.jpg)
Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:
Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):
Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:
Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծուն, ինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:
Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:
Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):
Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):
Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:
Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:
Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:
Ծառայողը օգնում է նախ իրեն
Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:
Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:
Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:
Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:
Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:
Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:
«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):
Կարինե Սուգիկյան







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական իր ծրագրերը, որոնց շրջանակներում Տեր Գրիգորը փետրվարի 2-ին այցելեց Աղեկյան ընտանիքին: Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Մեծարենցի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող հինգ հոգուց բաղկացած ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի .....
Դեկտեմբերի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (42տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ռուսաստանաբնակ Գոհար Ամիրջանյանը: Ռուզաննան իր չորս զավակների հետ բնակվում է Արմավիր քաղաքի Շահումյան 11/1 43 բն. հասցեում: Երեխաներից մեկն է Ռուզաննայի զավակը, մյուս երեքը, որ ազգությամբ եզդի են և որոնց մայրը երեք տարի առաջ լքել է նրանց, Ռուզաննան է իր խնամքի .....
Դեկտեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Սուսաննա Մարտիրոսյանը: Հարությունյան բազմազավակ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի, Եղեգնավան գյուղի 4-րդ տ. հասցեում: Վեց զավակների հայրը, աշխատանք չունենալու պատճառով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Բայց .....
Ինքնաճանաչողությունն օգնում է մարդուն խոնարհություն ձեռք բերել, ինչպես նաև նկատել ու սիրել կարիքի մեջ գտնվող մերձավորին: Եկեղեցու հայրերը նշում են, որ սիրո միջոցով է, որ մարդն իրապես դառնում է մարդկային՝ միաժամանակ դառնալով նաև աստվածային, քանի որ Ս. Աթանասի բանաձևմամբ՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»:
Դեկտեմբերի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պողոսյան Մարինեին (57 տ.) հանձնեց .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվող ընտանիքներին: Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Տեր Գրիգորը Խաչատրյան Սիրվարդին (69տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արամ Բաղդասարյանը: .....
Դեկտեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Հայկուշին (49տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց զավակներով հարուստ Հարությունյան ընտանիքը բնակվում է Արմավիր քաղաքի Սահմանապահներ 114 հասցեում: Ընտանիքի մայրը նշեց, .....
Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ալեքսանյան Հասմիկին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Չորս հոգուց բաղկացած Ալեքսանյան ընտանիքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա Բ-1 թաղ. Րաֆֆու փ. 77շ., բն.33 հասցեում: «Տղաս՝ Կարապետը .....
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Եղիազարյան Մարինեին (46տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վեց հոգուց բաղկացած Հովհաննիսյան ընտանիքը բնակվում է Մասիսի շրջանի Ղուկասավան գյուղի 12 փ. 12 տուն հասցեում: Ընտանիքի երեք զավակներից .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում իրականացվող սոցիալական ծրագրերի շնորհիվ ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանում և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ, միախմբվելով եղբայրասիրության առաքինության շուրջ, կյանքի են կոչում սուրբգրային հետևյալ պատգամը, որ ասում է. «Եղբայրասիրությունը թող մնայուն սկզբունք լինի ձեզ համար» (Եբր. 13:1): Ճշմարիտ կրոնի մեծագույն նշանն այն է, որ մարդ-Աստված հարաբերությամբ ձևավորվում և ամրանում է նաև մարդ-մարդ .....
Դեկտեմբերի 22-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ֆրնզյան Հայկանուշին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որը տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Հայկանուշն ամուսնալուծված է և իր հինգ զավակների հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Շահումյան 46/10 հասցեում: Բազմազավակ ընտանիքը երեխաների առողջական և ֆինանսական խնդիրների պատճառով մի շարք դժվարությունների առջև է հայտնվել. .....
Եկեղեցին ապրում է և գործում նրանից ներս ձևավորված համայնքների շնորհիվ, որոնք առանձնահատուկ են՝ որպես Քրիստոսով միավորված միություններ: Քրիստոսի շուրջ համախմբված համայնքի անդամները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլ, պատրաստակամորեն, իրենց սիրո ծառայությունն են մատուցում միմյանց և կարիքի մեջ գտնվող մարդկանց: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծնկի եկավ Իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը՝ հեզության .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 26-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Անահիտին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի նորաստեղծ ընտանիքներից Դավիթ և Սաիդա .....
Առանց բարի գործի, առանց մերձավորի հանդեպ սիրո ունայն է ամեն ինչ: Բազումողորմ Աստված ցանկանում է, որ Իր պատկերն ու նմանություն կրողներն իրենց մերձավորի հանդեպ լինեն ողորմած, համբերատար և անհիշաչար: Տիրոջ կամքի իրագործմանն են ուղղված այն բոլոր սոցիալական ծրագրերը, որ նպատակ ունեն սատարելու և աջակցելու կարիքի մեջ հայտնված անձանց: Նոյեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մանուկյան Ռուզաննային .....
Նոյեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրի շրջանակներում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաղդասարյան Արևիկին (28 տ.) հանձնեց համայնքի կողմից տրամադրված տաք հագուստ և դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Արևիկն իր սկեսուրի և երկու զավակների՝ Գագիկի (7 տ.) ու Ալվարդի (5 տ.) հետ բնակվում է Էջմիածին ք. Արագածի զանգվածի Զվարթնոց 13/28 հասցեում: Ընտանիքը դժվար կացության .....
Նոյեմբերի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Կարապետյան Էլմիրային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Էլմիրան իր յոթ զավակների հետ բնակվում է Էջմիածնի շրջանի Ակնաշեն գյուղի Թումանյան 3 հասցեում: Ընտանիքի հայրը վեց ամիս առաջ մահացել է, և բազմազավակ ընտանիքը մի շարք խնդիրների առջև է կանգնել: Միայն կերակրողին կորցնելու դեպքում .....