպեսզի նրանք չկարողանան թափանցել ներս և չհափշտակեն ունեցվածքդ:
Տանտերն իր խորին շնորհակալությունն է հայտնում, այնուհետև օտարականին, որպես հարազատ մարդու, հրավիրում իր .....
Ասաց դարձյալ. «Հենց որ կրոնավորը գործի պակասություն ունենա, այնտեղ կբնակվեն և կավելանան դևերը, որովհետև բնության բազմամյա սովորությունը զորություն կառնի, հատկապես` ծույլերի վրա: Այն կերակուրները, որոնք ախորժում ես, մի՛ կեր, մանավանդ եթե առողջ ես մարմնով, այլ` կարևորը միայն: Եվ ամեն տեսակ շքեղազարդ զգեստներ մի՛ հագիր, իսկ երբ մերկ լինես, Աստծո` քեզ տվածով գոհանալով՝ հանդերձավորվիր և կերակրվիր, և ամեն գործի մեջ և ամենայն ժամ գոհացի՛ր .....
Աշխատանքը հիվանդացավ, թե շատ հոգնեց, թե ինչ-որ բան վնասեց աշխատելիս, մի խոսքով, բժիշկները կարգադրեցին անկողնում պառկել: Պառկեց, պառկեց և այլևս չդիմացավ.
- Ամենածանր աշխատանքը պառկել և ոչինչ չանելն է:
Եվ այդ օրվանից, որքան էլ, որ հոգնած ու հիվանդ լինի, փորձում է անգործ չպառկել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ըստ ավանդության, երբ սուրբ Օգոստինոսը, Սուրբ Երրորդության խորհրդի մասին մտորելով, զբոսնում էր ծովափին՝ մի տղայի տեսավ, ով փոս էր փորել ավազի մեջ և ծովախեցիով ծովից ջուրը վերցնելով՝ լցնում էր դրա մեջ: Երանելի Օգոստինոսը հարցրեց, թե ինչու է այդպես անում: Տղան պատասխանեց.
- Ուզում եմ ողջ ծովն այս փոսի մեջ դատարկել:
Օգոստինոսը քմծիծաղելով ասաց, որ դա անհնար է:
- Իսկ դու ինչպե՞ս ես փորձում Տիրոջ անսպառելի խորհուրդը քո խելքով սպառել,- ասաց տղան .....
Խխունջը հարցնում է մրջյունին.
- Ինչո՞ւ ես այդքան մեծ բեռով համառորեն փորձում բարձրանալ այդ բլուրը, երբ արդեն երեք օր չարչարվում ես, բայց նույն տեղում ես գտնվում:
Մրջյունը պատասխանում է.
- Ո՛վ խխունջ, երեք օր ինքդ ես նույն վայրում մնացել, իսկ ես արդեն երրորդ բեռն եմ այդ բլուրի վրայով անցկացնում: Երբ որևէ դժվարություն է պատահում, քեզ պես պատյանի մեջ չեմ մտնում ու մնում միևնույն տեղում, այլ մշտապես շարժման մեջ եմ գտնվում:
Կարևորը մշտապես .....
Մի երիտասարդ կին որոշեց աբորտ անել: Իսկ նրա մայրը հավատացյալ ու աստվածավախ կին էր և նրա ճանապարհը փակելով՝ ասաց.
- Այս ի՞նչ ես ուզում անել, բավական չէ, որ մարդ ես սպանելու, դեռ առանց մկրտության էլ հավերժությո՞ւն ես ուղարկելու:
- Իսկ ի՞նչ անեմ,- փորձեց արդարանալ երիտասարդ կինը,- առանց այդ էլ երեխաներս ուտելու բան չունեն, հիմա մեկին և՞ս լույս աշխարհ բերեմ:
- Ահա, թե ինչ կանենք,- առաջարկեց մայրը,- դու միայն լույս աշխարհ բեր նրան: Մենք նրան իսկույն .....
Մի բարեպաշտ թագավոր իր պալատականներից մի քանիսի ուղեկցությամբ գնում էր իր կառքով: Ճանապարհին երկու հյուծված, ցնցոտիավոր մարդու հանդիպեցին, որ ուժասպառ էին եղել խիստ պահքերից: Նրանց տեսնելով՝ արքան ցած իջավ կառքից, խոնարհվեց նրանց առջև, այնուհետև գրկախառնվեց սիրով: Պալատականները վրդովմունքով ընդունեցին արքայի տարօրինակ արարքը և նրա եղբորը համոզեցին թագավորին ասել, որպեսզի այլևս նման քամահրանքով չվերաբերվի իր արքայական մեծությանը:
Հաջորդ .....
Մի անգամ երկու վանական զրուցում էին:
- Եղբա՛յր, ես երբեք ոչ ոքի մասին վատ խոսք չեմ ասել,- ասաց նրանցից մեկը:
- Դա անկասկած նրանից է, որ դու միայն քո մասին ես խոսում, եղբա՛յր,- պատասխանեց մյուսը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մեքենայի անիվները տեղապտույտ էին տալիս:
- Այս ինչպե՞ս ես վարել, որ փոսն ես ընկել,- հանդիմանությամբ գլուխն օրորեց անցորդն ու հեռացավ:
- Կուզենայի քեզ օգնել, բայց ժամանակ չունեմ, շտապում եմ,- ասաց երկրորդն ու նույնպես հեռացավ:
Իսկ երրորդը ոչինչ չասաց: Լարեց ուժերը, հրեց մեքենան ու օգնեց դուրս գալ փոսից:
- Նստի՛ր, կտանեմ,- երախտագիտությամբ առաջարկեց վարորդը:
Եվ նրանք առաջ ընթացան՝ իրենց ետևում թողնելով թե՛ առաջին անցորդին, և թե՛ երկրորդին, .....
Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Աստծո առաջ անո՞ւնն է մեծ` մյուսների շինության համար, թե՞ ծածուկ գործերը»: Եվ ծերը նրան ասաց. «Ես մի եղբոր գիտեմ, որը միշտ խնդրում էր Տիրոջը՝ ցույց տալ մի արժանավոր հոգի, երբ այն դուրս է գալիս մարմնից և նրա դուրս գալու կերպը: Լսեց նրա խնդրանքը Տերը և ուղարկեց իր շնորհը՝ ցույց տալու հետևյալը. տարավ նրան մի քաղաքի մոտ, իսկ քաղաքի եզրին մի վանք կար, իսկ վանքում` մի անվանի ծեր, որին մահվան ցավն էր տիրել: .....
Մի վանական վերադարձավ իր խուցն ու տեսավ, որ այն տակնուվրա է արված: Նա արդեն պատրաստ էր անիծելու այդ չարիքը գործողին, բայց հանկարծ լեզուն կծեց: Հիշեց ծերի խոսքերը, որ ասում էր. «Անիծիր մարդուն և երկու գերեզման կլինի»:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Մի վարպետ իրենց քաղաքում չափազանց բարձր աշտարակ է կանգնեցնում, որպեսզի ամեն կողմից բոլորը տեսնեն, իսկ ինքը բարձրանում է դրա ամենավերին հարկը և ինքնագոհ սպասում թագավորի ժամանելուն, որ նրան դիմավորի և իր կատարած գործի համար պարգև ստանա: Երբ թագավորը պալատականների հետ մոտենում է, աշտարակն այնքան բարձր է լինում, որ այս մարդն աստիճաններով ինչքան իջնում է, ճանապարհն անվերջ է թվում: Իսկ հասնելուն պես ոչ ոքի չի գտնում, որովհետև թագավորն իր պալատականների .....
Արևածագին լեռնագնացը բարձրանում է բարձրաբերձ լեռան լանջով դեպի վեր: Ինչքան բարձրանում է, նկատում է, որ ժամանակն արագ անցնում է, սակայն դեռևս երկար ճանապարհ ունի մինչ լեռան գագաթը: Ուստի, հոգով տագնապում է, և քայլերն արագացնում, որպեսզի նախքան երեկո հասնի այդ բարձունքին: Եվ երբ ժամեր անց հոգնած ու սպառված նստում է մի քարի վրա, այդժամ տեսնում է, որ մի անծանոթ մարդ լեռան լանջով ցած է իջնում, մոտենում և հարցնում.
- Դեպի ո՞ւր ես բարձրանում:
Լեռնագնացը .....
Մի չարակամ մարդ մի օր ծերի մոտ գնաց՝ իր հիմար հարցերով նրան համբերությունից հանելու:
- Մի՞թե քո պես խելացի մարդը կարծում է, թե հնարավոր է, որ Հովնանը երեք օր կետի որովայնում անցկացնելուց հետո ողջ մնար:
- Չգիտեմ,- պատասխանեց ծերը,- բայց ես նրան կհարցնեմ, երբ հանդիպեմ դրախտում:
- Իսկ եթե նա դժոխքո՞ւմ է:
- Այդ ժամանակ ինքդ կհարցնես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Ժամանակին Լիբանանի հիասքանչ պուրակներում երեք մայրի կային: Մայրիները դանդաղ են աճում, և այդ երեք ծառերը դարեր անցկացրեցին կյանքի ու մահվան, մարդկության ու բնության մասին մտորումներով:
Նրանք տեսան, թե Սողոմոն թագավորի պատվիրակներն ինչպես Լիբանան եկան և այնուհետև ասորիների հետ ճակատամարտերում այդ հողն արյամբ ներկվեց: Տեսան Եղիա մարգարեին ու նրա թշնամի Հեզաբել թագուհուն: Իրենց կողքով անցնող բազմաթիվ քարավանների շարքեր տեսան:
Եվ մի .....