
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
«Տատիկս,- պատմեց Ելենան,- իր չորս զավակներին այսպես փրկեց: Դուստրն ու երեք որդիները ռազմաճակատ մեկնեցին, իսկ տատիկս պատերազմի ողջ ընթացքում խիստ պահք պահեց չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Չորսն էլ պատերազմից անվնաս վերադարձան, իսկ նա շարունակում էր պահեցողությունը: «Մայրի՛կ,- ասում էին զավակները,- մենք ողջ վերադարձել ենք, ինչո՞ւ ես շարունակում պահք պահել»: «Տիրոջ հանդեպ երախտագիտության զգացումից,- պատասխանում էր տատիկս:- Մի ընտանիք .....
Հայր Անտոնիոսը մարգարեացավ հայր Ամոնի մասին և ասաց. «Դու մեծապես կառաջադիմես Աստծո երկյուղի մեջ»: Հանեց նրան իր սենյակից դուրս, ցույց տվեց մի մեծ ժայռ և ասաց նրան. «Հայհոյի՛ր այս վեմին, ապտակի՛ր և հարվածի՛ր դրան»: Եվ նա այդպես արեց: Ասաց նրան հայր Անտոնիոսը. «Քեզ որևէ բան ասա՞ց այդ վեմը»: Նա ասաց` ո՛չ: Անտոնն ասաց. «Դու նույնպես ապագայում պետք է հասնես այդ չափին»: Եվ այդպես էլ եղավ, քանզի այնպիսի գերազանցության հասավ հայր .....
Սատանան ո՛չ մեր ուղեղից է վախենում, ո՛չ՝ մեր գիտելիքներից: Նա ավելի շատ ունի դրանցից: Նա նույնիսկ մեր առաքինություններից չի վախենում: Դրանցից էլ ավելի շատ ունի քան՝ մենք: Միայն մի առաքինություն չունի և դա նրան սպանում է, իսկ մեզ՝ փրկում: Ո՞ր առաքինությունն է:
Մի անգամ, ինչ-որ բանի հասնելով, հպարտ-հպարտ իմ ծերի մոտ գնացի: Նա, ինձ տեսնելով, միանգամից հասկացավ, որ սայթաքել եմ և չսպասելով, որ խոսքս սկսեմ, ասաց.
- Ինչո՞ւ ենք այդպես հպարտանում, որդյա՛կ: .....
Ծերն ասաց. «Ձկները չեն կարող այնպես անել, որ ձկնորսն իրենց ցանցը չգցի, բայց եթե իմանան, կարող են խույս տալ և ապրել: Այդպես էլ մենակյացը՝ չի կարող սատանային արգելել փորձելու իրեն, սակայն իմանալով՝ խույս կտա ցանկությունից և բարկությունից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
.....
Մի անգամ շան կեղտի մեջ ընկա: Թվում է՝ մեծ բան չէ, միայն կոշիկս կեղտոտեցի: Բայց ո՛չ ավտոբուս կարող ես նստել, ո՛չ խանութ մտնել, ո՛չ հյուր գնալ, մինչև կոշիկդ չլվանաս՝ գարշահոտություն է արձակում: Պարտադիր չէ մինչև կոկորդդ աղտոտության մեջ խրվես, որպեսզի քեզնից էլ գարշահոտ գա:
Այդպես էլ մեր մեղքերն են: Պարտադիր չէ «ամենածանր» մեղքերը գործել: Փոքր մեղքերն էլ բավական են, որպեսզի դրանցով «բուրես»:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
.....
Գումար վաստակելու փափագով լցված երիտասարդը մտնում է մի խաղատուն և մասնակցում վիճակախաղի և ամեն անգամ պարտվում է ու իր գումարները տանուլ տալիս: Այնուհետև մի պահ դադար է առնում, դուրս է գալիս խաղատնից և իր կողքին կանգնած անծանոթ մարդուն ասում է.
-Ուզում եմ, որ իսկապես Աստծո կամքով լինի, եթե վիճակախաղի տոմս շահեմ, ապա այդ գումարով շատ բարի գործեր կանեմ մարդկանց համար:
Անծանոթը պատասխանում է.
-Իսկապես ուզո՞ւմ ես իմանալ, թե որն է Աստծո .....
Հայր Կասիանոսը պատմեց, թե մի իշխան կրոնավոր դարձավ, բաժանեց իր ողջ ունեցվածքն աղքատներին և մի փոքր պահեց իր կարիքների համար, սակայն հանձն չառավ կատարյալ հնազանդություն, խոնարհություն, անընչություն և համաձայնություն` չունենալու անգամ անձնական մեկ ասեղ: Սրան մեծն Բալիսիոսն այսպես պատասխանեց. «Քո իշխանությունը կորցրիր, սակայն միանձնություն չգտար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Մի մարդ Պատարագի ժամանակ կողքին կանգնածների խոսակցությունը լսեց՝ տնային գործերի, եղանակի, առօրյայի մասին… Արդար զայրույթով բռնկվեց: Խիստ հայացքով այրեց Աստծո տան կարգը խախտողներին և ուրիշներին չխանգարելու համար շշուկով նկատողություն արեց նրանց: Գործն ավարտելով, կրկին Պատարագին դարձավ, սակայն շուտով նկատեց, որ մտածում է ոչ թե այն մասին, թե ինչ է երգվում կամ ազդարարվում, այլ բոլորովին կողմնակի բաների՝ նույն տնային գործերի, եղանակի…
Եվ .....
Հայր Հովհաննեսը պատմեց և ասաց. «Մեծատուն և հույժ գեղեցիկ մի պոռնիկ կար Եգիպտոսում, որի մոտ իշխաններն էին մտնում: Մի օր նա անցնում էր եկեղեցու կողքով և կամեցավ ներս մտնել, իսկ կիսասարկավագները, որ դրսում էին, թույլ չտվեցին ներս մտնել` ասելով. «Արժանի չես մտնելու Տիրոջ տունը, որովհետև պիղծ ես»: Եվ մինչ նրանք վիճում էին իրար հետ, եպիսկոպոսը լսեց աղմուկը, և եկավ նրանց մոտ: Կինը նրան ասաց. «Թույլ չեն տալիս ինձ եկեղեցի մտնել»: Եպիսկոպոսը .....
Մի անգամ հայր Պավել Գրուզդևը հետևյալ առակը պատմեց. «Պատկերացրե՛ք. 1947 թվական: Գիշեր: Հացի հերթ: Լուսադեմին բացվում է փոքրիկ լուսամուտն ու հայտարարում են, որ հացը բոլորին չի բավականացնի: «Զուր մի՛ կանգնեք»: Իսկ հերթում մի կին կա երկու երեխաների հետ, որոնք այնքա՜ն վտիտ են, և պարզ է, որ նրանց հաց չի հասնելու: Հերթում վեցերորդը կամ յոթերորդը կանգնած պատշաճ հագնված մի տղամարդ է դուրս գալիս, բռնում է կնոջ ձեռքն ու երեխաների հետ տանում, իր .....
Ծերերից մեկը, երբ հիշում էր Աստծո դատաստանը, մոլեգնածի նման փախչում էր անապատով: Նրա կողքին մի եղբայր կար, որ նրա հետևից գնալով` գտնում, ետ էր բերում նրան այնտեղից՝ ասելով. «Միայն դո՞ւ ես բովանդակ աշխարհի մեղքերը գործել»: Նա պատասխանելով ասում էր. «Ես ևս հավատում եմ, որ Աստված իմ մեղքերը կթողնի, սակայն ո՞վ կարող է դիմանալ ահավոր ատյանին և մեծ դատաստանին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին .....
Աստծո հրեշտակը լեռներում մոլորված երկու հոգու դուրս է հանում և առաջնորդում դեպի բնակավայր: Մարդկանցից մեկը մյուսին ասում է.
- Ինչո՞ւ է հրեշտակը ճանապարհն այսքան երկարացնում, երբ կարող էինք լեռան վրայով անցնել և մինչ մայրամուտ արագ տեղ հասնել, սակայն երկար-բարակ շրջանցնում ենք լեռը և մի քանի օրից ենք տեղ հասնելու:
Հրեշտակը լսում է և պատասխանում.
- Շուտով ձնահոսք է լինելու, և եթե լեռան վրա բարձանաք ու կարճ ուղին ընտրեք, փորձանքի կենթարկվեք: .....
Աբբա Պիմենը հարցրեց աբբա Նեսթերոնին, թե` «Որտեղի՞ց ուսանեցիր այդպիսի վարք, որ երբ միաբանությունում վշտացնում են քեզ, ոչինչ չես խոսում և լռությամբ տանում ես»: Եվ աբբա Նեսթերոնն ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, հա՛յր, երբ եկա այս միաբանություն, մտքիս մեջ ասացի ինքս ինձ. «Դու և ավանակը մեկ եք. ինչպես ավանակը ծեծվելիս չի խոսում, անարգվելիս չի պատասխանում՝ նույնպես և դու, ինչպես սաղմոսում է ասվում «Որպես մի անասուն եղա քո առաջ, և ես ամենայն .....
Տրտմությամբ լեցուն մի գեր պահեստապետ գալիս է ծեր վանականի մոտ և ասում.
- Ես բարի նպատակներ ունեմ և խնդրում եմ, որ իմ պահեստն Աստծո կամքով ընդլայնվի, սակայն չի իրականանում և խռովքի ու տրտմության մեջ եմ մնում, որովհետև մտածում եմ, որ կրկին իմ կամքով եմ գործում, այլ ոչ թե Աստծո...
Ծեր վանականը ժպտում է և պատասխանում.
- Ուրա՛խ եղիր, եթե ինչ-որ բան քո կամքով չի իրականանում, նշանակում է` Աստծո կամքով է իրականանում, ուրա՛խ եղիր և քեզ տրված չափով .....
Աբբա Պամբոնի հորդորով մի անգամ աբբա Մակարիոսը եկավ Նիտրա լեռը: Եվ ծերերը նրան ասացին. «Եղբայրներին խո՛սք ասա, հա՛յր»: Նա ասաց. «Ես երբեք մենակյաց չեմ եղել, սակայն տեսել եմ մենակյացների, երբ նստում էի անապատում՝ Սկյութիայի իմ խցում: Բռնադատում էին ինձ իմ մտածմունքներն և ասում էին, թե` գնա՛ այսինչ անապատը և տե՛ս, թե ինչ կտեսնես այնտեղ: Եվ այս մտածումներից բռնադատված` հինգ տարի համբերեցի, կարծելով, թե դևերից է: Եվ երբ այս մտածումները դադարեցին, .....