
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Աբբա Երենիոսն ասաց եղբայրներին. «Ջանանք համբերել մեծ պատերազմին, քանզի զինվորներն ենք Քրիստոսի՝ երկնավոր թագավորի: Երկրավոր թագավորի զինվորներն սաղավարտներ ունեն իրենց գլխին, իսկ մեր զինվորությունը երկնային շնորհներն են: Նրանք երկաթապատ վահաններ ունեն, իսկ մենք` հավատ, նրանք` գեղարդներ, մենք` աղոթքներ, նրանք` կապարճներ, իսկ մենք` հույս առ Աստված: Նրանց խրախուսողներն ու պսակադրողները զորագլուխներն են, իսկ մեր հավատքի զորագլուխն ու նվիրագործողը .....
Ինչպես վստահեցնում էին սուրբ հայրերը՝ աղերսած խաչն ամենածանրն է: Օրինակ՝ մայրս միշտ երազում էր, որպեսզի ափսեները չլվանա և տունը չմաքրի… Իսկ իմ ընկերուհի Լյուլյան երազում էր արտագաղթելու մասին («միայն թե պրծնեմ այս անիծյալ երկրից»): Իսկ ծանոթներիցս մեկը՝ Լյոնյա Զոլոտարյովսկին երազում էր անհավատալիորեն հարուստ լինելու մասին: Իսկ գեղեցկուհի Իռենը երազում էր մեքենա վարել սովորել և «Ալֆա-Ռոմեո»-ի պես մի բան գնել: Եվ ահա մայրս .....
Աբբա Եվստոգրիոսի վանքում մի ծեր կար, որի անունը Հովհաննես էր: Երուսաղեմի արքեպիսկոպոս հայր Եղիան կամեցավ նրան վանահայր կարգել, իսկ նա չհամաձայնեց՝ ասելով. «Ես Սինա լեռն եմ գնում. աղոթի՛ր ինձ համար»: Արքեպիսկոպոսը բռնադատելով էլ չկարողացավ արգելել ծերին, և նա գնաց: Պատվիրեց նրան՝ արժանի լինել Վերին հայրապետությանն, և ծերը հրաժեշտ տալով` ճանապարհ ընկավ դեպի Սինա լեռը: Նա իր հետ վերցրեց նաև իր աշակերտին, և երբ անցան Հորդանան գետը, ծերն .....
Մի աղքատ մարդ, որ անդադար բողոքում էր իր խաչից, իր աղքատությունից, երազում տեսավ, որ մի ընդարձակ սենյակում է հայտնվել, որում ծածկոցով ծածկված տարբեր մեծության խաչեր կային: Եվ մի ձայն նրան ասաց.
- Տրտնջում ես քո խաչից, քո աղքատությունից, արդ, ուրիշ խաչ ընտրիր քեզ համար:
Աղքատը սկսեց ընտրել: Առաջին խաչը չկարողացավ բարձրացնել, երկրորդը մի փոքր բարձրացրեց, բայց դա էլ նրան ծանր թվաց, երրորդը ծանր չթվաց, բայց քերծում էր մաշկն իր սուր եզրերով: Անկյունում .....
Ոմն եղբայր նեղվեց մեկից և վեր կենալով գնաց մի ծերի մոտ և ասաց նրան. «Տրտում է հոգիս, հա՛յր»: «Ինչո՞ւ, եղբա՛յր», – հարցրեց նրան ծերը: Պատասխանեց նրան եղբայրը և ասաց. «Որովհետև ինձ խիստ տրտմեցրեց մեկը, և դևն ինձ գրգռում է` առավելապատիկը հատուցել նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե լսես ինձ և հնազանդվես` ինչ որ ասեմ, Աստված կփրկի քեզ քո այդ ախտից»: Իսկ նա ուխտեց անել` ինչ որ ասի: Ծերը նրան ասաց. «Գնա՛ քո սենյակը, աղոթի՛ր ամբողջ սրտով .....
Մի անգամ քաղաքի դարպասների մոտ նստած ծերունուն մի պատանի մոտեցավ և հարցրեց.
- Ոչ մի անգամ այստեղ չեմ եղել: Ասա՛ ինձ, ծերունի՛, ինչպիսի՞ մարդիկ են ապրում այս քաղաքում:
Ծերունին հարցով պատասխանեց նրան.
- Իսկ ինչպիսի՞ մարդիկ էին ապրում այն քաղաքում, որտեղից հեռացար:
- Չար ու եսասեր մարդիկ էին: Հենց այդ պատճառով էլ ուրախությամբ հեռացա այնտեղից:
- Այստեղ ճիշտ նույնպիսի մարդկանց կհանդիպես,- պատասխանեց նրան ծերունին:
Քիչ անց մեկ այլ երիտասարդ .....
Ոմն ծեր, բազում տարիներ ճգնելով, Աստծո շնորհներով պաշտպանվում էր դևերի պատերազմներից, որի համար էլ ուրիշներին չէր հավատում և ասում էր. «Ի՞նչ կարող է անել դևը»: Տիրոջ թույլտվությամբ նրան երևաց դևը և ասաց. «Ինչո՞ւ ես հայհոյում ինձ, ի՞նչ մեղք եմ գործել քո հանդեպ: Ահա քառասուն տարի ևս ժամանակ ունես ապրելու, կգտնեմ պահ, որպեսզի քեզ նեղեմ»: Այս ասելով` դևն անհետացավ: Իսկ նա ապշած՝ ասաց իր մտքում. «Ինչպե՞ս կարող եմ քառասուն տարի կռվել .....
Մի անգամ ուխտավորներից մեկն օպտինյան աբեղա Վասիլիին հարցրեց. «Աստված ամենո՞ւր է»: «Այո՛»,- պատասխանեց նա: «Մենք ամենուր կարո՞ղ ենք աղոթել»: «Իհա՛րկե»: «Հապա չորս եկեղեցին ձեր ինչի՞ն է հարկավոր: Մի՞թե վանականները չեն կարող իրենց խցերում աղոթել, իսկ մենք՝ տանը: Աստված մեր հոգում է»: Այնժամ հայր Վասիլին շատ կարևոր խոսքեր ասաց. «Յուրաքանչյուր աղոթք լավ է, օգտակար և գովելի, բայց տանն ու խցում արված աղոթքը կարելի .....
Վանական միաբանության մի առաջնորդ կար, որն իր հետ մոտ երկու հարյուր եղբայրներ ուներ: Սա անչափ փառաբանված էր մարդկանցից: Սրան հյուր եկավ Քրիստոս` ծեր աղքատի տեսքով, աղերսեց դռնապանին, որպեսզի նա տեղեկացնի վանահորը, թե ոմն աղքատ ծեր` քո երբեմնի ծանոթը և ընկերը, եկել է և դռան մոտ է: Դռնապանը խիստ դժվարությամբ կարողացավ մտնել հոր մոտ և ասաց նրան այդ մասին: Հայրը բարկանալով՝ ասաց նրան. «Չգիտե՞ս և չե՞ս տեսնում, որ շատերի հետ .....
Կիրակի օրը վաստակած փողը կրակ է, որը կխժռի նաև մնացածը:
Աշխատիր որքան ուզում ես, բայց Աստված կտա այնքան, որքան հարկ կհամարի:
- Ինչո՞ւ ես կիրակի օրն աշխատում,- մի վաճառական հարցրեց արհեստավորին:
- Որովհետև աղքատ եմ,- պատասխանեց վերջինս:
- Քանի՞ տարի ես աշխատում:
- Ողջ կյանքս:
- Սակայն չես հարստացել: Եկ պայմանավորվենք, որ կպահես կիրակի օրը: Վեց օր ջանասիրաբար աշխատիր, իսկ կիրակի օրը եկեղեցի գնա: Կես տարի անց կայցելեմ քեզ և եկեղեցի հաճախելու .....
Հայր Սիլովանեի մասին ասում էին, թե նրա աշակերտները առանց նրա հրահանգի քանդեցին պարտեզի ցանկապատը և դեպի դուրս տանելով` ընդարձակեցին այն: Երբ ծերն այդ իմացավ, ուսին գցեց իր մաղախը, դուրս եկավ նրանց մոտ և ասաց. «Աղոթե՛ք ինձ համար, եղբայրնե՛ր» և գնաց: Իսկ նրանք, երբ տեսան նրան այդպես, վազեցին ընկան նրա առջև և ասացին. «Ի՞նչ եղավ, հա՛յր, ասա՛ մեզ»: Ծերն ասաց. «Ետ չեմ դառնա և ոչ էլ այստեղ կմնամ, եթե դուք չքանդեք պարտեզի ցանկապատը և չդնեք .....
Մի դերասան շատ է տրտմում իր կյանքի ընթացքից և մտածում, որ եթե կյանքն ամբողջովին Աստծուն հանձնի, ապա Աստված իրեն ճգնավոր պիտի դարձնի և տխուր-տրտում, դժգույն կյանք պիտի ապրի և գնում է հեռավոր մի վանք: Երփներանգ ծաղիկներով լեցուն դաշտում հանդիպում է ծեր վանականին ու հարցնում.
- Շա՞տ դժգույն է կյանքը, երբ այն ամբողջովին Աստծուն ես հանձնում:
Ծեր վանականը պատասխանում է.
- Ո՛վ անմիտ, այս դաշտում տեսնո՞ւմ ես երփներանգ ծաղիկները:
- Այո՛, տեսնում .....
Ոմանք եկան հայր Փիլիկիոսի մոտ և ասացին. «Մեզ խոսք ասա՛, հա՛յր»: Եվ նա նրանց ասաց. «Նախկինում ծերերից խոսք էին խնդրում գործադրելու համար, և Աստված խնդրողների համար ծերերին խոսք էր տալիս, բայց այժմ ծերերի մոտ խոսք չկա, որովհետև ոչ ոք գործադրելու համար չի խնդրում, այլ` գիտենալու, որպեսզի իրեն գիտուն ցույց տա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի մարդ գետափին գույնզգույն քարերով լի մի մեծ քսակ գտավ: Վերցրեց ու սկսեց այդ քարերը գետը նետել, դրանցով թռչուններին խփել, զվարճանում էր քարերն այս ու այն կողմ շպրտելով: Եվ ահա երբ ընդամենը երկու-երեք քար էր մնացել քսակում, հարևանը հանդիպեց նրան: Տեսավ քարերն ու հարցրեց. «Որտեղի՞ց քեզ այդ քարերը: Դրանք շատ թանկարժեք են»: Սա լսելով, մարդը նետվեց աննպատակ կորսված քարերը փնտրելու, բայց արդեն շատ ուշ էր որևէ բան վերադարձնելու համար:
Կյանքը .....
Աբբա Դանիել Սկյութացին մանկությունից ի վեր բնակվում էր Սկյութիայում: Հարձակվեցին բարբարոսները և գերեցին նրան. և նրանց հետ գնալիս ոմն քրիստոսասեր նավապետ փրկեց նրան բարբարոսներից: Երկու տարի անց կրկին եկան և հետ տարան նրան: Վեց ամիս մնաց նրանց մոտ և փախավ, դրանից հետո երեք անգամ բարբարոսները հարձակվեցին և գերի տարան նրան: Գերեվարող բարբարոսներից մեկը նստած էր ջրի մոտ, և աբբա Դանիելը վերցրեց քարն ու հարվածեց այլազգուն, և նա մեռավ այդ հարվածից: .....