30/04/2022
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14) Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան
29/04/2022
Ինչպես որ գիտության զարգացումը հիմնված է նախկին դարերի գիտնականների հայտնագործությունների և փորձառության վրա, ճիշտ այդպես էլ հոգևոր կյանքում մեծագույն սրբերի, Եկեղեցական Հայրերի փորձառության և նրանց ցույց տված ուղիով ընթանալու շնորհիվ միայն մարդն այսօր կարող է ճշմարիտ ձևով պաշտել Աստծուն։ Սա հաստատելու համար մեջբերենք մեծագույն գիտնականներից մեկի` բոլորին հայտնի Նյուտոնի խոսքերը։ Նյուտոնը նաև մեծ հավատացյալ էր և բացի իր գիտական
28/04/2022
Հայոց ազգի դարավոր պատմության փորձառության էջերը վկայում և փաստում են աստվածային ներկայությունը մեր ժողովրդի կյանքում: Այսօր էլ չենք կարող չնկատել Նրան, Ով ներթափանցել է մեր մեջ, միացել մեզ դեռևս վաղուց: Աստված երբեք չի բացակայում: Նա միշտ ներկա է Իր զորավոր ներկայությամբ: Նա անդադար մեր կողքին է, սակայն, շատ հաճախ չենք նկատում Նրան կամ էլ դժվար պահերին ենք միայն կարողանում հասկանալ Աստծու ամենազորությունը և պահպանությունը մեր կյանքում:
27/04/2022
Քրիստոսի արյամբ փրկագնված յուրաքանչյուր քրիստոնյա կենդանի Աստծու տաճար է (Բ Կորնթ. 6:17): Քրիստոնյայի համար կարևորագույն խնդիր է իր տաճարը հանապազ մաքրել «մարմնական և հոգեկան ամեն պղծությունից՝ ապրելով Աստծու երկյուղով» (Բ Կորնթ. 7:1): Այսինքն՝ քրիստոնյային պետք է հատուկ լինի այն, ինչ հատուկ է Աստծուն. Աստված գթասիրտ է, նա էլ պետք է գթասիրտ լինի, Աստված սեր է, նա էլ պետք է սիրող սիրտ ունենա, Աստված սուրբ է, նա էլ պետք է ձգտի սրբության: Ս. Հովհան
26/04/2022
- Չարիքը խնդիր է, որը մեր կրոնը հրաշալի է բացատրում, և դրանից լավ բացատրություն գոյություն չունի,- պարզաբանում էր մեր ծերը։- Այն հետևյալն է․ չարիքը գոյություն ունի և ծագում է սատանայից։ Մեր մեջ կա և՛ չար ոգի, և՛ բարի, որոնք պայքարում են միմյանց դեմ։ Կա՛մ մեկին կատես, իսկ մյուսին կսիրես, և կա՛մ մեկի հանդեպ ջերմեռանդ կլինես, իսկ մյուսի՝ անփույթ․․․ «Չեք կարող ծառայել Աստծուն և մամոնային» (Մտթ․ 6։24)։ Այսինքն՝ մեր մեջ բարու և չարի պայքար
25/04/2022
«Մի՛ սպանիր» (Ելք 20.13)։ Թերևս ձեզնից ոմանք, չսպասելով, որ ավարտեմ բնաբանս, սրտնեղած ասեն․ «Պատշաճ չէ, որ քաղաքակիրթ ու բարեհամբավ այս քաղաքի եկեղեցում նման բնաբանով սկսվող քարոզ հնչի»: Գուցե նաև ասեք. «Ավելի լավ կլիներ այս պատվիրանն ուղղել թաքստոցներում հանգրվանած ավազակներին, որոնք հարձակվում են քարավանների ու ճանապարհորդների վրա, կողոպտում են ու սպանում: Այսպիսի բնաբանով խոսել մի ժողովրդի հետ, որն արժանապատվորեն է ապրում
24/04/2022
Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց (Հովհ․ 1։5): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Այսօր Կրկնազատիկ է՝ Տիրոջ սուրբ հարության լուսաշող ուրախությամբ լի Հինանց շրջանի սկիզբը։ Այդ ուրախությունն ու լույսը դեռևս վառ են մեր սրտում, աշխարհի հոգսն ու տագնապը դեռ չեն հասցրել խամրեցնել դրանց վառ գույները, և աղոթում եմ Ողորմած Տիրոջը, որ ինչ էլ պատահի՝ դրանք չխամրեն ու միշտ ուղեկից լինեն մեզ հատկապես դժվարությունների
23/04/2022
«Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ Դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21), այս խնդրանքով էր Քրիստոս դիմում Հայր Աստծուն Իր հետևորդների համար: Աստծու պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձի կոչումն է Աստծու հետ միավորումը: Այդպիսի միավորման օրինակ է քրիստոնյաների ներկայությունը և մասնակցությունը սբ. Պատարագի արարողությանը: