Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Քրիստոսն այն պատճառով Խաչ բարձրացավ, որպեսզի ցույց տար, թե Իր մահը ճանապարհ է դեպի Երկնքի Արքայություն, ինչպես Հակոբը տեսավ սանդուղքը, որի գլուխը երկինք էր հասնում, ու Տերը հաստատված էր նրա վրա»: Յուրաքանչյուր Սբ. Խաչի տոն քրիստոնյայի համար հիշեցում է՝ արդյո՞ք գոհունակությամբ է կրում .....