Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Անընչության մասին
Մի երիտասարդ խորհում էր ելնել աշխարհից և միանձնանալ, և բազում անգամ ելավ, որ գնա վանք, սակայն խորհուրդները նրան արգելեցին, քանզի խիստ մեծահարուստ էր: Մի անգամ էլ, երբ դարձ­յալ կամենում էր գնալ, դևերն ու իր խորհուրդները շրջապատեցին նրան և ամեն հնարներով ջանացին ետ դարձնել նրան: Երբ տեսավ, որ հաղթվում է դրանցից, ամբողջովին մերկացավ և դեն նետեց իր զգեստները և այդպես մերկ գնաց վանք: Իսկ Տերը հայտնեց վանա­հորն ու ասաց. «Շտապ դո՛ւրս եկ և նե՛րս .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Մի մեծն ծերի աշակերտ պոռնկության պատերազմի մեջ էր: Եվ ծերը, տեսնելով նրա տքնանքը, ասաց նրան. «Կամենո՞ւմ ես, որ աղաչեմ Աստծուն՝ թեթևացնի պատերազմդ»: Եվ նա ասաց. «Հայր, թեև տքնում եմ, սակայն դրա պտուղը տեսնում եմ իմ մեջ: Միայն ա՛յս պաղատիր քո աղոթքներում, հա՛յր, որ զորություն տա ինձ, և ես համբերեմ»: Հայրը նրան ասաց. «Այսօր իմացա, որ առաջադիմել ես և ինձանից կանցնես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, .....
Ժուժկալության մասին
Հայր Սերապիոնը պատմեց, թե. «Երբ երիտասարդ էի և հայր Թեովնայի մոտ էի, հաց ուտելիս մի պաքսիմատ էի դնում ծոցս և գաղտնի ուտում: Օրերից մի օր ոմն ծեր եկավ իմ վարդապետի մոտ՝ հոգևոր օգտի համար: Այլևայլ բաների շարքում իմ վարդապետը հիշեց նաև այս, թե ոչ մի բանի վրա Աստված այնպես չի բարկա­նում, ինչպես այն բանի վրա, երբ մեկն իր հոգևոր հորից որևէ բան է ծածկում: Երբ ես լսեցի այս, խռովք ապրեցի, հանեցի պաքսիմատը ծոցիցս և նրա ոտքերն ընկնելով` լացով խոստովանեցի, .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Երկու արյունակից եղբայրներ` աշխարհից հրաժարված, գնա­ցին Նիտրիա լեռը՝ ոմն ծերի մոտ: Սրանց երկուսին էլ Աստված տվեց զղջման և արտասուքի շնորհը: Մի օր ծերը երազում տեսավ, որ եր­կու եղբայրներն էլ՝ յուրաքանչյուրն առանձին, աղոթքի մեջ էին և արտասուքներով թրջում էին իրենց մագաղաթները. մեկի գիրը հեշ­տությամբ ջնջվում էր, իսկ մյուսինը` տքնությամբ, քանզի պինդ թա­նաքի պես էր: Եվ ծերն աղաչեց Աստծուն մեկնել երազը: Եվ հրեշ­տակը գալով` նրան ասաց. .....
Հանդարտության մասին
Հայր Նեղոսն ասաց. «Թշնամու նետերից չի խոցոտվի այն ծերը, ով հանդարտվում է խցում, իսկ նա, ով շատերի հետ է շփվում, հաճա­խակի կխոցոտվի: Տրտմտությունն ու սրտմտությունը եթե սանձվեն, ցանկությունը կմարի, և եթե համառոտ ասեմ՝ բոլոր ախտերը կնվա­զեն: Եվ ժամանակի ընթացքում բնությունը կվարժվի բարուն, ախ­տերը կմոռացվեն, առաքինությունները կաճեն, մեղքերը կհեռանան նրանցից, ովքեր մեկուսանում են»: Դարձյալ ասաց. «Հանդարտվելն այն առումով է բարի, .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Մովսեսն ասաց. «Առանց ջանադրության, խոնարհության և անդադար աղոթքների մարդն անկարող է ընդունել Քրիստոսին»: Դարձյալ ասաց նույն ծերը. «Ինչ էլ որ մարդ անցկացնի իր մտքով` երկնքից մինչ երկիր, ինչ էլ որ ամբարի` ունայն է: Ով միշտ փութա­ջան է Աստծուն հիշելու մեջ, այդպիսին գտնվում է ճշմարտության մեջ»: Նույն հայրն ասաց դարձյալ. «Ով մերձ է Քրիստոսին և Նրա­նով է խորհում՝ բարին է գործում, իսկ եթե ոչ` իր սենյակ ներս կթողնի կռիվ ու պայքար»:     «Սուրբ .....
Հույսդ ամբողջությամբ Աստծու վրա դիր
Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում. - Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում: Նա պատասխանում է. - Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՞ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու .....
Հայրերի կենցաղավարության մասին
Սկիտեում մի մենակյաց կար, որ գոմեշների հետ խոտ էր ճարա­կում վայրի անասունների պես և աղոթում էր առ Աստված ու ասում. «Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ, թե ինչով եմ պակաս»: Ձայն եկավ առ նա, որ ասաց. «Գնա՛ եղբայրների այսինչ անունով վանքը, և ինչ­որ հրամա­յեն քեզ՝ կանես»: Եվ գնաց, բնակվեց այնտեղ, սակայն ոչ մի սպասա­վորություն չէր կարողանում անել եղբայրներին: Ոմանք ասում էին. «Դո՛ւ, հիմա՛ր, արա՛ այս բանը», ուրիշներն ասում էին. «Ասա՛ այս .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մեկ այլ ծեր բնակվում էր Պերգամոսի միաբանությունում, և այն վանքում սրբակրոն վարքով մեծամեծ հայրեր կային: Սրանք ու­զում էին ծերին վանահայր կարգել: Իսկ ծերն աղաչեց և ասաց. «Թո­ղությո՛ւն տվեք, եղբայրնե՛ր, կամենում եմ իմ մեղքերը սգալ. բավա­կանաչափ ուժ չունեմ այլ անձանց մասին հոգալու: Այդ գործը մեծ հայրերինն է և աստվածակիրներինը, ինչպիսիք էին աբբա Անտոնիոսը և Պաքմիոսը, ինչպես նաև սրբակրոն Թեոդորոսը, Թեոդոսը և Սաբան, որոնք վանահայրեր .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Հայր Պիմենն ասաց. «Եթե Հովհաննես Կարճիկի մոտ էր գնում որևէ եղբայր, նա գործով էր ցուցաբերում նրա հանդեպ առաքյալի սերը, որ ասում է՝ սերը երկայնամիտ է և քաղցր (Ա Կորնթ. ԺԳ 4), քան­զի ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար (Հովհ. 15 13), և այն, որ իր մասին չար խոսք լսի, փոխարենը ինքը չար խոսք չասի: Եվ դարձյալ այն, որ եթե ինչ­որ բա­նից զրկվի, փոխարենը չզրկի»:     «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Խոնարհության մասին
Հայր Պետրոսի և հայր Եպիմաքոսի մասին ասում էին, թե նրանք Հռայիթում բնակվում էին միախորհուրդ: Մինչ նրանք ճաշա­կում էին եկեղեցում, նրանց բռնադատելով ստիպեցին գալ և սեղան նստել սրբերի հետ, և մեծ դժկամությամբ գնաց միայն հայր Պետրոսը: Եվ երբ վեր կացան, հայր Եպիմաքոսը նրան ասաց. «Ինչպե՞ս համար­ձակվեցիր ծերերի հետ սեղան նստել»: Հայր Պետրոսն ասաց նրան. «Եթե ես նստեի ձեզ հետ, ինձ` որպես ծերի, կպատվեին եղբայրները և առաջինն օրհնելու իրավունքն .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Հայր Եսայիասն ասաց. «Կարճամտությունն ու մտքում ընկե­րոջն ատելը չեն թողնում տեսնելու Աստծո լույսը, սակայն խնդրե՛նք Աստծուն, որ մեզ ողբ տա, որպեսզի մեր մեղքերը լացենք և որպեսզի շտապենք փախչել մարդկանցից, և համարձակություն չունենանք աշ­խարհականների մոտ, ունայն խոսքեր չխոսենք, որպեսզի մեր մտքերը մթագնելով չհեռանան աստվածճանաչողությունից, որովհետև ան­հնար է, որ նրանք, ովքեր խոսում կամ լսում են աշխարհիկ ­կենցա­ղային խոսքեր, համարձակություն .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ հայր Մակարիոսն եղբայրների հետ անցնում էր Եգիպտոսով և լսեց մի մանուկի ձայն, որն իր մորն ասում էր. «Մի մեծահարուստ սիրում է ինձ, բայց ես նրան ատում եմ, իսկ մի աղքատ ատում է ինձ, բայց ես նրան սիրում եմ»: Եվ լսելով այս` հայր Մարկարիոսը զարմացավ: Եղբայրները հարցրին. «Ինչո՞ւ զարմացար այդ խոսքի վրա, հա՛յր»: Ծերը նրանց ասաց. «Առակ է այդ մանկան խոսքը, և մենք էլ մանուկներ ենք մտքով: Արդարև, մեր Տերն էլ է մեծատուն և սիրում է մեզ, բայց .....
Դատելու մասին
Հայր Պափնոտիոսն ասաց. «Մի անգամ ճանապարհ էի գնում և մոլորվելով՝ հայտնվեցի մի գյուղի մոտ և տեսա ոմանց չարախոսելիս իրար հետ: Աղոթքի կանգնեցի ու աղերսում էի Աստծուն իմ մեղքերի համար: Եվ կանգնեց Տիրոջ հրեշտակը իմ առջև` ձեռքին բռնած մի հրեղեն նիզակ, և ասաց ինձ. «Պափնոտիո՛ս, բոլոր նրանք, ովքեր դա­ տում կամ բամբասում են իրենց եղբորը, այս սրով կսատակվեն: Իսկ դու, քանի որ չդատեցիր` ինչ որ տեսար, այլ այնպես խոնարհվեցիր իմ առջև, կարծես դու ինքդ .....
Արիության և համբերության մասին
Մի ծերունի բնակվում էր Ալեքսանդրիա քաղաքից դուրս՝ մի խցում: Այդ ծերունին սաստիկ ստամբակ էր և կարճամիտ: Եվ մի երի­տասարդ, լսելով նրա մասին, պայման կապեց Աստծո հետ` խոստանա­լով. «Բոլոր չարիքների փոխարեն, որ գործել եմ, գնամ հանգրվանեմ ծերունու մոտ, ծառայեմ և հանգստացնեմ նրան»: Եվ գնալով՝ բնակվեց ծերունու մոտ, իսկ ծերունին հանապազօր անարգում էր նրան՝ որպես շան: Աստված տեսավ եղբոր համբերությունն ու խոնարհությունը, և Ծերի հետ բնակվելուց .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․