22/04/2022
Հետաքրքրական է, որ հրեական աստվածպաշտության մեջ կարևոր տեղ է գրավում ոչ միայն աղոթքը, սաղմոսասացությունը, երկրպագությունը, այլև` պարը և պարելը: Ոմանք ուսուցանում են, որ սխալ է հիշարժան առիթներով խնջույքներ կազմակերպելը, ինչի դեմ խոսում է Քրիստոսի ներկայությունը Կանայի հարսանիքում (Հովհ. 2.1-2), և ասում են, որ չի կարելի մանավանդ պարել այդ տոնակատարությունների ժամանակ: Սակայն տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը պարի մասին: Պարը Աստվածաշնչում
21/04/2022
- Աստծու իմացությունը անհասանելի է մեր մտքին,- ասում էր ծերը,- այն անսահման է, ընդգրկում է գոյություն ունեցող, տեսանելի ու անտեսանելի ամեն բան՝ ներկա ու վաղեմի։ Աստված ամեն ինչ գիտի ճշգրտորեն, ողջ խորությամբ ու լիարժեքորեն։ Տերը ճանաչում է մեզ նախքան ինքներս մեզ կճանաչենք։ Նա գիտի մեր նախատրամադրությունը ու անգամ չնչին միտքը, մեր խորհուրդներն ու որոշումները՝ նախքան դրանք կայացնելը։ Սակայն մեր բեղմնավորումից առաջ էլ, դեռ աշխարհի արարումից
20/04/2022
Տերը շնորհել է մարդուն մեծագույն պարգև՝ կյանքը, որի դիմաց Տիրոջն ուղղված երախտագիտությունն ու փառաբանությունը բավարար չեն, հարկավոր է ավելի մեծ զոհողություն՝ բարի գործերի զոհողություն, առանց որի հաճելի չէ Աստծուն ուղղված փառաբանությունը, քանի որ, ըստ Սուրբ Գրքի՝ օրհնությունը գեղեցիկ չէ մեղավորի շուրթերին (Սիրաք 15:9): Մարդն արարվել է բարին արարելու համար, այսինքն՝ սրբության, հավատարմության, ճշմարտության, սիրո, ողորմածության, անձնազոհության,
19/04/2022
«Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար» (Բ Տիմ․ 3․16)։ «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսաւորում է իմ շաւիղները (Սաղմ․ 118․105)։ Ճիշտ է, մենք չենք հավատում Սուրբ Գրքի՝ երկնքից ընկած լինելուն, ինչպես այլազգիներն են հավատում, որ Ղուրանը երկնքից է ընկել, սակայն հավատում ենք, որ Սուրբ Գիրքը Աստծու հրաշալի պարգևներից մեկն է, որի միջոցով մարդկությունը հաղորդակից
18/04/2022
- Հա՛յր, դատապարտված ննջեցյալները կարո՞ղ են աղոթել: - Նրանք ուշքի են գալիս և օգնություն խնդրում, սակայն այլևս չեն կարող իրենք իրենց օգնել: Դժոխքում գտնվողները Քրիստոսից միայն մեկ բան կուզեին, որպեսզի իրենց հինգ րոպե երկրային կյանք տար ապաշխարելու համար: Մենք, երկրի վրա ապրողներս, ժամանակ ունենք ապաշխարության համար, իսկ խեղճ ննջեցյալներն արդեն չեն կարող իրենց վիճակը բարելավել և մեզանից են օգնություն սպասում: Այդ պատճառով էլ պարտավոր
17/04/2022
Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Ուրախացան ազգք մարդկան, յորժամ լուան զՔո յարութիւնդ» (Ժամագիրք)։ Սիրելի հավատավոր զավակներ, Սուրբ Հարության հրաշափառ տոնին քրիստոնյա ողջ աշխարհը վերստին փառաբանում է հարուցյալ Փրկչին, Ով խաչվեց և հարություն առավ մարդկանց մեղքերի քավության համար՝ մարդկությանը պարգևելով չարչարանքներից վեր հառնելու ուժը և հավիտենական կյանքը ժառանգելու շնորհը։ Տիրոջ Հարությամբ համախմբվեցին հուսալքված
16/04/2022
Մարդու տարիքը որոշվում է նրա ապրած տարիներով, իսկ այդ տարիներին մարդ հոգևոր աճ կունենա թե ոչ, կապված է իր հոգևոր ջանքերից: Այսինքն՝ հոգևոր աճն ուղիղ կապ չունի մարդու տարիքի հետ, հնարավոր է երիտասարդը հավատի մեջ առավել հասուն լինի, քան տարեցը: Քրիստոնյայի հասունությունը որոշվում է նրանով, թե որքանով է Փրկչի կյանքն իր կյանքում արտացոլում: Տիրոջ հետ կենդանի հաղորդակցություն չունեցողը չի կարող հավատի մեջ աճել և կատարելագործվել: Այդ պատճառով
16/04/2022
Իմ շատ սիրելի հավատացյալներ, «Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ Մեծ սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ ամենակարևոր տոնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության առթիվ, առանց որի աշխարհում անիմաստ կլիներ ամեն ինչ։ Օրհնյալ, օրհնյալ ու հավետ փառավորյալ է մեր Տերը՝ «Անսկիզբը և Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ» (Հայտ․ 2։8)։ Նա՝ «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթ․ 15։20) երկու հազար տարի