Կիրակնօրյա Քարոզներ
Գայթակղության մասին
  «Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին`գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պետք է որ գան, բայց վա~յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18.6-7):    Իսկ ինչի՞ համար է Տերն այսօր մեզ խոսում գայթակղության մասին: Որովհետև այն շատ հին պատմություն ունի, դեռևս Ադամի դրախտի արմատներից է գալիս .....
Բեթսայիդացի կույրի բժշկումը
 «Եկան Բեթսայիդա. և Նրա առաջ բերեցին մի կույրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եվ Նա բռնելով կույրի ձեռքից` գյուղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց. և հարցնում էր կույրին, թե բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա. կույրը իր աչքերը բացեց և տեսնում էր. բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր: Նրան իր տունն արձակեց և ասաց. «Գյուղ .....
Անմիտ մեծահարուստը
 «Ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»: Եվ նա նրան ասաց. «Ով մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»: Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»: Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տվեցին. և նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ .....
Անպտուղ թզենու առակը
«Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»։ Այգեգործը պատասխանեց և ասաց. «Տե՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչև որ նրա շուրջը փորեմ և աղբ գցեմ.  .....
Անհիշաչարության մասին
 «Եթե եղբայրդ քո դեմ մեղանչի, գնա հանդիմանիր  նրան, երբ դու և նա մենակ էք. եթե քեզ լսի, քո եղբորը շահեցիր: Իսկ եթե քեզ չլսի, առ քեզ հետ մեկին և կամ երկուսին, որպեսզի երկու կամ երեք վկաների բերանով հաստատվի ամեն ինչ: Իսկ եթե նրանց էլ չլսի, կասես եկեղեցու մեջ. իսկ եթե եկեղեցուն էլ չլսի, թող նա քեզ համար լինի ինչպես հեթանոսը և մաքսավորը» (Մատթ. 18.15-17):         Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, այստեղ կարծես քրիստոնեական համայնքի, քրիստոնեական .....
Այրի կնոջ լուման
  «Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս Իր մոտ կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց.  «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, .....
Ամուսնալուծության մասին
   «Եվ փարիսեցիները, մոտենալով Նրան, փորձեցին և ասացին.  «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջը արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Նա պատասխանեց նրանց և ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թե Նա, Ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդը պիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Ապա ուրեմն` ոչ թե երկու, այլ մեկ մարմին են: Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի: …Սակայն .....
Առաջնության և խոնարհության մասին
«Աշակերտների մեջ մի վեճ առաջ եկավ, թե արդյոք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Հիսուս իմացավ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մեջ իր մոտ և ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. Որովհետև, ով որ ձեր մեջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ (Ղուկ. 9:46-48) Սիրելի հավատացյալներ, Ավետարանական այս հատվածը, որտեղ առաքյալները վիճում են առաջնության մասին, հիշատակվում .....
Ամեն ինչ թողնել
«Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկա մեկը, որ թողած լինի տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար և այժմ, այս ժամանակի մեջ հարյուրապատիկը չստանա` տներ և եղբայրներ և քույրեր և մայրեր և որդիներ և ագարակներ` հալածանքներ կրելով հանդերձ, և այն աշխարհում,  որ գալու է` հավիտենական կյանք» (Մարկ. 10.29-30):    Ի՞նչ էր ուզում ասել Տերը: Իրապես, առաքյալները թողել էին ամեն ինչ և հետևել .....
Աղոթքի առանձնություն
 «Եվ առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, վեր կացավ և ելավ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղոթում էր: Նրա հետևից Նրան փնտրելու գնաց Սիմոնը և նրանք, որ նրա հետ էին»  (Մարկ. 1.35-36):   Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, սիրում էր գնալ անապատ վայրեր` այնտեղ աղոթելու, որովհետև սիրում էր առանձնությունը, միայնությունը: Մեր Տերը կարիք չուներ առանձնանալու, միայնանալու և աղոթելու, որովհետև Իր մեջ ամբողջ Երկնքի Արքայությունն էր բնակվում, Իր մեջ ամբողջ .....
Ոչ թե մարտ տենչող բանակ, այլ մարտնչող բանակ
Սիրելի հավատավոր հայորդիք, Այսօր՝ Հայ Առաքելական Եկեղեցու ներքո, մեր աղոթքն ենք հղում առ Աստված հայոց պետականության ամենապանծալի ձեռքբերումներից մեկի` հայկական բանակի 22-ամյա տարեդարձի առիթով:  Թվում է` երկու հակոտնյա ծիրեր, որոնք որևէ աղերս չեն կարող ունենալ մեկ-մեկու հետ: Վստահեցնում եմ, որ հայկական  բանակի պարագային դա միայն թվացյալ է: Մեկ պահ հետադարձ հայացք նետենք 22-ամյա վաղեմության դիպվածներին, որոնց բերումով, ահավասիկ, սկիզբ .....
Ոգեկոչե՛լ, ոչ թե սգալ
Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Այսօր միաբանվել ենք Հայ Առաքելական եկեղեցու հովանու ներքո` խնկարկելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մեկ դարից ավելի առաջ տեղի ունեցավ ոճիրը, մեկ դարից ավելի է, որ հայոց ազգը սգավոր է` որդեկորույս մոր նման: Բավ է: 21-րդ  դարում, երբ աշխարհը փոխվում է արբանյակային արագությամբ, երբ վերարժևորվում է աշխարհում գրեթե ամենայն ինչ, ժամն է նորովի անդրադարձ կատարելու պատուհասածին: Հիրավի հասունացել է պահը .....
Որդեգրություն
Սիրելի քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցումը Պողոս Առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակի 4–րդ գլխի 3-18 համարաներն է, ինչի մասին էլ Ձեզ հետ պետք է կիսեմ իմ մտորումները: Նախ ընթերցեմ տվյալ հատվածը:             «Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու .....
Սուրբ Անանիա առաքյալ
Սիրելի հավատացյալներ, Այսօր մեզ համար և ոչ միայն մեզ համար, այլ Հայ Եկեղեցու և համայն հայության համար սքանչելի և չափազանց օրհնաբեր օր է: Այսօր մեր մեծ բարեխոս և Աստուծո նվիրյալ՝ Անանիա առաքյալի հիշատակության օրն է, ում մասունքները ամփոփված են Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Անանիա առաքյալի մատուռ-դամբարանում: Եվ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերվել է նաև իր մասունքակիր աջը: Պատահական ոչինչ չի լինում, այլ ամեն բան մեր կեանքում Աստուծո .....
Խաչվերաց տոն եկեղեցվո
«Սակայն քա´վ լիցի, որ ես պարծենամ այլ  բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչված է ինձ համար, ես էլ աշխարհի համար» (Գաղ. 6:14):    Սիրելի´ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս, Այսօր  նշում ենք  հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը, որը Սուրբ Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև խաչի՝ գերությունից վերադարձին է նվիրված։ Ես այսօր չեմ անդրադառնալու նրա պատմությանը՝ վստահ լինելով, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․