26 Փետրվար, Մեծ պահքի ԺԵ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Թեբայեցիների ծերերից մեկն ասաց. «Ես կուռքերի տաճարապետի որդին էի, և երբ փոքր էի, նստում էի տաճարում և բազմիցս տեսնում էի իմ հորը՝ կուռքերին պատարագներ ու զոհեր մատուցելիս: Մի անգամ ծածուկ եկա նրա հետևից և տեսա՝ սատանան նստած, իսկ նրա առաջ՝ նրա ողջ զորքը, և ահա մի իշխան առաջ գալով` երկրպագեց նրան, իսկ սատանան հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Եվ նա ասաց. «Այսինչ երկրում կռիվ գցեցի, խռովություններ և արյունահեղություններ հրահրեցի .....
Պաղպաղակը
Տասնամյա մի տղա սրճարան մտավ և նստեց սեղաններից մեկի մոտ: Երբ մատուցողուհին մոտեցավ՝ հարցրեց. - Ընկույզով շոկոլադե պաղպաղակն ի՞նչ արժե: - Հիսուն ցենտ,- պատասխանեց կինը: Տղան գրպանից հանեց մանրադրամն ու սկսեց հաշվել: - Իսկ հասարակ պաղպաղակն ի՞նչ արժե,- կրկին հարցրեց նա: Այդ ընթացքում որոշ հաճախորդներ մատուցողուհուն էին սպասում իրենց սեղանների մոտ, ուստի վերջինս դժգոհությամբ կարճ պատասխանեց. - Քսանհինգ ցենտ: Տղան կրկին հաշվեց մանրադրամը: - .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի կրոնավոր հաց թխեց և կամեցավ հացի կանչել մի ծերի, որն իրենից հեռու էր տասը մղոն: Բայց հետո ասաց. «Նրան հոգնություն չպատճառեմ»: Եվ վերցնելով հացը՝ տարավ նրան և ճանապարհին ոտքը խփեց քարին, և շատ արյուն հոսեց: Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ տրտմիր, քանզի ամեն քայլափոխի համար քո վարձը կստանաս, և ես այս արյունը կտանեմ Աստծո առաջ որպես մեծագույն ընծա»: Եվ երբ եկավ ծերի մոտ, պատմեց նրան այս դեպքը, և դա հայտնի դարձավ: Մեկ ուրիշը, նախանձախնդրությունից .....
Մասնագետը
Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ հավաքվում են և փորձում խմորից հաց պատրաստել, որը նրանց մոտ այնքան էլ լավ չի ստացվում: Իրենց ծանոթ փորձառու հացթուխներից մեկը նկատում է, գալիս, իր օգնությունն առաջարկում, սակայն այս մարդիկ մերժում են և, ընդհակառակը, իրենց խորհուրդներն առաջարկում հաց պատրաստելու վերաբերյալ: Արդյունքում սոված են մնում, որովհետև չեն կարողանում իրապես հաց պատրաստել, իսկ հացթուխը հեռանում է, երբ տեսնում է, որ .....
Անհիշաչարության մասին
Երանելի Սպիրիդոնն այնչափ հեզ ու խոնարհ էր, որ հոտի հովիվ լինելով` նրան դարձրին եպիսկոպոս Տրիմիթոն կոչված քաղաքում, սակայն իր մեծագույն խոնարհության պատճառով չթողեց խաշնարածությունը: Մի գիշեր եկան գողերը ոչխար գողանալու նրա հոտից, սակայն Աստված պահեց հովվին ու նրա հոտը, քանզի երբ գողերը մտան բակ, ուր ոչխարներն էին, Աստծո աներևույթ զորությունը կապեց նրանց: Եվ երբ դա եղավ, հովիվը մտավ բակ` հաշվելու ոչխարներին, գտավ գողերին` ձեռքերը հետևում .....
Փրկության հարցը
Մի զինվոր թագավորից գումար է խնդրում, որպեսզի իր բանաստեղծությունների ժողովածուն տպագրի, բայց թագավորը մերժում է: Զինվորը նեղսրտում է և ասում. - Ինչո՞ւ չեք օգնում, այդ օգնությունը Ձեզ համար մեծ բան չէ: Թագավորը պատասխանում է. - Ինչպե՞ս է արդար, այդ գումարի միջոցով մարդասպան ավազակներից պատանդ երեխաներին փրկե՞լը, թե՞ քո բանաստեղծությունների գիրքը տպագրելն ու այդպիսով քո փառասիրությանն ու հպարտությանը հագուրդ տալը: Զինվորն առարկում .....
Խոնարհության մասին
Հարցրեց դարձյալ ոմն եղբայր ծերին և ասաց. «Ո՞րն է հոգու առաջադիմությունը»: Եվ ծերն ասաց. «Խոնարհությունը. ուրիշ առաջադիմություն չկա` սրանից բացի, որովհետև ով իջնի դեպի խոնարհություն` նա կելնի վեր` դեպի բարձրություն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հիսունվեց օղը
Արծաթագործը յուրահատուկ իննսունինը օղ է ձեռքբերում՝ նպատակ ունենալով հարյուր օղ ունենալ և դրանցից մի գեղեցիկ առանձնահատուկ զարդ պատրաստել թագավորի համար: Երկար փնտրտուքից հետո նմանատիպ մեկ օղ չի կարողանում գտնել և այդ անհաջողությունից փակվում է իր աշխատասենյակում: Մի անծանոթ գալիս է ու հարցնում, թե այդպիսի օղեր ունե՞ս: Վհատված արծաթագործը առանց որևէ բան ասելու հինգ օղ է հանում և տալիս: Քիչ հետո նույն մարդը նորից է գալիս ու հարցնում, .....
Աղոթքների մասին
Հարցրին ոմանք հայր Մակարիոսին. «Ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրանց ասաց. «Պետք չէ շատ խոսել, այլ պետք է ձեռքերը բարձրացնել երկինք և ասել. «Տե՛ր, ինչպես գիտես և ինչպես կամենում ես` ողորմի՛ր ինձ»: Իսկ եթե պատերազմի մեջ ես, պետք է ասել. «Օգնի՛ր ինձ»: Նա գիտե քո բարին և ողորմություն կանի քեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Վարդերը
Տասներկուամյա մի աղջիկ սրտնեղած փակվում է իր սենյակում: Մայրը գալիս է և ասում. - Դուռը թակում են, հյուր է եկել: Աղջիկը պատասխանում է. - Ես կարմիր և գեղեցիկ վարդեր էի ուզում ունենալ, այլ ոչ թե հյուր: Դուք ինձ համար վարդեր չգնեցիք: Իսկ Աստված էլ իմ խնդրանքը չլսեց, որպեսզի իմ ընկերուհիների պես ես նույնպես վարդեր ունենամ: Մայրը ժպտում և ասում է. - Մեր բարեկամն է այցելել, որ վարդերի պարտեզ ունի, բացի՛ր դուռը, քանի որ եկել է քեզ տանելու իր վարդերի .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Երկու եղբայրներից կրտսերն ավելի շուտ էր ստանձնել մենակեցության կարգը, քան ավագ եղբայրը, որ երեց էր: Երբ հայրերից մեկը եկավ նրանց մոտ, նրանք բերեցին ջրի կուժը, և կրտսերը մոտեցավ, որ լվանա ծերի ոտքերը: Ծերը, բռնելով նրա ձեռքից, հեռացրեց մի կողմ, և ավագը լցրեց ջուրը: Շուրջը գտնվող եղբայրներն ասացին ծերին. «Կարգի մեջ կրտսերն առաջինն է, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Ես վերցնում եմ կրտսերի ավագությունը և տալիս եմ երեց եղբորը»: Եվ ծերն այս արեց .....
Պատմություն նրանց համար, ովքեր չեն կարող ներել հարազատ մարդուն
Այս պատմությունը պատմում եմ իմ համայնքի անդամներից մեկի թախանձալից խնդրանքով: «Թող մարդիկ իմ օրինակով հասկանան, թե «մանրուքներն» ինչպես կարող են ազդել մարդկային հարաբերությունների վրա և մտածեն այդ մասին»,- ասաց նա: Այսպիսով, մի անգամ հիսունին մոտ մի կին եկավ ինձ մոտ խոստովանության: Երբ նա տասներկու տարեկան էր, հայրը հեռացել էր ընտանիքից և նա ողջ կյանքն ատել էր հորն ու չէր շփվել նրա հետ: Հայրը միշտ փորձել էր հանդիպել դստերը, սակայն .....
Դատելու մասին
Ոմն եղբայր բնակվում էր մի ծերի մոտ, և հացկերույթի ժամանակ մի ոտքը միշտ սեղանին էր դնում, իսկ ծերը չէր հանդիմանում նրան: Որոշ ժամանակ անց ծերը գնաց լավագույն հոր մոտ և պատմեց նրան այդ մասին: Եվ ասաց նրան ավագ հայրը. «Ինձ մոտ ուղարկիր եղբորը»: Այդպես էլ արեց ծերը: Եվ երբ գնաց եղբայրը ավագ ծերի մոտ, և հացի ժամը եկավ, սեղան դրեցին, ավագ ծերը շտապեց և երկու ոտքերն էլ դրեց սեղանին, իսկ նրա մոտ եկած եղբայրը խիստ վիրավորվեց և չկարողանալով համբերել` .....
Աղոթքների պատասխանների մասին
Բժիշկ Մարկը ուռուցքաբանության ոլորտի հայտնի մասնագետ էր: Մի անգամ նա պատրաստվում էր մեկ այլ քաղաք մեկնել՝ շատ կարևոր մի կոնֆերանսի մասնակցելու, որտեղ պետք է նրան մրցանակ հանձնեին իր հետազոտությունների համար: Սակայն, թռիչքից մեկ ժամ անց նրանց օդանավը հարկադիր վայրէջք կատարեց մոտակա օդանավակայաններից մեկում, քանի որ ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջացել: Բժիշկը վախենում էր, որ չի հասցնի ժամանակին տեղ հասնել, ուստի մեքենա վարձեց և շարունակեց .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Մի եղբոր գովեցին հայր Անտոնիոսի մոտ, իսկ նա փորձեց նրան, տեսնի` կարո՞ղ է համբերել արհամարհանքների: Երբ գտավ, որ չի կարող, ասաց նրան. «Դու նման ես գյուղի, որի երևացող կողմը զարդարված է, իսկ ներսը հափշտակված և գերված է ավազակների կողմից»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․