27 Օգոստոս, Եշ
09/06/2022
- Եկեղեցու գլուխը Քրիստոս է, իսկ մարմինը մենք ենք՝ մարդիկ, քրիստոնյաները,- սովորեցնում էր հայր Պորֆիրիոսը։ Պողոս առաքյալն ասում է․ «Նա՛ է գլուխը մարմնի, որ եկեղեցին է» (Կող․ 1։18)։ Եկեղեցին ու Քրիստոս մեկ ամբողջություն են։ Մարմինը չի կարող գոյություն ունենալ առանց իր գլխի։ Եկեղեցու մարմինը կերակրվում է, սրբագործվում ու ապրում Քրիստոսով։ Նա՝ Տերը՝ ամենազոր, ամենագետ, ամենուր ներկա ու ամեն ինչ իրագործող, մեր հաստատումն է, մեր Ընկերը,
08/06/2022
Գինեմոլություն Գինեմոլություն բառը, ըստ Մալխասյանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է գինեմոլ լինել, գինեմոլի հատկություն ունենալ: Ճիշտ է, որ գինեմոլություն ասելով՝ հասկանում ենք գինուն մոլի դարձած անձի վիճակ, սակայն ընդարձակ իմաստով հասկանում ենք ալկոհոլային խմիչքների բոլոր տեսակների մոլությունը, լինեն դրանք օղի, վիսկի, շամպայն, գարեջուր, կոնյակ, ջին թե այլ: Գինեմոլության պատճառները Գինեմոլությունը ունի բազմաթիվ պատճառներ,
07/06/2022
Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալստյան տոնը նշեց հունիսի 5-ին: Սուրբ Հոգու էջքի տոնը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը նշեց ուխտագնացությամբ: Մինչ ճանապարհ ընկնելը երիտասարդները միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի օրհնությանն ու բարեմաղթանքին արժանացան: Տեր Հայրը մաղթեց երիտասարդներին, որ ոչ միայն Սուրբ Հոգու շնորհներով լցվեն, այլև հարստանան նրանցով և իրենց կյանքում
06/06/2022
«Որպեսզի ձեր հավատը չլինի մարդկանց իմաստությամբ» (Ա Կորնթ․ 2.5)։ Իմաստուն մի խրատ, որ դարերի խորքից թրթռալից ոգևորությամբ հնչում է մեր ականջներին։ Հաստատուն համոզում ունեցող և ժայռի պես ամուր կանգնած դյուցազունի հրամանն է սա։ Ա՛յն գործչի հրամանը, որն իր իրականացրած աստվածային առաքելության լիուլի գիտակցությունն ունեցավ ու նաև քրիստոնեական գիտակից հավատքի կազմակերպիչը եղավ։ Այդ ուժգին ու հեղինակավոր ձայնը Եփեսոսից է գալիս։
05/06/2022
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Երբ Փրկչի երկրային առաքելությունն արդեն կատարելապես իրագործվեց և հասավ Երկինք վերադառնալու ժամանակը, Տեր Հիսուս Քրիստոս պատվիրեց Իր սիրելիներին մնալ Երուսաղեմում և միատեղ ու միասիրտ սպասել Մխիթարիչին, որ պիտի ուղարկվեր Հորից՝ մխիթարելու հավատարիմներին և հիշեցնելու այն ամենը, ինչ Քրիստոս ուսուցանեց նրանց։ Նրա համբարձումից տասը օր անց՝ հրեական Պենտեկոստեի տոնին, երբ սուրբ Աստվածածինն
04/06/2022
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք դարձնելու և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում,
03/06/2022
․․․․Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սիրտն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այնքան, որ խենթանաք, որ ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծու սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում, ուստի և զորավոր է: Կարեկցում էի ձեզ, երբ
02/06/2022
- Եկեղեցին անսկիզբ է, անվախճան, հավերժ,- հաճախ ասում էր հայր Պորֆիրիոսը,- ինչպես Ո՞վ։ Իհարկե, ինչպես նրա Հիմնադիրը՝ Ամենասուրբ Երրորդությունը՝ անսկիզբ, անվերջ ու հավերժ։ Եկեղեցին անստեղծ է, ինչպես և Աստված։ Այն գոյություն է ունեցել ժամանակներից էլ առաջ, հրեշտակներից առաջ, աշխարհի արարումից առաջ։ «Նախքան աշխարհի արարումը» (Եփես․ 1։4), ասում է Պողոս առաքյալը։ Դա աստվածային սահմանում է։ Եկեղեցու «մեջ է բնակվում Աստվածության ամբողջ