5 Սեպտեմբեր, Շբ
«Բայց ձեզ ասում եմ նաև, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մտթ. 23:39):
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր,
Եկեղեցու հայրերը Մեծի Պահոց այս վեցերորդ կիրակին անվանել են Գալստյան Կիրակի՝ ի պատիվ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի: Մարդկությանը տրված այս սքանչելի խոստմանն անդրադառնալուց առաջ պետք է ետ գնանք մինչև Աստծո արարչագործության սկիզբն ու տեսնենք, թե ինչը պատճառ .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Մեծ Պահքի կիրակիների մարգարտաշարի չորրորդ կիրակի օրն է այսօր, որ Տնտեսի Կիրակի է անվանվում: Այսօր հիշում ենք Տիրոջ պատմած առակներից անչափ հետաքրքիր ու բնականաբար խորիմաստ մի պատմություն, որն այժմ միասին կփորձենք հասկանալ: Այսպիսով, Ղուկասի ավետարանի տասնվեցերորդ գլխում կարդում ենք. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ. և նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Տերը .....
«Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջ» (Ղուկ. 15:21):
Սիրելի հավատացյալներ. Մեր եկեղեցու հայրերը Մեծի Պահոց կիրակիների շղթան պատահական հաջորդականությամբ չեն սահմանել: Նրանք փորձել են մեզ ուսուցանել Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը՝ Արտաքսման կիրակիին հաջորդ կիրակի սահմանելով անառակ որդու պատմությունը: Արտաքսումը դրախտից՝ Աստծո ներկայությունից, մեծագույն մարդկային կորուստն է, որը մարդիկ երբեմն չեն գիտակցում: Մարդը գիտակցեց, .....
Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,
Այո՛, այսօր տոն է, հայ ժողովրդի կողմից շատ սիրված, ազգային սովորություններով, երգ ու պարով համեմված մի սքանչելի տոն և դրանից շողարձակող լույսն է, որ այսօր ամենքիս համախմբել է մեր Երկնավոր Ծնողի Տանը: Սակայն շտապում եմ պարզեցում մտցնել խոսքերիս մեջ, որ այն լույսը, որի մասին խոսում եմ, ամենևին էլ ժողովրդական տոնակատարության խարույկներից ծագածը չէ, այլ այն աստվածայինը, որ այսօրվա Տեառնընդառաջի տոնի խորհուրդն .....
«Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդն արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը, և Ս. Հոգին էր նրա մեջ» (Ղուկ. Բ. 29):
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Այսօր Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Տյառնընդառաջը` քառասնօրյա Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայվելու հիշատակը, երբ աստվածախոս Ղուկաս ավետարանչի միջոցով ևս մեկ անգամ մտովի տեղափոխվում ենք երկու .....
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ,
Երեկվանից փակ են արդեն բոլոր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիների վարագույրներն՝ ի նշան կորուսյալ դրախտի, և Եկեղեցին այսօր նշում է Բուն Բարեկենդանը:
Սիրելինե՛ր, գիտենք, որ բարեկենդանները նախորդում են պահոց օրերին և այս մեկն էլ Բուն Բարեկենդան է կոչվում, որովհետև նախորդում է տարվա մեջ ամենաերկար ու կարևոր պահոց շրջանին: Այս տոնը խորհրդանիշն է նախամարդու դրախտում անցկացրած երանելի ու լուսավոր օրերի, երբ մարդ .....
«Ով ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի: Ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ գիրքն է ասում՝ «Նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն»» (Հովհ. 7:37, 38):
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս,
Ահա այս ավետարանական տողերն են, որ Աստծո խոսքերի մասին մտորելու մի հրաշալի առիթ են տվել մեզ այսօր: Այս խոսքերը Քրիստոս արտասանեց ավելի քան երկու հազար տարի առաջ, բայց այսօր դրանք արդիական են առավել քան երբևէ: Այսօր, երբ նայում ենք 21-րդ դարը թևակոխած աշխարհին, .....
«Զի հաց յԱստուծոյ է, որ իջանեն յերկնից և կեանս տայ աշխարհի»:
«Որովհետև Աստծուց է այն հացը, որ իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին» (Հովհ. 6:33):
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ,
Այսօր մեր խորհրդածության առիթն է լինելու Տիրոջ հոգատարությունն ու խնամքը առ մարդիկ: Տերը սիրում է մեզ, և նրա սիրո ու հոգատարության դրսևորման ապացույցը, վկան, արտահայտությունը Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերումն ու ընծայաբերումն են: «Աստված .....
Սիրելի բարեպաշտ և հավատավոր ժողովուրդ,
Ամեն տարի այս օրը, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի լուսաշող Ծննդյան ութերորդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում՝ ի պատիվ Տիրոջ Անվանակոչության տոնի:
Հիսուս Քրիստոսի անվանակոչությունը տեղի է ունեցել Նրա ծննդյան ութերորդ օրը, թլպատության հետ միասին, որ ընդունված ավանդույթ էր Իսրայելում: Այս ավանդույթի ակունքները մեզ տանում են Քրիստոսի Ծնունդից հազարավոր տարիներ .....
«Ով հավատում է Ինձ կապրի, թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25)
Քրիստոնյա հավատացյալների համար ավետարանական ճշմարտությունները ուղեցույց են կյանքի ցանկացած պարագայում, կամ ստեղծված իրավիճակում: Այդ առումով քրիստոնյաները աշխարհում ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ իրենց Փրկիչը միշտ իրենց հետ է, ոչ միայն այս անցավոր կյանքում, այլ նաև հանդերձյալում: Այդ ամենը իմանալով հանդերձ գաղտնիք չէ, որ մարդ արարածը միշտ էլ վախով է համակված մահվան երևույթի .....
«Որ առնէ զճշմարտութիւն՝ Գայ առ լոյսն, զի յայտնի լիցին գործք նորա՝ թէ Աստուծով գործեցան» (Հովհ. 3:21)
«Ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծո կամքի համաձայն» (Հովհ. 3:21)
Սիրելի հավատավոր զավակներ Աստծո,
Աստվածհայտնության սիրով ու լույսով զորացած մեր գոհաբանական աղոթքն ենք առաքում առ Աստված: Այս օրերին մեր շուրթերին է Քրիստոսի հրաշափառ ծննդյան ավետիսը՝ Քրիստոս .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Լուսաշող խնդությամբ լի սրտով շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսապայծառ տոնի կապակցությամբ և բերում ձեզ այս սքանչելի տոնի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:
Այսօր ցնծում է Երկինքն ու երկիրը և ես էլ, սիրելինե՛ր, փառաբանությունս եմ բերում մեր Տեր Աստծուն, որ կրկին անգամ հնարավորություն ունեմ զգալու յուրաքանչյուրիս համար անչափ կարևոր այս .....
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,
Անչափ ուրախ եմ, որ այսօր՝ Նոր Տարվա առաջին օրը, մեր Երկնավոր Հոր տանն ենք հավաքվել ու մի համերաշխ ընտանիքի պես ենք նշում այս տոնը: Թույլ տվեք ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս ուղղել ձեզ և ձեր ընտանիքներին՝ Ամանորի այս հրաշալի տոնի առթիվ, և Աստվածային սերն ու բարեշնորհությունը մաղթել ամենքիս:
Տոնի անունն ինքնին ենթադրում է, սիրելինե՛ր, որ միմյանց ուղղված մաղթանքների մեջ անպայման «նոր» .....
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, մեր կայքի հավատարիմ ընթերցողնե՛ր,
Ահա՛, իր ավարտին մոտեցավ 2015 թվականն ու երբ կանգնած ենք 2016-ի նախաշեմին՝ շտապում եմ շնորհավորանքներս բերել ամենքիդ՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ:
Մեկ տարի էլ անցավ, սիրելի՛ հավատացյալներ, իր հետ տանելով զանազան փորձություններ ու դժվարություններ, որոնց միջով ձեզնից շատերն անցան և ձեռք բերեցին գալիք տարում հնի սխալներն ու վրիպումները չկրկնելու այնքան .....
«Յարգեցե՛ք զայդ, մինչև եկից» «Շահարկեցե՛ք դրանք, մինչև որ գամ» (Ղուկաս 19:13):
Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց,
Այսօր՝ տարվա այս վերջին կիրակին, խորհրդածելու առիթ ունենք Տիրոջ պատմած մնասների առակի շուրջ: Մի ազնվական մարդ գնաց հեռու երկիր՝ իր թագավորությունը ստանալու և վերադառնալու համար: Կանչելով իր ծառաներին՝ նրանց տասական մնաս տվեց, որպեսզի շրջանառության մեջ դնեն դրանք մինչև իր գալը: Երբ վերադարձավ, ծառաները նրան .....