Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ԼԱ
Դավթի իմաստությունը Նույն միտքն է արտահայտում նաև մեղանչելուց հետո ասված այս սաղմոսը, ինչի պատճառով էլ իմաստություն է կոչվում, որովհետև զգուշություն է առանց գայթակղվելու ընթանալը և իմաստություն է գլորումից վեր բարձրանալը: Դարձյալ ունի նաև ավազանի մկրտության խորհուրդն ու շնորհը, ինչպես նաև Ադամի, Եզեկիայի և Ահարոնի մասին է: 1. Երանի՛, ում թողութիւն եղեւ մեղաց. և ծածկեցան ամենայն յանցանք նորա: Երանի նրան, ում մեղքերին թողություն տրվեց .....
Սաղմոս Լ
Ի կատարած. սաղմոս Դավթի հերոսության գովքի մասին: Այլ բան չի գտնում ասելու, քան այս. «Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս հեռու մնացի աչքերիդ առջևից», և սա ասել է Աբիսողոմից փախչելու ժամանակ, հիշում է նաև այն նենգությունները, որ կրել էր Սավուղից, և մարգարեանում է նաև Տիրոջ չարչարանքների մասին, որ պիտի կրեր՝ արդարացնելով մեր բնությունը և մեր մեղքերն իրենը համարելով, նաև Հորն աղոթելը, երեսուն տարեկան լինելը և մկրտությամբ մեր մեղքերը մաքրելը, .....
Սաղմոս ԻԹ
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը: Խորհրդանշում է գերությունից վերադարձը, բնության նորոգումը: Նաև հարություն է նշանակում, որը թեև ընդհանրական հարությունն է, սակայն համընդհանուր չէ փառքը և արքայությունը: 1. Բարձր առնեմ զքեզ Տէր, զի ընկալար զիս. և ոչ ուրախ արարեր զթշնամին իմ յիս: Պանծացնում եմ քեզ, Տե՛ր, քանզի ընդունեցիր ինձ և չթողեցիր, որ թշնամիներս չարախնդան վրաս: Խոսքով վկայելով բարձրությանդ մասին, քանզի դու իսկապես ընդունեցիր .....
Սաղմոս ԻԸ
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնությունը. քանի որ սաղմոսը տաճար մտնելու և ելնելու ու խորանի առջև սպասավորելու մասին է, ապա թվում է, թե վերնագիրն այդպես դրեց, երբ Դավիթը տապանակը Երուսաղեմ բերեց և այդ ժամանակ ասաց այս սաղմոսը: Սակայն սա Եզեկիային է վերաբերվում, երբ կոտորվեցին ասորիները և մեծ երկյուղի մեջ ընկան ու չհամարձակվեցին տաճար մտնել և սրբություններին մոտենալ, այլ թագավորը հրամայեց գավթում և սրահում վրան կանգնեցնել և նվերներ .....
Սաղմոս ԻԷ
Սաղմոս Դավթի, երբ Սավուղից հալածվելով երգեց այս, թեև նենգավոր չէր Դավիթը, սակայն մեծ երկյուղ էր կրում ահեղ դատաստանից, դա է պատճառը, որ բազում անգամներ խոսում է այդ մասին: 1. Առ քեզ, Տէր, կարդացի. Աստուած իմ, մի՛ լռէր յինէն, մի՛ երբէք լռեսցես յինէն. նմանիցեմ այնոցիկ, որ իջանեն ի գուբ: Քեզ կանչեցի, Տե՛ր, անարձագանք մի՛ թողնիր ինձ, Աստվա՛ծ իմ. եթե երբևէ լուռ մնաս, կնմանվեմ նրանց, ովքեր գերեզման են իջնում: Իմ պաղատանքները եթե անարձագանք թողնես, .....
Սաղմոս ԻԶ
Ի կատարած. սաղմոս Դավթի, երբ դեռ օծված չէր: Վեցօրինակ թարգմանության մեջ [երբ դեռ օծված չէր] չկա, քանզի քանի դեռ օծված չէր, ինչպե՞ս կարող էր սաղմոս ասել, որովհետև Հոգին օծումից ստացավ: Սակայն գրված է, որ Դավիթը երեք անգամ օծվեց, նախ՝ հոր տանը, երկրորդ՝ Հուդայի վրա, երրորդ՝ Իսրայելի վրա, այսինքն՝ խոսքն առաջին օծության մասին չէ: Երկրորդ՝ հայտնի է, որ նախքան թագավոր դառնալն ասաց այս սաղմոսը, երբ Աբիաթարը գնաց նրա մոտ: Եվ վերցրեց սուրն ու հացը և Դովեկը .....
Սաղմոս ԻԵ
Ի կատարած. սաղմոս Դավթի: Սա ավելի առաջ է երգել, քան թե նախորդ սաղմոսը, քանզի այնտեղ խոստովանում է մեղքերի բազմությունը, իսկ այստեղ պարծենում է անարատությամբ՝ ի շնորհիվ իր Տիրոջ: Հակառակ դեպքում ստացվում է, որ արեգակից էլ մաքուր է, ինչպես որ ասում է. 1. Դա՛տ արա ինձ Տէր՝ զի ես յամբծութեամբ իմում գնացի, ի Տէր յուսացայ՝ զի մի եղէց հիւանդ: Դա՛տ արա ինձ, Տե՛ր, քանզի անբասիր ընթացա, հույսս դրի Տիրոջ վրա, որ չլինեմ տկար: Այն դատավորը կարող է այսպես .....
Սաղմոս ԻԴ
Ի կատարած. սաղմոս Դավթի: Այս սաղմոսն աղոթքի և խնդրանքի ձև ունի, թեև ոմանք կարծում են, թե սա գերության ժամանակ է ասվել՝ վկայակոչելով այն, որ Աստված փրկեց Իսրայելին բոլոր նեղություններից: Սակայն Դավիթը սա իր անձի համար է ասել, ինչպես նաև հեթանոսների համար, որովհետև այստեղ հիշատակվում են հին ու նոր մեղքերը: 1. Առ քեզ Տէր համբարձի զանձն իմ. Աստուած իմ ի քեզ յուսացայ, մի՛ ամաչեցից. եւ մի ծիծաղեսցին զինև թշնամիք իմ: Դեպի քեզ, Տեր, բարձրացրի հոգիս: .....
Սաղմոս ԻԳ
Դավթի կիրակնօրյա սաղմոսը: Թեև մյուս թարգմանիչները չեն ասում կիրակնօրյա, սակայն հայտնի է, որ Տիրոջ հարությունը կիրակի լուսաբացին է եղել: Նաև առաջին օրը նշանակում է արարչագործության օրը, երբ ջրերը միմյանցից դեռ բաժանված չէին: 1. Տեառն է երկիր լրիւ իւրով. աշխարհ՝ և ամենայն բնակիչք նորա: Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով: Ոչ թե այնպես, ինչպես հրեաներն էին կարծում, թե միայն Պաղեստինն է, կամ հեթանոսները, թե երկիրը .....
Սաղմոս ԻԲ
Ի կատարած. սաղմոս Դավթի Նույն դեմքն է, ինչ նախորդ սաղմոսինն էր, քանզի Փրկչի չարչարանքների միջոցով նաև կերակրողն է այստեղ հովիվ կոչվում, ըստ իր այն պատգամի, թե «Ես եմ լավ հովիվը» (Հովհ. 10:11): 1. Տէր հովուեսցէ զիս. և ինձ ինչ ո՛չ պակասեսցի: Ի վայրի դալարւոջ՝ անդ բնակեցոյց զիս և առ ջուրս հանգստեան սնոյց զիս: Տերն իմ հովիվն է, և ինձ ոչինչ չի պակասի: Դալար վայրերում նա ինձ բնակեցրեց և հանդարտ ջրերի մոտ ինձ սնուցեց: Այսինքն՝ Հիսուս Քրիստոսը: .....
Սաղմոս ԻԱ
Ի կատարած. Սաղմոս Դավթի առավոտյան օրհնության մասին: Մարգարեանում է Էմմանուելի խորհրդի մասին, քանզի նա է մեր համար նախապատրաստված առավոտը օրենքի գիշերից կամ կռապաշտության խավարից հետո՝ օգնելով մեր բնությանը հեռու մնալ դրանից: Նաև՝ խաչի չարչարաքների և մեռելներից հարության մասին է, երբ երևաց կիրակի առավոտյան՝ փարատելով գիշերվա տրտմությունը: Մարգարեանում է նաև հեթանոսների քրիստոնյա դառնալու մասին: 1. Աստուած, Աստուած իմ, նայեաց առ իս. .....
Սաղմոս Ի
Ի կատարած. Սաղմոս Դավթի, երբ հիվանդացավ Եզեկիան և ոտքի կանգնեց հիվանդությունից, կատարվեց այս սաղմոսի մարգարեությունը: Նաև բանական միտքը գրքերում թագավոր է կոչվում: 1. Տէր ի զօրութեան քում ուրա՛խ եղիցի թագաւորն. ի փրկութեան քում ցնծասցէ յոյժ: Տե՛ր, զորությամբ քո պիտի ուրախանա թագավորը, և հույժ ցնծա քո փրկությամբ: Եզեկիան հույժ ուրախացավ, և [մարդու] միտքն էլ ցնծում է, երբ նմանվում է Աստծուն: 2. Զցանկութիւն սրտի նորա ետուր նմա. և զկամս շրթանց .....
Սաղմոս ԺԹ
Ի կատարած Սաղմոս Դավթի Երանելի Դավիթն այս ասաց, երբ Ռափսակը պաշարել էր Երուսաղեմը և հայհոյում էր Եզեկիային և երբ նա այդ հրովարտակները վերցրեց գնաց Տիրոջ տուն և ցույց տվեց Տիրոջը: Դարձյալ Դավիթն աղոթում է Սողոմոնի համար: Սա նաև քրիստոնյա բոլոր աստվածապաշտ թագավորների աղոթքն է: Առաքյալներն էլ եկեղեցու համար աղոթում էին որպես թագավորի: 1. Լուիցէ քեզ Տէր յաւուր անձկութեան. օգնական եղիցի քեզ անուն Աստուծոյ Յակոբայ: Անձկության օրը կլսի .....
Սաղմոս ԺԸ
Ի կատարած սաղմոս Դավթի Պողոս առաքյալից օրենքի երեք ձև ենք ուսանում. բնական, գրավոր և ավետարանական: Բնականն այն է, որ աներևույթ Աստծուն տեսնում ենք երևելի արարածների միջոցով: Գրավորն այն է, որ հանցանքների պատճառով գրավոր օրենքներ տրվեցին մեզ: Իսկ ավետարանականը, որ Հոգու օրենքներն ազատեցին մեզ մեղքի և մահվան օրենքներից: Երեք բան է բովանդակում այս սաղմոսը. նախ՝ արարածների միջոցով է քարոզում Արարչի մասին, ապա օրենքով է ցույց տալիս, այնուհետև .....
Սաղմոս ԺԷ
Այսուհետև՝ Տիրոջ ծառա Դավթի՝ քաջամարտիկի մասին, ով օրհնության այս խոսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան իր բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից և ասաց այս սաղմոսը: Դավիթը իր Տիրոջ օրինակով քաջաբար մարտնչեց իր երևելի թշնամիների դեմ և հաղթող դուրս եկավ: Քանզի Աստված շնորհեց նրան այդ հաղթանակը՝ ըստ մարմնի օրինակը լինելու իր Որդու, ոչ միայն խոսքով, այլև գործով, որովհետև չվախեցավ Գողիաթից, իսկ վերջին փղշտացուց, գրված է, թե երկնչեց, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․