27 Օգոստոս, Եշ
17/05/2022
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և օրհնությամբ սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով: Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական
17/05/2022
«Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չճանաչեց այն, որովհետև եթե ճանաչված լիներ, արդարև, փառքի Տիրոջը չէին խաչի» (Ա Կորնթ․ 2․8)։ Այս խոսքը առաքյալի կողմից աշխարհի իմաստության, այսինքն՝ գիտության հասցեին ուղղված ծանր ամբաստանություն է, չնայած որ մենք ամեն օր ականատես ենք լինում գիտության նոր նվաճումներին ու կերտած հաղթանակներին։ Ինչպե՞ս կարելի է ուրանալ արդեն իսկ պատմության սեփականությունը դարձած, աչքի զարնող այն իրողությունները,
16/05/2022
Մայիսի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Խաչի Երևման տոնը: Տոնի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մատուցված տոնական Ս. Պատարագին, ապա սիրո ճաշից հետո ուխտի մեկնեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի (4-5-րդ դ.): Երիտասարդների աղոթքի ուղին նրանց առաջնորդեց այն սրբավայր, որը քսան տարի առաջ՝ Սուրբ Խաչի Երևման տոնին, վերաօծվել էր: Հնագույն այս սրբավայրում
15/05/2022
Բայց տեսե՛ք, թե ինչն է իսկապես արժան. ողորմությո՛ւն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի (Ղուկ․ 11։41): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնահատուկ երկյուղածությամբ և գոհությամբ է օրհնում ու գովաբանում Քրիստոսի անսահման սիրո և մեր փրկության նշան սուրբ Խաչը՝ նշելով նրա սքանչելի երևման տոնը։ Այսօր առանձնահատուկ ջերմությամբ ենք խոնարհվում մեզ մխիթարող, մեզ զորացնող, հույս պարգևող
14/05/2022
Ամեն մի սրբավայր հայտնի է իր ուխտի օրով: Երևանի հնագույն սրբավայրերից Զորավոր Ս. Աստվածածինը հարուստ է հինգ ուխտի օրով, որոնցից առաջինը մայիսի 14-ին է՝ սբ. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը: Ուխտի նվիրական օրվա առթիվ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց «Զորավոր» Ավետարանը: Մինչ Ս. Պատարագի
14/05/2022
Էր լոյսն ճշմարիտ, որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհ։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ (Հովհաննես 1։9)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր Սուրբ Մովսես Տաթևացի հայրապետի մահվան հիշատակության օրն է, ով իր հոգևոր սպասավորությունն է ժամանակին բերել նաև Սուրբ Անանիայի անապատում և մեծ ավանդ ու ներդրում է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կյանքում։ Այսօր
13/05/2022
Քրիստոնեությունը կնոջը վեր հանեց ավելի բարձր հեղինակության, ինչը չենք կարող տեսնել այլ կրոններում կամ մարդկային պատմության անցյալի մեջ: Որոշ կրոնների հետևող հասարակությունների մեջ կինը երկրորդական կամ երրորդական տեղում է, ինչպես օրինակ իսլամի կամ բուդդիզմի մեջ: Բուդդայականության մեջ նույնիսկ կնոջ նկատմամբ շեշտված թշնամական վերաբերմունք կա: Կինը տանջանքներով լի նյութական աշխարհի` սանսարայի մարմնացումն է: Դրա համար էլ բուդդայականությունը
12/05/2022
Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրեն կամ մեկ ուրիշին հարցրած կլինի՝ ո՞րն է մարդու գոյության իմաստը: Այս հարցին Սուրբ Գիրքը հստակ պատասխանում է. «Նա աշխարհի գոյությունից էլ առաջ ընտրել էր մեզ՝ Քրիստոսի միջոցով Իրեն պատկանելու համար, որպես սուրբ և անարատ ժողովուրդ, և իր սիրով մեզ նախասահմանել՝ Հիսուս Քրիստոսի ձեռքով Իր որդիները լինելու, որովհետև ա՛յդ էր Իր կամքը և ծրագիրը» (Եփես. 1:4): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն