27 Օգոստոս, Եշ
24/05/2022
«Կյանքը Նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր» (Հովհ. 1.4)։ Տիեզերքի բովանդակ հորինվածքում չկա ավելի խորհրդավոր մի երևույթ, քան այն իմացական գործունեությունը, որը պարզ ասած կոչում ենք «խորհուրդ» կամ «մտածում»: Գիտությունն ինչ կերպ էլ ուզենա վերլուծել այն, միևնույն է, այդ «խորհուրդը» մշտապես անբացատրելի կմնա, ինչպես այն փիլիսոփայական քարը, որը փնտրում են նյութի պատահական ընթացքի և ինքնաշարժության հիմքում:
23/05/2022
- Երբ Աստված տալիս է խոնարհության շնորհը, այնժամ մենք ամեն ինչ տեսնում ենք, այնժամ պարզորոշ ապրում ենք Նրանով։ Երբ խոնարհություն չունենք, ոչինչ չենք տեսնում։ Եվ հակառակը, երբ արժանանում ենք սուրբ խոնարհությանը, այնժամ տեսնում ենք ամեն ինչ, ուրախանում ենք ամեն ինչով։ Այնժամ ապրում ենք Աստծով, մեր ներսում դրախտ է, որը հենց Ինքը Քրիստոսն է։ Մի բան պատմեմ ձեզ,- հանկարծ ասաց ծերը,- չգիտեմ՝ արդյոք կարդացե՞լ եք «Վարք հարանց»-ում․․․ Այդ պատմության
22/05/2022
Զի որ ոչ բառնայ զխաչ իւր և գա զկնի Իմ, ոչ կարէ Իմ աշակերտ լինել։ Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել (Ղուկաս 14։27)։ Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր. Աստված արարել է մարդուն, սիրում է նրան և մշտապես հոգում է նրա փրկության համար։ Եվ հարկ է, որ մարդկանց սիրտն ու միտքը Աստծու սերը տեսնեն ու փառաբանեն Նրան։ Շատ հաճախ մարդիկ չեն տեսնում Աստվածային առաջնորդությունն ու օգնությունը իրենց իսկ կյանքում և հակված
21/05/2022
Մայիսի 17-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ.
20/05/2022
Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, անդրադառնալով 44-օրյա աղետալի պատերազմից հետո Հայաստանի և Արցախի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերներին, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին, արձանագրում է՝ - Ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրենց դատապարտելի թշնամական վերաբերմունքը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի հանդեպ: Եռակողմ հայտարարության ստորագրումից
20/05/2022
Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով և նմանությամբ. «Եվ Աստված ըստ իր պատկերի ստեղծեց մարդուն։ Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան։ Արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ․ 1 :27), նրան պարգևեց հոգի, շունչ և մարմին. «Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը» (Ա Թեսաղ․ 5: 23): Մարդու միտքը նրա մարմնի մի մասն է և մեծ դեր ունի կյանքում: Մարդը
19/05/2022
- Նախ սերը, հետո մնացածը,- սովորեցնում էր ծերը։ Տե՛ս․․․ Ե՛վ դժոխքը, և՛ սատանան, և՛ դրախտը, և՛ մնացած բաները իրական են․․․ Բայց այնուամենայնիվ ես չեմ ցանկանում, որ դու վախենաս դրանցից կամ մշտապես մտածես դրանց մասին, ինչպես որ անում ես․․․ Ուզում եմ, որ դու սիրես Քրիստոսին, Որն ամեն ինչ է, և այդժամ որտեղ էլ լինես, ոչ մի բանից չես վախենա․․․ Իհարկե, Քրիստոս սպասում է մեզ և հենց մի փոքր բաց անենք մեր սիրտը Նրա համար, Նա անմիջապես ներս է մտնում
18/05/2022
Հավատքը քրիստոնյայի համար այն մեծագույն ուժն է, որը զորացնում ու գոտեպնդում է նրան, օգնում է հաղթահարել բոլոր այն պատնեշները, որ հանդիպում են նրա ճանապարհին: Հավատքով սպառազինված քրիստոնյան հավատարիմ է իր կոչմանն ու առաքելությանը, նա այլևս խավարի տիրապետության տակ չէ, այլ լույսի որդի է և Աստծու գործակիցը, քանի որ ունի կյանքի ճշմարիտ Առաջնորդ, Ով ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Ինձնով միայն կարելի է գնալ Հոր մոտ»