
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի պատգամավոր հայտնվում է հանդերձյալ աշխարհում, հեռվում տեսնում է դրախտի դարպասները, որոնց առջև մարդկանց հսկայական բազմություն է լինում, ուր բոլորը ջանք են գործադրում մտնել դրախտ, բայց քչերն են կարողանում դարպասներից ներս անցնել: Արագ մտնում է այդ բազմության մեջ և ամեն ջանք գործադրում այն ճեղքելու և առաջինը դրախտի դարպասների մոտ հասնել համար, սակայն մխրճված մնում է հսկայական բազմության կենտրոնում ու հուսակտուր գոչում.
- Սիրելի՛ քաղաքացիներ, .....
Ես և Սոփրոնիոս եղբայրը գնացինք ներքինիների վանքերը` սուրբ Հորդանան, և այդ վանքերի քահանա աբբա Նիկողայոսը մեզ պատմեց, թե իր երկրում մի կուսանոց կա, ուր քառասուն հոգի կա: Այդ վանքում հինգ կույսեր խորհուրդ արեցին գիշերով փախչել վանքից և իրենց համար մարդ առնել: Եվ մինչ նստած էին, այսահարվեցին բոլորը և վանքից դուրս չեկան, այլ գոհացան Աստծուց` խոստովանելով իրենց մեղքերը՝ ասելով. «Գոհանում ենք Աստծուց, որ այս մեծ խրատը բերեց մեզ վրա, որպեսզի .....
Վանականը կարոտոֆիլ էր եփում ընթրիքի համար ու աղոթում: Հոգում խաղաղություն էր, անդորր: Նույնիսկ սենյակում պտտվող ճանճերը նրան չէին խանգարում: Բայց հանկարծ շեղվեց աղոթքից: Եվ նույն պահին մտքերն ու կասկածներն սկսեցին տանջել նրան: Հուսահատության զգացում հայտնվեց: Նույնիսկ սկսեց մեղքի մասին մտածել…
«Այս ի՞նչ բան է,- չհասկացավ վանականը,- որտեղի՞ց հայտնվեց այս փորձանքը»:
Եվ այդ պահին նայեց ճանճերին, որոնք ոչ միայն վախենում էին նստել .....
Ծերն ասաց. «Ալեքսանդրոս անունով մի պատրիարք կար` սաստիկ ողորմած և ներողամիտ, քաղցրաբարո, բարերար և մարդասեր: Սա մի երիտասարդ դպիր ուներ, որ նրանից ոսկի գողացավ և վախենալով, թե կբացահայտվի` փախավգնաց Թեբայիդա: Գնալիս հանդիպեց լեռան բարբարոս մարդկանց, և ինչ որ ուներ` տարան նրանից, իսկ իրեն գերի վերցրին ներքին անապատում: Երբ լսեց այս երանելի պատրիարքը, փնտրեց գերուն և գնեց նրան իննսուն դահեկանով: Եվ երբ այնտեղ եկավ գերին, այնչափ ողորմություն .....
Մի ծաղրասեր մարդ տեսավ, թե քահանան ինչպես է բջջային հեռախոսով խոսում և հարցրեց.
- Տե՛ր հայր, իսկ մի՞թե բջջայինով խոսելը մեղք չէ:
Քահանան նայեց նրան ու հարցին հարցով պատասխանեց.
- Իսկ դանակն, ըստ քեզ, մե՞ղք է:
- Ի՞նչ,- հանկարծակիի եկավ մարդը:
- Ասում եմ, որ դանակով կարելի է և՛ հաց կտրել, և՛ մարդ սպանել: Բանն ամենևին էլ առարկայի մեջ չէ, այլ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի,- ասաց քահանան ու չշարունակեց զրույցը, քանի որ զանգահարեցին նրան և խնդրեցին .....
Անատոլ Ֆրանսը փոքր տարիքում հիացմունքով էր կարդացել Սիմեոն Սյունակյացի պատմությունը, ով 30 տարիներ շարունակ ապրել է 60 ոտնաչափ բարձրությամբ մի սյան գագաթին` Ասորիքում: Ինքն էլ ուզեց նույնն անել. գնաց խոհանոց, խոհանոցի պահարանի գագաթը ելավ և մի ամբողջ առավոտ այնտեղ անցկացրեց: Կեսօրվա ճաշի ժամանակ ցած իջավ: Մայրն ասաց նրան. «Մի՛ նեղվիր, ամեն ոք չի կարող սուրբ լինել: Դու գոնե ճիգ և փորձ արեցիր, բայց միշտ հիշիր, որ գրեթե անկարելի է, որ մարդ սուրբ .....
Մի անգամ յոթ եղբայրներ գնալով հայր Սիսոյի մոտ՝ հոգեշահ խոսք խնդրեցին նրանից: Իսկ ծերը պատասխանեց նրանց և ասաց. «Երբ ես եկա և բնակվեցի այս վայրում, նախապես գնացի հայր Ովրի և Ատրեի մոտ և նրանցից խոսք խնդրեցի: Իսկ նրանք, պատասխանելով ինձ, հարցրին. «Հավատո՞ւմ ես մեզ»: Եվ ես ասացի` այո՛: Նրանք ինձ ասացին. «Ուրեմն` գնա՛ և ինչ որ տեսար՝ մեզ անելիս, նույնը և դո՛ւ արա»: Եվ եղբայրները հարցին. «Ի՞նչ էր նրանց գործը», պատասխանեց ծերը և ասաց. .....
Մի բարի մարդ եկեղեցուց դուրս գալով, անցնում էր անտառի միջով: Ուրախ-ուրախ էր գնում, քանի որ քիչ առաջ բոլոր մեղքերը խոստովանել էր: Չնայած մեկը մոռացել էր: Բայց այնքան փոքր մեղք էր, որ թվում էր սարսափելի ոչինչ չկա դրա մեջ: Այդպես մտածելով քայլում էր, երբ հանկարծ գետնին նստած մի մեծ թռչուն տեսավ: Տարօրինակ էր՝ մեծ և ուժեղ թռչուն էր, բայց չէր կարողանում թռչել: Ուշադիր նայեց մարդն ու հասկացավ, որ նա թակարդն է ընկել: Եվ ինչն էր ցավալի, որ ոչ թե ամբողջությամբ, .....
Ոմն ծեր մի աշակերտ ուներ և կամենում էր, որ նա մնա իր մոտ, մինչև որ կատարյալ հնազանդության հասնի: Ծերը նրան ասաց. «Վերցրո՛ւ մեր այս Սուրբ Գիրքը և գցի՛ր վառվող թոնրի մեջ»: Եղբայրը գնաց և կատարեց ծերի հրամանը՝ առանց երկմտելու: Եվ երբ Ավետարանը գցեց այնտեղ, իսկույն հանգեց կրակը և չվնասեց գիրքը: Արդ, ծերն այս արեց, որպեսզի մենք իմանանք, թե որքա՜ն բարի է հնազանդությունը, որովհետև նա է Երկնքի արքայության սանդուղքը:
«Սուրբ հայրերի վարքն .....
Երկու ագռավ հանդիպեցին անտառում գտնվող լեռան գագաթին: «Հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք թթենու պտուղներ ուտում այստեղ: Թվում է այնքան էլ վաղուց չէր, ընդամենը երեք հարյուր տարի առաջ: Բայց ի՜նչ տխուր է, որ ժամանակն այդքան արագ է թռչում»,- ասաց առաջին ագռավը: «Այո՜, ևս երկու հարյուր տարի և այլևս չենք լինի»,- թախիծով պատասխանեց մյուս ագռավը: «Այդ ինչի՞ մասին են խոսում,- մտածեց մենօրիկ թիթեռը,- մի՞թե մեկ օրվանից ավելի երկար ինչ-որ բան կարող .....
Ոմն իշխան Ալեքսանդրիայից վերադառնում էր Կոստանդնուպոլիս և Տյուրոսի կողմերում հանդիպեց մի կույր մարդու, որն առաջնորդող չուներ. և երբ լսեց երիվարների ոտնաձայնը, գետնատարած ընկավ և ողորմություն խնդրեց: Իսկ մագիստրոսը չանտեսեց նրան, այլ տվեց մեկ դահեկան և գնաց: Կույրն ասաց նրան. «Հավատում եմ Աստծուն, որ այս ողորմությունը կփրկի քեզ մեծ փորձություններից»: Եվ կույրի օրհնությունն ստացած` գնաց իշխանը մեծ ուրախությամբ և մտավ Տյուրոս քաղաքը: .....
Ծեր անտառապահը քայլում էր անտառում: Քայլում էր ու հազիվ զսպում արցունքները: Մեկ սա այսպես չէ, մեկ նա՝ այնպես: Անդադար հիվանդություններ են իր կյանքում ու դառնություններ: Անտառապահն արդեն ուզում էր դիմել Աստծուն և հարցնել՝ ինչի՞ համար, ինչո՞ւ հենց ինքը, երբ մի փայտփորիկ տեսավ ծառին: Նստել ու իր սուր կտուցով կտցահարում է ծառը:
- Լսի՜ր,- աղերսեց ծառը,- ախր ցավում է: Բավակա՛ն է:
Լսեց անտառապահն ու ժպտաց: Եվ չհարցրեց Աստծուն, թե ինչու այդքան ցավ .....
Միաբանության եղբայրներից մի քանիսը գնալով հասան անապատ և մտնելով ոմն մենակյացի մոտ` նրա կողմից ցնծագին ընդունելություն գտան: Ըստ անապատականների սովորության՝ տեսնելով, որ նրանք հոգնատանջ են, իսկույն սեղան գցեց նրանց առաջ և ինչ ուներ հյուղում` նրանց առջև դրեց և հանգստացրեց նրանց: Եվ երբ երեկո եղավ, տասներկու սաղմոս կարդացին, նույնպես և՝ գիշերը: Եվ մինչդեռ ծերն արթուն էր, լսում էր նրանց խոսակցությունը, որ իրար ասում էին. «Անապատի .....
Կար-չկար մի բարի ու կարեկից մարդ: Նա երջանիկ ապրում էր, գոհ էր ամեն ինչից և սիրում էր կյանքը: Նա բոլորին օգնում էր, կարեկցում, ներում, աղոթում՝ առանց որևէ ակնկալիքի: Սակայն մի օր դիմեց Աստծուն. «Տե՛ր, ախր ես այնքան լավն եմ, այնքան բարիք եմ գործել, բայց փոխարենը ոչինչ չեմ ստացել: Ո՛չ փող ունեմ, ո՛չ լավ աշխատանք, ո՛չ ընտանիք, ո՛չ փառք ու իշխանություն»:
Բայց նա ուներ սիրելի աշխատանք: Ապրուստի միջոցները բավարար էին, սակայն կարծում էր, որ իր .....
Ժայռաբնակ աբբա Հովհաննես ծերը աբբա Դանիել Եգիպտացու մասին պատմեց, թե նա մի անգամ գնաց Տերենութ, որպեսզի վաճառի իր ձեռագործը: Մի երիտասարդ աղաչեց նրան և ասաց. «Հանուն Աստծո, հա՛յր, ե՛կ իմ տուն և իմ կնոջ վրա աղո՛թք արա, որովհետև ամուլ է»: Եվ ծերը, երիտասարդի թախանձանքներին տեղի տալով, գնաց նրա տուն, աղոթք արեց նրա կնոջ վրա, և նա Աստծո կամքով հղիացավ: Մարդկանցից ոմանք, որ չէին երկնչում Աստծուց, անզգամաբար հանդգնում էին ասել, թե այն երիտասարդը .....