22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր


Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Արիության և համբերության մասին
Սկյութիայի անապատի խորքերում` Սկյութիայից տասնութ մղոն հեռու, մի ներքինի էր ապրում: Մեծն Դանիել ծերունին պատվի­րեց իր աշակերտներից մեկին, որ ամեն երեկո փոքր ամանը լցնի ջրով և դնի քարայրից դուրս: Եվ ներքինին ամեն շաբաթ գիշերով լռելյայն գնում էր տասնութ մղոն, վերցնում էր ջուրը, խմում և դառնում դեպի իր քարանձավը` առանց որևէ մեկին տեսնելու և որևէ մեկի հետ խո­սելու: Տասնութ տարի անց Դանիելի աշակերտը այրի դռանը գտավ մի խեցի` գրված. «Ե՛րբ .....
Անընչության մասին
Տամիաթիայի քահանա հայր Զոյիլոսն ասաց, թե յոթ հռոմեա­ ցի սենատոր իշխաններ` հայր Արսենիոսի նկատմամբ բարենախանձ, եկան Սկիտեի անապատ և դարձան մենակյացներ: Եվ այնպիսի խո­ նարհության և աղքատության տվեցին իրենց անձերը, որ մինչև իսկ նրանց ամանը կրիայի պատյանն էր, և ասացին. «Գուցե Աստված տես­ նի մեր տքնությունը և թողնի մեր մեղքերը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Դարձյալ հայր Ամոնը հայր Պիմենին հարցրեց պիղծ խորհուրդ­ների և ունայն ցանկությունների մասին: Եվ հայր Պիմենը ասաց նրան. «Արդյոք կացինը կբարձրանա՞ առանց կտրողի. ուստի դու ձեռքդ մի՛ վերցրու դրանք, և ի չիք կլինեն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
 Աբբա Մակարիոս անապատականի մասին ասում էին, թե բնակ­վում էր Պենթուկլայի վանքի մերձակայքում: Վաթսուներեք տարվա ճգնավորության ընթացքում այս էր նրա գործը` ողջ շաբաթը պահում էր և միայն կիրակի էր ուտում, մինչև իսկ ոմանց թվում էր` անմար­մին է. ողջ օրը գործում էր և տալիս աղքատներին, և ոչ մեկից ոչինչ չէր վերցնում: Լսեցին նրա մասին քրիստոսասերները, եկան և նրան ուտելիք տվեցին, իսկ նա չվերցրեց և ասաց. «Չե՛մ վերցնի, որովհետև իմ ձեռագործը կերակրում .....
Խոսքը
Աշակերտը հարցնում է վանահորը. - Ինչո՞ւ այս երկու մարդկանց հետ միևնույն կերպով չվարվեցիր, քանի որ երկուսն էլ ինձ անմիտ անվանեցին. մեկին՝ հանդիմանեցիր, մյուսին՝ գովաբանեցիր: Վանահայրը պատասխանում է. - Այն մեկն անմիտ կոչեց սրտի չարությամբ և ցանկացավ դատապարտել քեզ, իսկ մյուսը` սրտի բարությամբ անմիտ ասաց` քո սխալը ցույց տալու և օգնելու համար: Հարցն այն է, թե գավաթի մեջ ինչ ես լցնում` խմելու ջո՞ւր, թե՞ թույն, այդ գավաթը խոսքն է, իսկ ջուրը կամ .....
Մտքի արթնության մասին
Դանիելի աշակերտ Եղպիդորոս Սկյութացին պատմեց հետև­յալը. «Սկյութապոլիս քաղաքից մեկը, ով բազում չարիքներ էր գոր­ծել և իր անձը շաղախել անհամար մեղքերով, զղջաց Աստծո առաջ և սկսեց դատապարտել իր զեխությունը: Եվ հրաժարվելով աշխար­հից՝ գնաց անապատ և մի ձորում իրեն խուց շինեց` հոգ տանելով իր հոգու մասին: Ծանոթներից ոմանք, գիտենալով նրա կենալու վայրը, սկսեցին նրա համար հաց, արմավ և այլ անհրաժեշտ բաներ տանել: Իսկ երանելին, երբ տեսավ իրեն հանգստավետության .....
Հանդարտության մասին
Սկիտեում հայր Մովսեսն ասաց հայր Մակարիոսին. «Կամենում եմ հանդարտության մեջ մնալ, հա՛յր, սակայն եղբայրներս ինձ թույլ չեն տալիս»: Մակարիոսը նրան ասաց. «Դու թույլ բնավորություն ու­ նես, որ չես կարողանում հեռանալ նրանցից: Բայց եթե ուզում ես փրկվել, գնա՛ անապատի խորքը և ապրի՛ր այնտեղ՝ վեմի մեջ»: Եվ նա այդպես անելով` հանդարտվեց:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Մեղավորը
Վանականները, սրահի դուռը կիսաբաց թողնելով, շտապում են ժամերգության: Մի կատու գողեգող մտնում է սրահ, շուռ տալիս անկյունում դրված ձեթով լի կճուճը և փախչում: Վանականները հավաքվում են և վիճում, թե իրենցից ով է մեղավոր, որ սրահի դուռը բաց է մնացել, և կատուն ներս է մտել: Եվ նրանցից ոչ ոք չի ընդունում, որ ինքն է մեղավոր, այլ բոլորը կատվին են մեղադրում: Այնուհետև գնում են վանահոր մոտ, որպեսզի պարզեն, թե ով է մեղավոր: Վանահայրը նայում է նրանց և ասում. - .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Պիմենին մեկը հարց ուղղեց, թե. «Եթե մեկն ինձնից դժգո­հություն ունենա, և ես ընկնեմ նրա առաջ, բայց նա չլսի ինձ, ինչպե՞ս վարվեմ»: Հայրը նրան ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ ևս երկու եղբայր­ների և ընկի՛ր նրա առաջ»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց ներկայու­թյունն էլ չօգնի՞»: Պիմենն ասաց. «Վերցրո՛ւ քեզ հետ հինգ եղբայր­ների: Եթե նրանց էլ չլսի, քեզ հետ վերցրո՛ւ նաև երեցին»: Նա ասաց. «Իսկ եթե նրանց էլ չլսի, ի՞նչ անեմ»: Հայր Պիմենն .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Մեկ այլ եղբոր, որ առանձին նստում էր նույն վանքում, ամենօրյա աղոթքն այս էր. «Տե՛ր, քանի որ Քեզանից չեմ երկնչում, ուղարկի՛ր ինձ հրափայլ բոց կամ այլ նեղություն, հիվանդություն կամ դև, որպեսզի գոնե այդպես երկյուղի իմ կորուսյալ հոգին»: Այսպես էր ասում և սաստիկ աղաչում էր Աստծուն. «Գիտեմ, որ անհնար է թողություն տալ ինձ, Տե՛ր, քանզի անթիվ են իմ մեղանչումները Քո առաջ, սակայն հանուն Քո բազում գթության` գեթ մի մասին թողությո՛ւն տուր, իսկ եթե դա .....
Ինքնակամ միաբանը
Մի շատ ինքնակամ միաբան կար, որ մշտապես իր ծերից օրհնություն էր կորզում այն ամենի համար, ինչ նրան միտքն էր հուշում (այսինքն՝ զոռով օրհնություն էր վերցնում՝ ցանկանալով ըստ իր կամքի վարվել): Մի անգամ, երբ աշխատում էր իր ծերի հետ և նրա օգնությունը խիստ անհրաժեշտ էր, ասաց ծերին. - Օրհնի՛ր, հա՛յր, որ գնամ տասը րոպե քնեմ: Ծերը պատասխանեց. - Մի փոքր համբերիր, զավա՛կս, որովհետև այժմ ինձ պետք ես: Կես ժամից կավարտենք և այնժամ կգնաս քնելու: Բայց միաբանն .....
Կատարյալ առաքինության մասին
Հայր Պիմենը պատմում էր, թե. «Ինձ մոտ բնակվում էր մեկը, ով ինձնից վերցրել էր մեծ սքեմն ու ահագին ուտելիք: Նա ինձ ասում էր, թե սաստիկ սիրում է ինձ: Ես նրան ասում էի, թե՝ չգտա մեկին, որ սիրեր ինձ այնպես, ինչպես ես՝ նրան. եթե դու նեղանաս ինձնից, կհեռանաս սիրուցդ, իսկ ես, որքան էլ վիրավորանքներ ստանամ քեզնից՝ չեմ հեռանա քո սիրուց: Եվ որոշ ժամանակ անց նա սկսեց չարախոսել և զրպարտել ինձ, ինչը շատերից էի լսում, որոնք գալիս­պատմում էին ինձ. իսկ ես պատասխանում .....
Կոշիկները
Մի անգամ գնացք նստելիս Գանդիի կոշիկը ոտքից ընկավ ռելսերի վրա: Նա չկարողացավ վերցնել այն, քանի որ գնացքն արդեն շարժվում էր: Ի զարմանս իր ուղեկիցների՝ Գանդին հանգիստ հանեց մյուս կոշիկն ու նետեց առաջինին հնարավորինս մոտ: Երբ նրան հարցրին, թե ինչու այդպես վարվեց, նա ժպտալով պատասխանեց. «Որպեսզի այն գտնող աղքատը դրա զույգն ունենա»:    Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Խոնարհության մասին
Ոմն եղբայր հայրերից մեկին հարցրեց և ասաց. «Ինչո՞ւ խոնարհվեմ և ընկնեմ նրա առաջ, ով իմ հանդեպ թշնամություն ունի և չի մաքրում իր սիրտն իմ նկատմամբ»: Ծերն ասաց. «Ինձ ճշմարի՛տն ասա` դու քո սրտում քեզ արդար չե՞ս համարում, երբ քեզ խոնարհեցնում ես նրա առաջ, թե` նա՛ իմ հանդեպ հանցանք գործեց, իսկ ես հանուն պատվիրանի խոնարհվում եմ նրա առաջ»: Եղբայրն ասաց.«Այո՛, այդպես է»: Ծերը նրան ասաց. «Դրա համար էլ Աստված չի օգնում նրան՝ անսալու քեզ .....
Խաչակնքվելու զորությունը
Մի օր հայր Ամբակումը տերողորմյայով աղոթում էր ժայռերից մեկում, երբ հանկարծ դևը հայտնվեց նրան լույսի հրեշտակի կերպարանքով և ասաց. - Ամբակո՛ւմ, Ամբակո՛ւմ, Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քեզ դրախտ տանեմ, որովհետև արդեն հրեշտակ ես դարձել: Թռչե՛նք միասին: Հայր Ամբակումը շփոթվեց և վախեցած պատասխանեց. - Ես ինչպե՞ս կարող եմ թռչել: Դու թևեր ունես և կարող ես թռչել: Թվացյալ հրեշտակն ասաց. - Դու էլ թևեր ունես, Ամբակո՛ւմ, որովհետև հրեշտակ ես դարձել, .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․