
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Թագավորական պալատում լուր է տարածվում, թե թագավորը վերադառնում է, ով շատ երկար տարիներ մեկնել էր արշավանքի: Հավաքվում են երկրի բոլոր մեծամեծները, երևելիներն ու իրենց շքախմբերով պատրաստվում դիմավորել թագավորին: Այդտեղ է ժամանում նաև մի զինվոր և ոմանք նրան մոտենում, ողջագուրվում են, ոմանք էլ ուշադրություն չդարձնելով անցնում նրա մոտով:
Զինվորը մի երիտասարդ մեծահարուստի հարցնում է.
-Ինչո՞ւ ես անտարբեր անցնում ու նույնիսկ բարևել չես կամենում: .....
Անապատային արևից սևացած ուխտապանն իր այգեգործ եղբոր հրավերով գալիս է և բնակություն հաստատում մի գեղեցիկ բացատում: Այգու տերը մեկնում է հեռավոր մի երկիր և երբ վերադառնում է, սոսկում է ու ասում.
-Եղբա´յր, ինչո՞ւ ես կտրել իմ այգու բոլոր ծառերը, որտեղ ուղտդ հիացմունքով զբոսնում է և փուշ ու տատասկ որոնում:
Ուխտապանը պատասխանում է.
-Դու ինձ հրավիրեցիր այստեղ ապրել, բայց այսքան պտղատու ծառերի մեջ իմ ուղտի համար համեղ կերակուր չգտա, դրա համար .....
Մի մարդ, գնում է բժշկի մոտ և գանգատվում, որ իրեն տրված դեղատոմսը չի օգնում: Բժիշկը մեկ այլ դեղատոմս է գրում և պատվիրում, որպեսզի սա հետևողականորեն օգտագործի: Մի քանի օր անց այս մարդը կրկին գալիս և ասում, որ այս դեղատոմսն էլ չի օգնում և բժշկի այն հարցին, թե դեղերն ինչպես է օգտագործում, պատասխանում է.
- Ամեն առավոտ կարդում եմ, թե ինչ դեղեր պիտի խմեմ, հետո որոշում եմ օրվա ընթացքում օգտագործել, բայց մոռանում եմ և այդպես շարունակ...
Բժիշկն ասում .....
Լողալ չիմացող մի մարդ խուճապահար թպրտում էր ջրում: Նա ջրի ցայտերի մի ամպ բարձրացրեց և գետն ալեկոծվեց, իսկ մարդն այդ ալիքները, վախից, վտանգավոր հոսանքի տեղ դրեց: Սկսեց գետի ալիքների դեմ պայքարել:
Խեղդվողը վերջապես հասկացավ, թե ինչպես պետք է ջրի երեսին մնալ և կամաց-կամաց դեպի ափը լողաց: Ջրից դուրս գալով շրջվեց ու տեսավ, որ գետը խաղաղ է, իսկ ինքն այդ ողջ ժամանակ հենց իր կողմից առաջացրած ալիքների ու ցայտերի հետ էր կռվում:
Որքան մտքերը շատ են, .....
Մի փոքրիկ քաղաքի վանքի վանահայրը հայտնի էր իր առաքինի և զուսպ կյանքով: Նա իր բոլոր պարտականությունները խնամքով կատարում էր և ապրում հանգիստ, խաղաղ կյանքով: Կանոնավոր կերպով ծառայություն էր մատուցում և շաբաթը երկու անգամ, երկու ժամով նստում էր տեղի բարեգործական ընկերության իր մշտական տեղում:
Մի անգամ, նա չհայտնվեց այնտեղ: Տանն էլ չէր: Համայնքի անհանգստացած անդամները որոնողական աշխատանքներ կազմակերպեցին, բայց ապարդյուն:
Մի ամիս .....
Մեր օրերում կատարված առավել հիանալի նշանները ձեզ համար գրի առնելը՝ հաճո թվաց ինձ` Հակոբ սարկավագիս ու մեղավորիս, հոգևո՛ր եղբայրներ, որպեսզի լսելով այն` առավել շահվեն ձեր հոգիները, և փառավորե՛ք մարդասեր Աստծուն, Ով ոչ մեկի կորուստը չի կամենում: Լսեցե՛ք ինձ և ձեր մտքերում դրե՛ք իմ առաջիկա ասելիքը, քանզի իմ խոսքերը լի են շնորհներով: Անտիոքի սուրբ եպիսկոպոսը հրավիրեց քաղաքի շրջակա վանքերի եպիսկոպոսներին՝ որոշ խնդիրների պատճառով: .....
Մի անգամ հիվանդությունը խղճաց մարդկանց և դադարեց նրանց տանջել: Մարդկանց կյանքը լավացավ՝ հեշտ, ազատ ու ընդարձակ դարձավ: Նրանց ուրախությունից հիվանդությունն ինքն էլ առողջացավ:
Միայն թե, որոշ ժամանակ անց, հիվանդությունը տեսավ, որ ինչ-որ բան այն չէ մարդկանց մոտ: Նրանց, ում հիվանդությունը խոնարհեցրել էր իր միջոցով, մեծամտացել էին: Ում պահպանել էր դժբախտությունից ու վտանգավոր զբաղմունքներից՝ կարծես թե հորձանուտի մեջ էին նետվել: Իսկ նրանք, .....
Խղճահարությունը մի խեղդվող մարդու տեսավ: Նետվեց ջուրը, բռնեց նրա մազերից ու քաշեց դեպի ափը:
- Այդ ի՞նչ ես անում,- վրդովվեց կեղծավորությունը,- ախր ցավեցնում ես նրան:
Բայց խղճահարությունը ոչինչ չպատասխանեց: Դրա ժամանակն էլ չկար: Նա լողաց մինչև ափն ու առաջին օգնություն ցույց տվեց համարյա խեղդված մարդուն:
- Շնորհակալություն,- շշնջաց նա՝ աչքերը բացելով,- կյանքս փրկեցիր:
Իսկ իմաստությունն ասաց.
- Ամեն ինչ ճիշտ է: Երբ անհրաժեշտ է, իսկական խղճահարությունը .....
Դժբախտությունն եկավ ու բացականչեց.
- Ես եկա, բացե՛ք դռները:
- Համեցե՜ք,- սիրալիր պատասխանեցին տանտերերն ու լայնորեն բաց արեցին դռները:
- Ինչ է, չհասկացա՞ք, թե ով եմ ես,- զարմացավ դժբախտությունը:
- Ինչո՞ւ չէ: Հասկացանք: Մենք ուղղակի և՛ քեզ, և՛ ուրախությանը ընդունում ենք այնպես, կարծես հենց Աստծո ձեռքից ընդունելիս լինենք՝ գիտենալով, որ ինչ էլ ուղարկի մեզ, մեր օգուտի համար է լինելու: Դե, ինչո՞ւ առաջ չես գալիս: Թե՞ օգնենք քեզ:
Դժբախտությունը .....
Մի երիտասարդ լեռնային գետն անցնելիս սայթաքում է և ընկնում է ջրի մեջ: Թրջված կանգնում է և գետի դիմացի ափին կանգնած ծերունուն ասում.
-Ուսուցի՛չ, դու ասացիր, որ այս գետը կարող եմ հեշտությամբ անցնել, բայց արդեն երրորդ անգամ է, ընկնում եմ ջուրը:
Ուսուցիչը պատասխանում է.
-Հպարտությունը միշտ խանգարում է ճիշտ գնահատել իրադրությունն ու իրականությունը: Այս սայթաքումները քեզ խոնարհություն են սովորեցնում, քանի դեռ գլուխդ չես խոնարհել և նկատել, թե .....
Գյուղում մի կոշկակար էր ապրում: Արդար կյանքով էր ապրում, մեծ հավատք ուներ: Եվ ահա, եկեղեցական մեծ տոներից մեկից առաջ հիվանդացավ: Շատ վշտացավ, որ չի կարող եկեղեցի գնալ և հանկարծ, տոնի նախօրեին, ինչ-որ մեկի մեղմ ու հեզ ձայնը երազում ասաց. «Քանի որ դու չես կարող ինձ մոտ գալ, ես կգամ քեզ մոտ այդ օրը»:
Կոշկակարն արթնացավ և ուրախացավ. «Մի՞թե Աստված Ինքն է ինձ այցելելու», մտածեց նա:
Ողջ առավոտ տունը մաքրեց ու կարգի բերեց, որքան կարող էր .....
Մի մարդ աղոթեց աշխարհի բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք հիշեն Աստծո մասին և երբեք չմոռանան Նրան: Աղոթեց և հանկարծ զգաց, որ մեկը գրկեց իրեն: Պտտվեց մարդը, բայց ոչ ոքի չտեսավ… Իհարկե, նա այդպես էլ չիմացավ, թե իր աղոթքով ինչ-որ մեկը հիշե՞ց արդյոք Աստծո մասին: Սակայն հստակ հասկացավ, որ ինքը հիշեց: Եվ երբեք այլևս չմոռացավ: Որովհետև այդ զգացումը հավիտյանս նրա մեջ մնաց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
.....
Նախկին աղքատը եկավ իմաստունի մոտ և ասաց.
- Այսօր ես հարուստ եմ և ոչ ոքից կախում չունեմ: Այդ երեկ էր, որ ամեն ոք կարող էր բռնանալ ինձ վրա, իսկ այսօր ես անկախ եմ:
Իմաստունը հարցրեց.
- Այո, բայց ասա ինձ, հարգելի՛ս, այս գիշեր քարավանդ քո ցանկությամբ ու հոգուդ մղմա՞մբ կանգնեցրիր, թե՞, որպեսզի ուղտերդ կարողանան ուտել, խմել և քնել:
- Դե իհա՛րկե, որպեսզի կենդանիները հանգստանան:
- Այ տեսնո՞ւմ ես, թեև դու հարուստ ես, բայց ապրում ես այնպես, ինչպես քո .....
Ոմն Փիլորիմոս, որը ընտիր կրոնավոր էր, մեծ համարձակությամբ հանդիմանում էր Հուլիանոս Անօրենին, ումից և բազում չարչարանքներ կրեց: Երբ Անօրենի կապանքներից ազատվեց, նրա դեմ սաստկորեն պատերազմի մեջ մտան պոռնկության և որկրամոլության դևերը, որոնց հաղթեց բազմատեսակ ճգնություններով՝ Հիսուս Քրիստոսի զորությամբ: Երբեմն իրեն կապում էր երկաթյա շղթաներով, երբեմն արգելափակում էր խցում, երբեմն հրաժարվում էր կերակուրներից և սուրբ հացից, .....
Մի նկարչի պատվիրեցին հավատի սիմվոլիկ պատկերը նկարել: Վարպետը մարդկային մի անհողդող կերպար պատկերեց: Դեմքը դեպի Երկինք ուղղված՝ անկոտրում ձգտման արտահայտությամբ, հայացքը կրակոտ փայլով լեցուն: Վեհապանծ երևույթ էր, սակայն հագուստի ծալքերի տակից մի սև օձ էր գալարվում:
Երբ նկարչին հարցրեցին, թե ի՞նչ իմաստ է պարփակված այդ մութ կցուկի մեջ, որն ամենևին չի համապատասխանում նկարի փայլին, պատասխանեց.
- Անհավատության պոչն է:
Ռուսերենից .....