
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի ժամանակ հայր Մելիսին իր երկու աշակերտների հետ բնակվում էր Պարսից սահմանի մոտ: Պարսից թագավորի երկու որդիները մտան մայրիների անտառ՝ որս անելու ըստ սովորության: Որսի մեծ ցանց դրեցին տասներկու մղոն երկարությամբ և քառասուն մղոն խորությամբ, որպեսզի երբ որս գտնեն, քաշեն ցանցի մեջ և նիզակներով խոցելով՝ սպանեն: Ահա այս ցանցի մեջ հանկարծակի հայտնվեցին ծերն ու իր երկու աշակերտները: Եվ երբ տեսան նրանց` մերկ ու վայրենի, ծածկված իրենց մազերով, .....
Մեկ այլ եղբայր պոռնկության դևի հետ պատերազմում էր և գիշերով վեր կացավ գնաց սուրբ ծերի մոտ և ասաց նրան այդ մասին: Ծերը մխիթարեց նրան և դարձրեց իր խուցը` ասելով. «Տեղի մի՛ տուր, այլ իսկույն հանդիմանի՛ր դևին, և եթե նեղվես, ե՛կ ինձ մոտ և մի՛ ամաչիր, որովհետև եթե հայտնես, չարն ամոթով կմնա, իսկ եթե թաքցնես, դևերին կուրախացնես»: Եվ դադարեց եղբոր պատերազմը ծերի աղոթքներով:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր .....
Հայր Մինասը մեզ պատմեց հետևյալը. «Նստած էի մի անգամ իմ սենյակում, երբ ինձ մոտ եկավ մի անծանոթ եղբայր և խնդրեց տանել իրեն հայր Մակարիոսի մոտ: Ես նրան տարա ծերի մոտ: Երբ ծերը աղոթեց մեզ վրա, և նստեցինք, եկվոր եղբայրը ծերին ասաց. «Արդեն երեսուն տարի է, հա՛յր, որ միս չեմ ճաշակել»: Ծերը նրան ասաց. «Սակայն թո՛ւյլ տուր ինձ, որդյա՛կ, նաև իմանալ, թե որքա՞ն ժամանակ չես դատել քո եղբորը, չես բամբասել կամ չես չարախոսել քո մտքում, կամ դատարկ խոսք .....
Հայր Սրապիոնի մասին ասում էին, թե նրա կյանքը նման էր միայնակ թռչունի կյանքին, քանզի ոչ մի երկրային ինչք չունեցավ, երբեք խցում չբնակվեց, այլ մի մազեղեն քուրձ հագին և մի փոքրիկ ավետարան ձեռքին՝ շրջում էր՝ ինչպես անմարմին մի էակ: Շատ անգամ նրան տեսնում էին բնակավայրերից դուրս՝ ճանապարհների վրա նստած և դառնապես լաց լինելիս: Երբ անցորդներն հարցնում էին, թե նա ինչու է այդպես ողբում, նա պատասխանում էր և ասում. «Իմ Տերն ինձ բազում ունեցվածք .....
Մի անգամ Գեթսեմանիից ելնում էինք Ձիթենյաց լեռը: Այնտեղ էր հայր Աբրահամի վանքը, որի վանահայրն էր հայր Հովհաննես Կոզիկեցին: Հարցրինք նրան, թե ինչպե՞ս կարող է մարդը ձեռք բերել առաքինություն: Պատասխանեց մեզ ծերը և ասաց. «Եթե մեկը ուզում է առաքինություն ստանալ, չի ստանա, եթե նախ չհատի նույն դռնից մտնող չարությունը, այսինքն` եթե տենչում ես ստանալ ողբ, հատի՛ր և դեն նետի՛ր քեզնից ուրախությունն ու հրճվանքը, եթե ուզում ես խոնարհություն ձեռք .....
Մի նավապետ հայր Իլիգիոսին ոսկի բերեց: Եվ հայրը ասաց նրան. «Նստի՛ր երիվարը և գնա՛ Պետրոսի ճանապարհով և կհանդիպես մի երիտասարդի` երկնագույն զգեստ հագած, խոսի՛ր նրա հետ և ոսկին տո՛ւր նրան»: Սա գնաց և գտավ երիտասարդին, որը, պարանն առած, գնում էր իր հոր պարտքերի պատճառով կախվելու, և տվեց նրան ոսկին ու վերադարձավ քաղաք:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Հովհաննես կարճահասակն իր երեց եղբորն ասաց. «Կամենում եմ անհոգ լինել, ինչպես հրեշտակները, որոնք ոչինչ չեն անում, այլ անդադար Աստծուն են փառաբանում և պաշտում»: Եվ հանելով իր կրոնավորական հանդերձները` ելավ և գնաց անապատ և մնալով այնտեղ մի շաբաթ՝ դարձյալ վերադարձավ եղբոր մոտ` իր խուղը, բախեց դուռը գիշերով, իսկ եղբայրը չբացեց` ներսից հարցնելով. «Ո՞վ ես դու»: Պատասխանեց. «Ես Հովհաննեսն եմ»: Խուղից ասաց. «Հովհաննեսը հրեշտակ .....
Ոմն եղբայր աղաչեց հայր Սիսոյին և ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Նստի՛ր քո սենյակում և արտասուքներով հանձնի՛ր քեզ Աստծուն և կհանգստանաս»: Եղբայրն ասաց. «Հա՛յր, կամենում եմ պահել իմ խորհուրդները և չեմ կարողանում»: Ծերն ասաց. «Ինչպե՞ս կկարողանանք պահել մեր մտքերն ու խորհուրդները, քանի դեռ մեր բերանն ու ականջները բաց ենք թողել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Թեսաղոնիկեում մի արքեպիսկոպոս կար՝ Թալելեոս անունով, որ ո՛չ Աստծուց էր երկնչում, ո՛չ հատուցումից էր զգուշանում: Ոտնակոխ արեց քրիստոնեական ճշմարիտ վարքը և արժեզրկեց քահանայական կարգը, սուրբ և միասնական Երրորդությունն ուրացավ և կուռքերին էր երկրպագում: Եպիսկոպոսները ժողով գումարելով` աստիճանից զրկեցին նրան: Իսկ նա խաբեությամբ ջանում էր կրկին վերստանալ իր կարգը, և ըստ Սողոմոնի խոսքի, թե` ամեն ոք հնազանդվում է ոսկուն, պատրիարքից .....
Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին և ասաց. «Ի՞նչ են քաջությունն ու աղոթքը, հա՛յր»: Ասաց ծերը. «Քաջությունն ու աղոթքն այն են, երբ մեկը հաղթում է ամեն տեսակ փորձությունների, որոնք գալիս են նրա վրա թե՛ դևերից, թե՛ մարդկանցից, ինչպես գրված է. «Համբերելով համբերեցի Տիրոջը, և նա լսեց իմ աղոթքները» (Սաղմ. ԼԹ 2): Քանզի բարի են աղոթքները, բարի է և փորձություններին համբերելը, որպեսզի Տերը օգնի մեզ, և ձեռնամուխ լինենք բարի գործերի, քանի .....
Հայրերից մեկը պոռնկության պատերազմի մեջ ընկավ և փակելով խցի դուռը` ելավ անապատ և այնտեղ շրջեց քսանմեկ օր, ոչինչ չճաշակեց, այլ միայն պայքարում և նահատակվում էր, որպեսզի տեղի չտա խորհուրդներին: Դրանից հետո աղոթք արեց առ Աստված` ասելով. «Տե՛ր, օգնի՛ր ինձ, քանզի չեմ հանդարտվում, ողորմի՛ր ինձ և թեթևացրո՛ւ պատերազմն իմ»: Եվ գտնելով մի այր` մտավ այնտեղ և ասաց. «Լավ է՝ ես մեռնեմ այստեղ, քան թե մեղանչեմ»: Եվ նույն պահին թեթևացավ պատերազմը, .....
Հայր Կասիանոսը պատմեց մեզ, թե մի անգամ վանական համալիրի առաջնորդ հայր Հովհաննեսը եկավ հայր Պասիոսի մոտ, որը միայնակ բնակվում էր ներքին անապատում՝ քառասուն տարի: Հայր Հովհաննեսը նրան շատ էր սիրում, ուստի նաև մեծ համարձակություն ուներ նրա մոտ: Սա նրան ասաց. «Այս էլ քանի՜ տարի է, որ հեռացար մարդկանցից և մարդաբնակ տեղերից և մարդկանցից երբեք նեղություն չկրեցիր: Այդքան ժամանակում ի՞նչ ձեռք բերեցիր»: Ծերը նրան պատասխանեց. «Այն .....
Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս երանելի Աթանասն աղաչեց հայր Պամբոյին լեռից իջնել քաղաք: Երբ նա իջավ, այնտեղ մի պոռնիկ կին տեսավ և սկսեց լաց լինել: Նրան տեսնողները հարցնում էին, թե ինչո՞ւ է ողբում հայրը: Եվ նա ասաց. «Երկու պատճառով եմ լաց լինում. մեկը` սրա հոգու կորստյան համար, մյուսը` որ ես այնքան ջանադիր չեմ Աստծուն հաճոյանալու մեջ, որքան սա` մարդկանց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Վանահայր Հովհաննու մասին հայր Կասիանոսը ասում էր, թե մեծ էր նա երկրի վրա: Երբ մոտ էր այս աշխարհից առ Աստված փոխադրվելու պահը, իր վերջին շնչում սաստիկ ուրախ էր և փափագում էր գնալ: Նրա շուրջը եղբայրներ կային և աղաչում էին, որպեսզի մի կարճառոտ և կենսուսույց խոսք ասի իրենց և իբրև ժառանգություն թողնի իրենց, որով կարողանան դեպի վեր բարձրանալ` առ աստվածային կատարելություն: Իսկ նա հառաչեց և ասաց նրանց. «Երբեք իմ կամքը չկատարեցի և երբեք որևէ .....
Ճանապարհին երեք վանականի առջև մի չար ոգի է հայտնվում` կերպափոխված լուսե հրեշտակի և ասում.
- Աստծո սիրելի որդիներ, շտապե´ք, ճանապարհի մյուս կողմում Աստված ձեզ է սպասում, շտապե´ք, քանի դեռ այնտեղ ձեզ է սպասում:
Առաջին վանականը, սիրով լեցուն, խանդավառվում է, վազում առաջ և ընկնում մի մեծ փոսի մեջ: Երկրորդ վանականն այդ պատգամը կատարելու համար խոնարհաբար շտապում է և հապշտապ առաջ շարժվելով՝ նույնպես ընկնում միևնույն փոսը: .....