Հունիսի 23-ին Արարատյան Հայրապետական թեմում մեկնարկեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական երկրորդ ծրագիրը, որն իրականացվում է 2014թ.-ից: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ այս տարի ևս հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է Հայոց բանակում ծառայած զինվորների .....
«Մենք մեր զինվորի կողքին ենք».
մեկնարկում է զինվորներին ուղղված բարեգործական երկրորդ ծրագիրը
Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հավաքված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բանկային .....
Բյուրականից հյուսիս, բարձունքի վրա սրբատաշ բազալտ քարով կառուցված հայկական ճարտարապետության մեջ սկզբունքային նորությամբ եկեղեցու չափին գերազանցող եռագմբեթ գավթով տարածվում է 13-րդ դարի Տեղերի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին: Հունիսի 18-ին վանքը հյուրընկալել էր Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու նորակազմ «Զորավոր» երգչախմբին: Նրանք Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ էին այնտեղ այցելել: .....
Հունիսի 18-ին Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի կամավորներն ու աշխատակիցները «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում ԱՀԹ-ի «Ցերեկային կենտրոն»-ի սաների համար կազմակերպեցին այց Երևանի կենդաբանական այգի: Մինչ այդ Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կենտրոնի սաներին օրհնեց Տեր Զգոն քահանա Աբրահամյանը:
Կենդանաբանական այգում յուրաքանչյուր երեխա մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ էր .....
Հունիսի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը: Դավիթ Գասպարյանը 50-ից ավելի գրքերի, դասագրքերի հեղինակ է, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր:
Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Սրբազան հայրն .....
«ՀԱՍԱԿՈՎ ԻՆՁՆԻՑ ԲԱՐՁՐ, ՀԱՎԱՏՔՈՎ ԼԵՑՈՒՆ»
Գարեգին Ա
Այս խոսքերը հնչել են Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու Սուրբ Խորանից, երբ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսն Արագածոտնի հավատավոր ժողովրդին էր ներկայացնում նորանշանակ թեմակալ առաջնորդին: Ես այն երջանիկներից եմ, ով իր կյանքում մասնակից է եղել թեմի հոգևոր վերազարթոնքին: Երիտասարդությանս տարիներին ես հայտնվեցի մի զարմանահրաշ աշխարհում, ուր սեր ու բարություն էր քարոզվում: Արագածոտնի .....
Հունիսի 14-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի կողմից թեմական երիտասարդական կառույցների այն անդամներն, ովքեր այս տարի ավարտեցին հանրակրթական դպրոցները, նվեր ստացան Նոր կտակարաններ ու «Հավատով խոստովանիմ» աղոթագրքեր: Դրանք երիտասարդներին հանձնեց թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանը:
Տեր հայրը շրջանավարտներին փոխանցեց Սրբազան հոր շնորհավորանքները, մաղթեց, որ առաջնորդվեն .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի մասնակիցները հունիսի 10-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին:
ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամներն անմար կրակի առջև ծաղիկներ զետեղեցին, ապա կատարվեց համատեղ հոգևոր արարողություն: Ներկաներն աղոթեցին Հայոց Ցեղասպանության ընթացքում զոհված հայորդիների, ինչպես նաև հույն .....
Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի նիստի անդամներին:
Ժողովականների անունից Ամենայն Հայոց Կաթողիկոսին ողջունեց և բարեմաղթանքներ փոխանցեց ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի փոխմոդերատոր Սասիմայի միտրոպոլիտ Գեննադիոսը (Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքություն)` շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում .....
Հունիսի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հերթական նիստը: ԵՀԽ Գործադիր կոմիտեի հնգօրյա ժողովն այս տարի որոշվել է անցկացնել Հայաստանում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի` ԵՀԽ-ում համանախագահության առիթով:
Նիստը բացվեց միասնական աղոթքով: Ընթեցվեց Ս. Գրիգոր .....
Հունիսի 5-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հանդիպեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Հյուսիասային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական արտիստ Լարիսա Գերգիևայի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի տնօրեն Շմավոն Գրիգորյանի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի ժողովրդական .....
Հունիսի 4-ին Արարատյան Հայրապետական թեմի Նշավան համայնքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Նախօրոք ջրով և գինով լվացված՝ հիմքերի 16 քարերը Սրբազան հոր ձեռամբ օծվեցին սրբալույս մյուռոնով: Ապա 16 անձիք՝ պաշտոնյաներ և համայնքի անդամներ, քարերը տեղադրեցին Քրիստոսի 12 առաքյալներին, ավետարանիչներին, ս. Գրիգոր Լուսավորչին և ս. Պողոս առաքյալին խորհրդանշող սյուների .....
Հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» խորագրի ներքո գումարված հավաքին ներկա էին 235 հոգևորականներ: Հավաքին մասնակցում էին նաև Արցախի, Վիրահայոց, Ավստրալիայի և Իրաքի հայոց թեմերի ներկայացուցիչներ:
Մինչ ժողովը, Մայր .....
«Թող բոլոր երեխաների երազանքները կատարվեն, թող մայրիկները միշտ երեխաների կողքին լինեն» (Շողնա 11 տ.):
«Կցանկանայի, որ բոլոր երեխաներն իրենց ապահով զգան, չտխրեն երբեք» (Մանե 12 տ.):
Մանեն և իր եղբայրը՝ Նարեկը, հաճախում են Էրեբունու պիոներ պալատի գորգագործության խմբակ, նրանք իրենց գորգագործության մանկավարժի հետ հաճախակի են մասնակցում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագի արարողությանը:
Մայիսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին .....
Մայիսի 31-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, կատարվեց Արտաշատ քաղաքի Ս. Հովհաննես Ավետարանչի անունը կրող նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:
Ս. Հովհաննես եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել է 2002 թ. հոկտեմբերի 29-ին, կառուցվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Աբրահամյան ընտանիքի բարերարությամբ: Նախագծի հեղինակներն .....