Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անդունդը
Մարդկային բազմությունն անցնում էր ճանապարհով: Յուրաքանչյուրն իր խաչն էր տանում ուսին դրած: Նրանցից մեկին թվաց, թե իր խաչը շատ ծանր է: Խորամանկ լինելով՝ ետ ընկավ բոլորից, մտավ թփերի ետևն ու իր խաչի մի մասը սղոցեց: Իր արարքից շատ գոհ, հասավ մյուսներին ու առաջ անցավ նրանցից: Հանկարծ ճանապարհին մի անդունդ հայտնվեց: Բոլորն իրենց խաչերը դրեցին ու անցան դրա վրայով, իսկ խորամանկ մարդը մնաց այդ կողմում, քանի որ իր խաչը կարճ էր:   Ռուսերենից .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի երիտասարդ կրոնավոր ճգնեց քսան տարի` շաբաթական մի բուռ թրջած ոսպ ուտելով և հպարտացավ իր սրտում` իրեն մեծ մեկը կարծելով, և ուզում էր նշաններ գործել: Եվ գթաց նրան Տերը և նրա սիրտը գցեց Պողոսի խոսքը, որ ասում է. «Մենք մեր անձերից որևէ բանի կարող չենք, այլ Աստծուց է մեր կարողությունը (Բ Կորնթ. Գ 5)»: Ինքն իր մեջ ասաց. «Եթե մեծն Պողոսն անգամ չէր համարձակ­վում որևէ բան խորհել իր անձից, որքա՜ն ես կարիք ունեմ սովորե­լու ուրիշներից: Գնամ այն .....
Մահվանը պատրաստ լինելու մասին
Բավականին կարողությունների տեր երկու աշխատասեր եղբայրներ կային, որ իրենց զավակներներին էլ էին շատ աշխատասեր մեծացրել: Մի անգամ եղբայրներից մեկն իր մոտ կանչեց իր եղբոր զավակներին ու ասաց. - Ձեր հայրը մի այնպիսի օր գիտի, որ այդ օրն աշխատելով կարելի է այնքան հարստանալ, որ այլևս ապրուստի կարիք չես զգա: Ես իմ սեփական փորձով գիտեմ, բայց մոռացել եմ, թե որ օրն էր, ուստի ձեր հոր մոտ գնացեք ու նրանից հարցրեք: Երեխաներն ուրախությամբ իրենց հոր մոտ .....
Կեսգիշերային թզուկը
Միջնադարյան քաղաքներից մեկում մի լապտերավառ էր ապրում: Տարեց ու անհրապույր արտաքինով մարդ էր, հեզ ու լուռ: Ամեն երեկո անցնում էր քաղաքի փողոցներով ու լուսավորում դրանք: Կարճահասակ ծերունին, իր մաշված կոշիկի ներբանին չըխկացնելով, վառում էր լուցկին ու նույնիսկ ամենամութ նրբանցքը լուսավոր էր դառնում: Հարևանները համարյա ոչինչ չգիտեին նրա մասին: Նա անմարդամոտ ու նույնիսկ տարօրինակ էր թվում նրանց: Քաղաքի բնակիչները նրան անբան էին համարում. .....
Սովորություն դարձած բարձրություն
Երկրաբանն արշավի մեկնեց դեպի մի բարձր լեռնաշղթա: Սկզբնական շրջանում նա դժվարանում էր նույնիսկ շնչել ու աշխատել, նաև անքնությամբ էր տառապում: Գործընկերները հանգստացնում էին նրան. - Դեռ կսովորես բարձրությանն ու այն ժամանակ հեշտ կլինի: Որոշ ժամանակ անց իսկապես սովորեց բարձ լեռնային գոտուն: Հաջողությամբ աշխատում էր և նույնիսկ փոքրիկ ճամփորդություններ էր կատարում: Երբ կարճ ժամանակով քաղաք վերադարձավ, նրան հարցրեցին. - Դե ինչ, երիտասա՛րդ, .....
Փուչ թագավորությունը
Աշխարհում մի թագավորություն կար, որտեղ բազմաթիվ հարուստ ու պարապ մարդիկ էին ապրում: Նրանք զվարճանալուց բացի ուրիշ ոչինչ չէին անում, միայն ուտում էին, խմում ու պարում, և որպեսզի սերունդները հիշեին իրենց՝ մի հուշարձան կառուցեցին, որի վրա գրված էր. «Երգիր ու պարիր, երգիր ու պարիր, իսկ դու էլ՝ մահ, կողքով անցիր»: Բայց ժամանակի ընթացքում այս թագավորության հարստությունն սպառվեց, ուժերը պակասեցին և հեռավոր երկրներից եկած ցեղերը գրավեցին .....
Օգնություն ապաշխարության մեջ
Վանական եղբայրներից մեկը մեծ մեղքի մեջ ընկավ: Եկավ աբբա Ամոնի մոտ ու ասաց. - Այսպիսի մեղք եմ գործել և ուժ չունեմ ապաշխարության համար: Կթողնեմ վանականությունն ու աշխարհ կվերադառնամ: Այնժամ ծերը եղբորը համոզեց, որ մնա՝ խոստանալով նրա ապաշխարության գործն իր վրա վերցնել Աստծո առջև: Եղբոր մեղքն իր վրա վերցնելով՝ սկսեց ապաշխարել: Սակայն միայն մեկ օր մնաց ապաշխարության մեջ, քանզի Աստծուց հայտնի դարձավ, որ հանուն այդ ծեր վանականի սիրո, եղբոր .....
Տոնական ճաշկերույթ
Մի անգամ, եկեղեցական տոներից մեկի ժամանակ, վանական եղբայրները հավաքվեցին միասնական ճաշի համար: Վանականներից մեկը սպասրկող եղբորն ասաց. - Եփված կերակուր չեմ ուտի, այլ միայն հաց և աղ: Սպասարկող եղբայրը մեկ ուրիշ եղբոր կանչեց ու բոլորի ներկայությամբ ասաց. - Այս եղբայրը հրաժարվում է եփված կերակուր ուտել: Մի փոքր աղ բեր նրա համար: Այդժամ ծեր վանականներից մեկը ոտքի ելավ ու աղ խնդրած եղբորն ասաց. - Լավ կլիներ հացդ քո խցում միայնակ ուտեիր .....
Արթնություն
Աստծո հրեշտակը մի ծաղկեգործի փուշ է նվիրում: Սա ուրախությամբ կանաչ փուշը վերցնում է ձեռքի ափերի մեջ, բայց այն ծակծկում է նրա մատները, և դժգոհում է, թե հրեշտակն ինչու է իրեն փուշ նվիրել, երբ ինքը դրախտի պարտեզի ծաղիկներից է խնդրել ու մի կողմ է նետում փուշը: Հրեշտակն ասում է. - Երբ այս փուշը մատներդ ծակծկում է, հոգիդ այդ ցավից արթնանում է ու երբեմն էլ` դրախտի ծաղիկների պես ծաղկում, որովհետև մարմնավոր այս թմբիրը քեզ թույլ չի տալիս տեսնել ո´չ .....
Արիության և համբերության մասին
Գնաց ոմն դիվահար Սկիտե և երկար ժամանակ չէր բժշկվում: Հետո նրան գթաց մի ծեր և խաչակնքելով՝ հալածեց դևին նրանից: Բարկանալով դրա վրա` դևն ասաց ծերին. «Քանի որ դու հանեցիր ինձ իմ բնակարանից, ես կգամ քեզ վրա»: Ծերն ասաց. «Եթե գաս, ես դրանից չեմ նեղվի. ե՛կ ինձ վրա»: Եվ եկավ նրա վրա, տասներկու տարի ապրեց ծերը վշտերի մեջ, իսկ դևը նեղում էր նրան, տապա­լում, հարվածում և ցնցում էր: Եվ ծերի օրական կերակուրը արմավի տասներկու կորիզն էր, և նա ճգնում .....
Ստի հետ ճշմարտություն չես գտնի
Մի մարդ լսեց, որ աշխարհում ճշմարտություն կա ու գնաց այն որոնելու: Ճանապարհին նրան հանդիպեց սուտը: - Ո՞ւր ես գնում,- հարցրեց սուտը: - Գնում եմ ճշմարտություն որոնելու: - Ի՜նչ լավ է,- ասաց սուտը,- ես էլ եմ ուզում այն տեսնել, որովհետև երբևէ չեմ հանդիպել: Միասին գնանք: Հասան մի քաղաք ու հարցրեցին. - Այստեղ ճշմարտություն կա՞: - Կար, բայց քիչ առաջ հեռացավ: Մարդն ու սուտը շարունակեցին իրենց ճանապարհն ու մի ուրիշ քաղաք հասան: Կրկին հարցրեցին. - .....
Ինչու չես հաջողում սիրո մեջ
Մի երիտասարդ անհաջողակ էր սիրո հարցում: Նրան պատահած բոլոր աղջիկներն «այն չէին»: Նրանցից ոմանք գեղեցիկ չէին նրա համար, մյուսները հիմար էին, երրորդները՝ փնթփնթան: Իր իդեալի փնտրտուքներից հոգնելով՝ որոշեց մի իմաստունից խրատ հարցնել: Երիտասարդին ուշադիր լսելով՝ ծերն ասաց. - Տեսնում եմ, որ մեծ դժվարության մեջ ես: Բայց ասա՛ ինձ, ինչպե՞ս ես քո մորը վերաբերվում: Երիտասարդը շատ զարմացավ: - Մայրս ի՞նչ կապ ունի: Դե, չգիտեմ… Իր հիմար .....
Սուրբ Ֆրանցիսկոսի վերջին բառերը
Սուրբ Ֆրանցիսկոսի կյանքի վերջին ժամերն էին: Աշակերտները նրա շուրջն էին հավաքվել՝ հրաժեշտ տալու ու վերջին խրատը լսելու համար: Մարդու վերջին խոսքերը միշտ ավելի նշանակալից են, քան նախկինում ասվածները: Բայց սրբի վերջին խոսքերը, որ աշակերտները լսեցին՝ բոլորովին անսպասելի էին նրանց համար: Սուրբ Ֆրանցիսկոսը խնդրեց իր ավանակին բերել ու նրան դիմելով՝ ասաց. - Եղբայր իմ, ավանա՛կ: Ես անկարող եմ վարձահատույց լինել քեզ արածներիդ դիմաց: Դու ինձ .....
Ողորմությունը
Մի վանական ողորմություն էր խնդրում որբերի համար: Մի հարուստ պարոն հայտնվեց նրա ճանապարհին, որին ասաց. «Հանուն Քրիստոսի, օգնեք որբուկներին»: Պարոնը նրան մի ապտակ հասցրեց: Վանականն, առանց շփոթվելու, ասաց. - Սա ինձ, իսկ հիմա որբուկների համար ողորմացեք հանուն Քրիստոսի: Ամաչեց մարդն ու ողորմություն տվեց:   Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   .....
Հափշտակված պարգևը
Հաճախ մարդը շատ բարիք է գործում, բայց սատանան չնչին հարցերի վերաբերյալ մանրախնդիր հաշվենկատություն է դնում նրա սրտում, որպեսզի նրանից հափշտակի Աստծո այն պարգևը, որին արժանի էր իր բարի գործերի համար: Մի անգամ, մի վանական հյուր գնաց իր ծանոթ քահանային, ով հայտնի էր իր ողորմություններով: Եվ մի այրի կին եկավ նրա մոտ ու մի քիչ ցորեն խնդրեց նրանից: - Գնա դույլը բեր, կլցնեմ, կտամ,- պատասխանեց քահանան: Կինն այդպես էլ վարվեց: Ձեռքով դույլը չափելով՝ .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․