27 Օգոստոս, Եշ
11/05/2022
- Աստված սեր է, այլ ոչ թե մեր կյանքի պարզ հանդիսատես։ Նա նախախնամում է մեզ ու հետաքրքրվում մեզանով որպես Հայր, ինչպիսին և է իրականում, սակայն նաև հարգում է մեր ազատությունը։ Նա չի ճնշում մեզ,- շեշտեց ծերը։- Մեր հույսն Աստծու նախախնամության վրա դնենք։ Իսկ եթե հավատում ենք, որ Աստված հետևում է մեզ, ապա համարձակություն ունենանք տրվելու Նրա սիրուն, և այնժամ Նրան մշտապես մեր կողքին կտեսնենք։ Չենք վախենա գայթելուց։ Ի՜նչ կատարյալ է մարդու
10/05/2022
«Տերը հարցրեց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»» (Ծննդ․ 4․9)։ Սուրբ Գրքի առաջին գլուխներում ընթերցողի ուշադրությունը գրավում են հետևյալ երկու հարցումները, որոնք Աստված ուղղել է մարդուն. «Ո՞ւր ես» (Ծննդ. 3.9), «Ո՞ւր է եղբայրդ» (Ծննդ. 4.9): Այս երկու հարցադրումներից է սկիզբ առել ողջ աշխարհի՝ ինչպես անհատական, այդպես էլ համայնական փրկությունը: Այս հարցումներն այսօր էլ Աստված ուղղում է մեզ նույնքան հանդիսավորությամբ՝
09/05/2022
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր սիրեցյալ ժողովրդին՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով, ինչպես նաև մեր խոնարհումը՝ Հայրենական պատերազմի վետերաններին ու Արցախյան հերոսամարտերի քաջարի զինվորներին: Պանծալի այս տոները տակավին բեկված սրտերով և վշտացած հոգիներով ենք դիմավորում, քանի որ դեռ չեն հաղթահարվել Արցախի
08/05/2022
Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի (Ղուկ․ 9։25)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ամեն ինչ վաճառքի հանած ու դրանով իսկ ամեն բան արժեզրկած այս աշխարհում, որտեղ յուրաքանչյուրն իր շահն, իր օգուտն է փնտրում, Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերն ասես զգուշացնող նշան լինեն, որ հարկավոր է կանգ առնել ու լրջորեն մտածել իրական օգուտի ու արժեքավորի մասին։ Այս մի տողով Տեր Աստված մարդու հոգին հակադրում է ողջ աշխարհին, դնում է
07/05/2022
Երրորդ դարում ապրած, ազգությամբ ասորի եդեսացի քրիստոնյաներ են Գուրիասը, Սամունասը և Աբիբասը: Գուրիասը և Սամունասը քահանաներ էին, ովքեր ստիպվեցին Դիոկղետիանոս կայսեր կողմից հավատքը ուրանալ, բայց նրանք չուրացան քրիստոնեական հավատքը և դաժանաբար չարչարվեցին ու գլխատվեցին: Իսկ Աբիբասը Եդեսիայի Եկեղեցու սարկավագն էր: Լիկիանոս կայսրը հրամայեց նրան բանտարկել, բայց երբ նրան չգտան, բանտարկեցին Աբիբասի ազգականներին: Այդ ժամանակ Աբիբասն ինքը
06/05/2022
Ամեն ժամանակ՝ առավել ևս փորձությունների և դժվարությունների մեջ, Քրիստոսի հետևորդները կոչված են հավատարիմ մնալու իրենց հավատի Զորագլխին՝ Քրիստոսին և Նրա խոսքին: Այսինքն՝ կոչված են առաքինի կյանքով ապրելու, միմյանց թև ու թիկունք լինելու, սեր ու հոգատարություն ցուցաբերելու, նախ իրենց կյանքով օրինակ ծառայելու, քանի որ գործով վկայված խոսքն է արժանահավատ: Հավատի ճանապարհին Տերն Իր հետևորդներին մնայուն մխիթարություն, հաստատուն հույս է
05/05/2022
«Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20) Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական
04/05/2022
- Խորհուրդն ի՞նչ է,- հարցրեց ծերը։- Բնության մեջ սփռված բարիքը խորհուրդ է։ Մի՞թե հիասքանչ չէ երփներանգ ծաղիկը, որը գրավում է քեզ ու մղում՝ սիրելու իրեն։ Մոտենում ես նրան, իսկ նա այնպիսի նուրբ ու ընտիր բույր ունի, որ ավելի է տրամադրում իրեն սիրելու։ Դա էլ հենց բարիքն է։ Եվ մի՞թե խորհուրդ չէ։ Որտեղի՞ց այդ գույները, որտեղի՞ց այդ բույրը։ Նույնը կարելի է ասել նաև թռչունների, կենդանիների, ջրում բնակվողների մասին։ Ամեն բան արտահայտում է Աստծու բարեգթությունը․․․ Ոմանք